Նոյեմբերի 9-ի ստորագրած փաստաթուղթը մեր օրենսդրության համատեքստում առոչինչ է. Գոհար Մելոյան. Տեսանյութ
Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրմամբ Նիկոլ Փաշինյանը խախտել է սահմանադրական կարգը, ինչը Քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմ է։ Այս մասին այսօր՝ հունվարի 7-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
«Պետք է անմիջապես գործ հարուցված լիներ։ Նրա լիազորությունները պետք է դադարեցված լինեին։ Խոսքը պետական դավաճանության մասին է, իշխանության յուրացման եւ այլն։ Սահմանադրական կարգի տապալման մասին արդեն փաստերն առկա են, եւ որեւէ լրացուցիչ հետաքննություն անելու կարիք չկա։ Մենք որակում ենք, որ նոյեմբերի 9-ի ստորագրած հայտարարությունը միջազգային պայմանագիր է, որի արդյունքում նաեւ արդեն, փաստացի, ունենք իրավիճակ, երբ ՀՀ տարածքային ամբողջականությունն է ոտնահարվել, իսկ մեր Սահմանադրությունը ներդրած ունի հստակ զսպող, հակակշռող մեխանիզմներ, որպեսզի բացառի հենց այսպիսի իրավիճակը»,- նշեց նա։
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում