Շուշիում ադրբեջանցի կապիտանից հարցազրույց վերցրած ոմն Ա. Ղարիբյանը լգբտ ակտիվիստ Աննա Նիկողոսյանի «ամուսինն է». Լուսանկարներ

Դիտել նաև
Իլհամ Ալիևն իր երկրի զոհերին թաղում է ճահճի մեջ
Ադրբեջանը 21 հայի նկատմամբ հետախուզում է հայտարարել
Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանը Հասանովի հետ հանդիպման ժամանակ խոստացել է «ջանքեր գործադրել ռազմական ոլորտում ադրբեջանա-բրիտանական համագործակցության զարգացման համար»
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է Արցախյան վերջին պատերազմում անհետ կորածների մասին
ԵԽԽՎ նախկին պատգամավորն Ադրբեջանից կաշառք վերցնելու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
«Համացանցում տարածվում է մի նյութ, որում ոմն Արման Ղարիբյան գրում է, թե Շուշիում հարցազրույց է վերցրել ադրբեջանցի հատուկ ստորաբաժանման կապիտանից՝ նրան ներկայացնելով շատ «պուպուշ գույներով»: Մինչ հանրությունն արդարացիորեն քննադատում է ակնհայտ քարոզչություն պարունակող այդ նյութը, անտեղյակներին հուշեմ, որ այդ Արմանը՝ հայտնի լգբտ ակտիվիստ, հակաբանակային ու հակաեկեղեցական բազմաթիվ ցույցերի առանցքային դերակատար, Ստամբուլում վերապատրաստումներ անցած Աննա Նիկողոսյանի «ամուսինն է»:
Աննայի ու նրանց խմբակի քայքայիչ գործունեությանը բազմիցս եմ անդրադարձել։ Ուշադիր ընթերցողներս, կարծում եմ, էլ չեն զարմանում նման կապերի բացահայտմամբ։
Բայց ինձ այլ հարց է հետաքրքրում։ Նյութի մեջ այդ Արմանը նշում է, թե այնտեղ էր իր «ռուս գործընկերոջ» հետ։ Նախ կցանկանայի պարզել, թե այդ ի՞նչ «ռուս գործընկերներ են», որոնք սրանց ազատ ելումուտի հնարավորություն են տվել։ Հետիշխանափոխական շրջանում ամենալայն արտոնություններ ստացած սորոսական ապազգային, հակահայ խունտան ողջ պատերազմի ընթացքում ակտիվ ելումուտ ուներ Արցախ և նույնիսկ ռազմական նշանակության օբյեկտներ։ Բայց փաստացի ստացվում է, որ հիմա նույնպես այդ խմբակը ակտիվ կերպով շարունակում է իր գործունեությունը։
Կից տեղադրում եմ Թուրքիայում վերապատրաստումներ անցած Աննայից մի քանի նյութ՝ թեմային անծանոթ մարդկանց համար։ Հիշեցնեմ նաև, որ Աննան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Վերադարձի (տեսնես ում վերադարձի) հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ Լառա Ահարոնյանի շրջապատից է»։
Բժիշկ Զաքար Խոջաբազյանի ֆեյսբուքյան էջից










