Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել Հարցի լուծումը այստեղ է՝ մայրաքաղաքում. Կարեն Միրզոյան Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպաստավոր իրավիճակ է ստեղծվել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
1
Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսող «քպ-ի լրագրողին» դատի են տվել ՔՊ-ականներն արդեն բացահայտ են խոսում. «Մեր ադրբեջանցի զինվորները» Լևոն Քոչարյանի օգնականը պատասխան է պահանջել Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսած քպ-ի «լրագրողից» Պաշտպանե՛նք Տավուշը, որ Երևանը «Էրիվան» չդառնա․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ալիևը պահանջ է դրել Տավուշում քանդել պաշտպանական համակարգը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Տավուշի գյուղերը պիտի մնան հայկական, որ Երևանը մնա հայկական․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Տավուշում լուծվում է Երևանի կենտրոնում սուրճ խմող քաղաքացիների հարցը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են»,- Վահրամ Սահակյան Ինչպիսի մայիս է մեզ սպասվում Հարցի լուծումը այստեղ է՝ մայրաքաղաքում. Կարեն Միրզոյան Սուրեն Պապիկյան, արա՛, 15 զոհ ես տվել մի գիշերվա ընթացքում. հրդեհից զոհված զինվորի հայր Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին կապված է Ռուսաստանից հեռանալու հետ. Բոգդան Բեզպալկո (տեսանյութ) «Մեզ միջնորդներ պետք չեն»․ Ալիև Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Բաբայան ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին Տավուշի մարզի զոհված հերոսների ծնողները միացել են հանուն Տավուշի շարժմանը ՔՊ հերթական «ձեռքբերումները» Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին Ճշմարտությունն է իմ խաչը և ես ապրելու եմ այդ ճշմարտության համար. Բագրատ Սրբազան Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպաստավոր իրավիճակ է ստեղծվել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իշխանության նորամուծություններից է ընտանիք մտնելը, զավակներին կպնելը․ Փաստաբան Ո՞րտեղ կլինեն ու ի՞նչ կաշխատեն, եթե չլինեն պատգամավոր ու նախարար. «Կարճ ասած» (տեսանյութ) Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին Ինչ նոր հարված կհասցնի Նիկոլը Հայաստանին․ Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսող «քպ-ի լրագրողին» դատի են տվել «Չարի վերջի» հերոսի օրինակով, դուք էլ ասում եք` սա էլ զիջենք, որ լավ ապրենք. Թադևոս Ավետիսյան (տեսանյութ) ՔՊ-ականներն արդեն բացահայտ են խոսում. «Մեր ադրբեջանցի զինվորները» Հրեշն անկեղծացել է․ կարևորը՝ աթոռն է Լևոն Քոչարյանի օգնականը պատասխան է պահանջել Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսած քպ-ի «լրագրողից» Սկզբում՝ ԱՄԷ-ն, իսկ հիմա՝ Վրաստանը. ժողովրդից և իր ընտրողից գաղտնի ինչի՞ մասին է բանակցում Փաշինյանը (տեսանյութ) Խաղի կանոնները կփոխվեն, եթե ասենք՝ համաձայն չենք. Ավետ Ադոնց (տեսանյութ) Շվեդիայի հայկական միությունների վարչությունը դատապարտում է Փաշինյանի քաղաքականությունը

Թուրքիայի ազդեցության գործակալական ցանցի «Գիքորը» բացահայտում է մեր թշնամիների ծրագրերը

Ցանկացած երկիր, երբ պատրաստվում է հարձակվել իր հակառակորդ երկրի վրա այնտեղ ձևավորում է այսպես կոչված իր 5-րդ շարասյունը, որպեսզի բաց պատերազմի ժամանակ հակառակորդին կարողանա խոցել նաև ներսից:

Այսօր արդեն գրեթե բոլորին է հայտնի դարձել, որ պատերազմի ժամանակ բայրաքթարներ օգտագործելուց առաջ Թուրքիան հենց Հայաստանի ներսում պատրաստել էր քաղաքական և գաղափարական «բայրաքթարների» մի խումբ, որի միջոցով, նա կարողացավ

-բաժանել մեր հանրությունը սևերի և սպիտակների,

-կազմալուծել բանակի վերնախավը,վարքաբեկել մեր հերոսներին

-ապամոնտաժել մեր բոլոր պետական ինստիտուտները, որոնք մինչև այդ էին էլ լավ չէին աշխատում,

-կազմաքանդել տնտեսության հիմնական ճյուղերը,

- և վերջապես վիժեցնել բանակցային գործընթացը, որպեսզի Անկարան և Բաքուն «լեգիտիմ իրավունք» ստանային  միջազգային ասպարեզում Արցախի դեմ պատերազմ սկսելու համար:

Բոլոր այս գործողությունները, Թուրքիան իրականացրել է արևմտյան որոշ կենտրոնների հետ համատեղ: Նրանց ընդանուր  և գլխավոր նպատակն է եղել հայերին հարված հասցնելով վերջնականապես վերացնել Մոսկվայի ազդեցությունը այս տարածաշրջանում: Հենց այս վերջին կետում էլ հատվում էին Թուրքիայի և այդ արևմտյան կենտրոնների շահերը:

Սակայն բանից պարզվում է, որ այդ ծրագիրը կիսատ է մնացել, քանզի Արցախը դեռ ամբողջովին չհաջողվեց հանձնել Ադրբեջանին: Եթե Ադրբեջանին հաջողվեր ամբողջովին գրավել Արցախը, ապա ռուսական զորքերի տարածաշրջան մտնելու իմաստ չէր լինի:  Վերջին պահին, Պուտինին հաջողվեց ճնշման արդյունքում ստիպել Ալիևին կանգ առնել Ստեփանակերտը գրավելուց  առաջ, ինչ էլ դժգոհություն առաջացրեց, ոչ միայն Անկարայում, այլև Արևմուտքում: Փաստորեն ստացվեց, որ Թուրքիայի ջանքերով, Ռուսաստանը կարողացավ զորք մտցնել Արցախ:

Սույն հանգամանքը լուրջ դժգոհություն է առաջացրել Արևմուտքում, որտեղ կարծում են, որ Անկարան ճիշտ չէր հաշվարկել իր այդ սպեցօպերացիան Արցախում: Թուրքիայում խոստանում են «ուղղել սխալը» և կարճ ժամանակ անց «վերջացնել այն ինչ պլանավորված է եղել»:

 Արևմուտքը փաստացի բացահայտեց Հայաստանում իր ողջ գործակալական ցանցը, որը վերջին 23 տարիների ընթացքում աշխատում էր Ռուսաստանի դեմ և փաստացի   Թուրքիայի օգտին: Դրա մասին կարող է և չիմանային հայ գործակալները, բայց դրա մասին գիտեին նրանց տերերը:

Այդ գործակալական ցանցը թաքնված էր տարատեսակ ՀԿ-ների, «լրատվամիջոցների», «քաղաքական գործիչների» քողի տակ: Սակայն նրանց գլխավոր առաքելությունը աշխարհաքաղաքական բնույթ ուներ: Հենց դրա համար էին սրանց գումար տալիս, այլ ոչ թե նրանց սիրուն աչքերի, կամ Հայաստանի զարգացման համար:

Փաստացի այս շրջանակները թուրքական քաղաքական «բայրաքթարների» դեր էին կատարում` ներսից թուլացնելով Հայաստանը:

Այդ տեսանկյունից, մեր հազարավոր զոհված, անհայտ կորած և գերերված  զինվորների համար, պատասխանատու են նաև այս, Թուրքիայի 5-րդ շարասյան ներկայացուցիչները:

Սրանց «պատրաստում էին» հենց սեպտեմբերի 27-ի համար: Նպատակը հայերին կոտորելով վերացնել հայկական տարրը Արցախում, իսկ հետագայում նաև Սյունիքում, որպեսզի Գոբլի և Բոլթոնի ծրագրերը կյանքի կոչվեին:

Սակայն կրկնենք նրանց ծրագրերը կիսատ են մնացել: Դեռ Սյունիքը հայկական է, նույնիսկ Արցախը ամբողջովին չի «մաքրվել» հայերի կողմից:

Եվ ահա այս հանգամանքը հաշվի առնելով սույն կենտրոնները Անկարայի հետ համատեղ փորձում են «նոր դեմքեր» խաղի մեջ մտցնեն որոնք նախկինում վեցնոցի դեր էին կատարում:

Պարզ է, որ Փաշինյանի, Սաքունցի, Դանիել Իոննիսյանի և մյուսների քարտերն արդեն խփված են և բացահայտված են:

Նրանք դարձել են «ժամկետանց» գործիչներ և անհրաժեշտ են «նոր գործիչներ», որոնց հանրությունը դեռ լավ չի ճանաչում:

Եվ ահա խաղի մեջ են փորձում մտցնել Հովսեփ Խուրշուդյանին: Նրան ակտիվ «ռասկրուտկա են» անում, տարբեր եթերների են կանչում, որպեսզի նա հայտարարի, որ «Նիկոլը պիտի հեռանա, բայց 6 ամիս հետո, որպեսզի մերոնք պատրաստվեն և նոր իրավիճակում կարողանան կրկին փայ ունենան ապագա ԱԺ-ում»:

Ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքի վրա, որ Խուրշուդյանը այդ իմաստով չափազանց անկեղծ է խսում: Նա յուրօրինակ այդ շրջանակների «Գիքորի» դերն է կատարում, ով ասում է, որ «բալը թանկ է»:

Ճիշտ է, նրա այս խոսքերից և ձևակերպուներից նրա տերերը նյարդայնանում են, սակայն այլ տարբերակ չունեն, ինչ «ապրանք մնացել է, դա էլ օգտագործում են», որպեսզի այդ շրջանակների ձայնը «լուռ չմնա»:

Ակնհայտ է, որ իշխանափոխությունից հետո, Հայաստանի բոլոր քաղաքական թուրքական «բայրաքթարները» պիտի հեռացվեն երկրի քաղաքական դաշտից, քանզի հակառակ պարագայում մենք կստանանք հաջորդ պատերազմը շատ կանխատեսելի արդյունքով: Պարզապես այդ դեպքում Հայկական տարրից «կմաքրվի» ոչ միայն Արցախը, այլև ողջ Հայաստանը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan