Պլաստիկի շիշը պետք է սեղմել, փոքրացնել, նոր գցել աղբամանի մեջ, ստվարաթղթե տուփերը կտրել, ծալել. Քաղաքապետարանի աշխատակիցները բակերում բնակիչներին կանոններ կսովորեցնեն
Երևանում բնակիչներին այսուհետ կսովորեցնեն թափոնամաններից օգտվելու կանոնները։
«Բնակիչներին իրազեկելու նպատակով Թափոնների տեսակավորման վարչության մեր աշխատակիցներն այսուհետև կայցելեն բակային տարածքներ, կհանդիպեն բնակիչների հետ և կներկայացնեն թափոնամաններից օգտվելու կանոնները: Օրինակ՝ պլաստիկի շիշը պետք է սեղմել, փոքրացնել, նոր գցել ամանի մեջ, ստվարաթղթե տուփերը կտրել, ծալել․․․», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։