Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Տիգրան Ավինյանի մակարդակով Հայաստանը ռեգուլյար ապտակում էր Չինաստանին. Հրանտ Բագրատյան

«Սա պարտություն չէ, սա ջախջախում է, մեր բանակի տեխնիկայի 85 տոկոսը չկա, ոչնչացված է,  ադրբեջանցիները հաշվում են, իրենց տարածքում է մնացել: Հիմա մեր ապուշ օպոնենտները կսկսեն ասել՝ էլի տվյալներ եք ասում»,- մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Վերջինս առանձնացրեց պարտության պատճառների երեք խումբ, որից առաջինը՝ քաղաքականը:

Հրանտ Բագրատյանը քաղաքական պատճառները բաժանեց ենթակետերի և որպես առաջին հիշատակեց Հայաստանի կողմից  ԼՂՀ անկախության չճանաչելը, որը սխալ էր և այն արձանագրեց նաև Պուտինը:

Նախկին վարչապետը պնդեց, որ որպես  5-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, երկու անգամ փորձ է արել, որ Արցախը ճանաչվի, բայց չի ստացվել:

«Եթե գնաք ֆեյսբուքում նայեք, երբ սպտեմբերի 27-ին պատերազմը սկսվեց, անմիջապես գրեցի, որ գնացեք ԼՂՀ-ն ճանաչեք, որպեսզի ձեզ օգնեն»,- հայտարարեց Բագրատյանը և հավելեց, որ մինչև հիմա էլ Նիկոլ Փաշինյանի համարձակությունը չի հերիքւմ, որ այդ այլանդակություններն անելուց հետո գոնե ճանաչի ԼՂ անկախությունը:

Քաղաքական երկրորդ սխալն, ըստ Հրանտ Բագրատյանի, հակառուսականությունն էր:

Բանախոսը նկատեց, որ 25 տարի առաջ արցախյան բոլոր հաղթանակներն արձանագրվել են իր վարչապետության օրոք և այն ժամանակ ԱՄՆ-ն և Ռուսաստանը իրար հետ մոտ էին: Բայց  2014 թվականի Ուկրաինայի դեպքերից հետո այդ երկու պետությունները տարբեր բևեռներում են և այս իրավիճակում, ըստ նրա,  կոմպլեմենտար քաղաքականություն իրականացնելու հնարավորություն չկա:

«Մենք պետք է մնայինք, ինչքն ել այն սիրեինք, կամ չսիրեինք, պրոռուսական ծիրին մեջ»,- հայտարարեց Հրանտ Բագրատյանը և հավելեց, որ աշխարհում ընթացող  դեգլոբալիզացիայի իրողության պայմաններում Հայաստանը կամ Թուրքիայի  հետ պետք է լինենք, կամ Ռուսաստանի:

Երրոդ ռազմավարական սխալը, ըստ Հրանտ Բագրատյանի,  Իրանին նեղացնելն էր այն աստիճանի, որ վերջինս չցանկացավ իր տարածքով բեռներ տեղափոխելու թույլտվություն տալ:

Բագրատյանը համոզված է, որ իշխանությունների չորրորդ սխալը Վրաստանի հետ իսկ հինգերորդը՝ Չինաստանին  հետ հարաբերությունների փչացնելն էր:

«Տիգրան Ավինյանի մակարդակով Հայաստանը ռեգուլյար ապտակում էր Չինաստանին, այն դեպքում երբ նա ասում էր, որ ունի ույգուրների խնդիր և հակաթուրքական պետություն է»,- հայտարարեց նախկին վարչապետը և համոզմունք հայտնեց, որ Հայաստանը դա արել է՝ մտնելով Ալիանսի մեջ, որը Չինաստանի դեմ է  և մեկ օրակարգսյին հարց ունի՝ ինչպես պայքարել ույգուրների իրավունքների համար Չինաստանում:

«Այդ կազմակերպությունում Հայաստանը տոն է տալիս: Թուքերին ենք պաշտպանում, հասկանո՞ւմ եք»,- հայտարարեց Բագրատյանը:

Վերջինս պնդեց, որ Արցախում իրականացված այս ամբողջ օպերացիաները կազմվել են Եվրոպայում, ՆԱՏՈ-ում և խոսվում է ՄԻ-6 -ի և նրա գործակալների մասին, որոնցից մեկը ՀՀ նախագահն է:

Բագրատյանի պնդմամբ, երկրորդ խումբ սախալները վերաբերում է զինատեսակների ընտրությանը, իսկ երրորդը՝ կազմակերպչական խնդիրներին:

Աղբյուր` Panorama.am
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan