Նոյեմբերի 9-ին եւ 10-ին նախատեսվում է հանրահավաք. Իշխան Սաղաթելյան Պլանավորված պարտություն․ օր 28 (տեսանյութ) Հայաստանը՝ գեղցիության զոհ
25
«Դավաճաննե՛ր», «Հայասպաննե՛ր». ինչպես են Ալեն Սիմոնյանին դիմավորել Կիպրոսի հայերը. Տեսանյութ Պաշտպանության նախարարը տեղում չէ, նա պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) «Ադրբեջանական ԶՈՒ ծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի պատկանող 107 ոչխար և 5 այծ»․ ՄԻՊ Տեղի կունենա Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում Առուշանյանը չի վերցնի պատգամավորական մանդատը ՔՊ-ն Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուն ունի Ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը համատեղ պահանջում Արման Թաթոյանի հրաժարականը Իսրայելի ֆինանսների նախարար. «Իրանի հետ կոնֆլիկտը մոտ ժամանակների խնդիր է» ՌԴ-ն հնարավոր ամեն ինչ արել է Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու համար. Պուտին Անհնար է կարգավորել սահմանին տիրող իրավիճակն`առանց ՌԴ-ի․քարտեզները մեր գլխավոր շտաբում են Պատերազմ Արցխում
Երկրաշարժ Հայաստանում ԿԸՀ-ն հրապարակել է ՀՅԴ-ի՝ Իջևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցողների ցուցակը «Ամեն պահ ոտքի ելնելու անհրաժեշտություն կա». Գեղամ Մանուկյան «Դավաճաննե՛ր», «Հայասպաննե՛ր». ինչպես են Ալեն Սիմոնյանին դիմավորել Կիպրոսի հայերը. Տեսանյութ Մի քանի հարց բուժաշխատողներին Հունվարի մեկից խանութներն այլևս չեն առաջարկի պոլիէթիլենային տոպրակներ Նոյեմբերի 9-ին եւ 10-ին նախատեսվում է հանրահավաք. Իշխան Սաղաթելյան Պլանավորված պարտություն․ օր 28 (տեսանյութ) ՀԽՍՀ-ն Իրանի հետ սահման է ունեցել ոչ միայն Մեղրիի, այլ նաև Երասխավանի հատվածում Նիկոլ Փաշինյանը ջանում է, որ ամեն բան Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լինի Էրդողանը սպառնացել է վտարել 10 երկրների դեսպաններին Երևանում և Լոռիում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանը՝ գեղցիության զոհ Պաշտպանության նախարարը տեղում չէ, նա պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) Թուրքիան և Ադրբեջանը փաթեթով նախապայման են դրել՝ սկսած կրոնական կառույցների իրավունքներից. Մելքոնյան. Տեսանյութ «Այդ ամենն արվում է՝ մոռանալով հիշատակված դրույթը ու կրկին ժողովրդից թաքուն»․ Արամ Վարդևանյան «Ադրբեջանական ԶՈՒ ծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի պատկանող 107 ոչխար և 5 այծ»․ ՄԻՊ Փայլասարն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ ԱԱԾ-ն ինչ-որ բառախաղ է տարածում «Դուրս գալ ու միանալ բողոքի ցանկացած ակտի». Կարին Տոնոյան ԱԳՆ-ն հաստատում է՝ «Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ» ու այդ ամենն արվում է կրկին ժողովրդից թաքուն Պլանային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում և Կոտայքի մարզում Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել Արցախում կորոնավիրուսային հիվանդության 46 նոր դեպք է գրանցվել Ո՞րը պետք է լինի հայ ժողովրդի ու պետության քաղաքակրթական ընտրությունը. Մելիք-Շահնազարյան. Տեսանյութ Քիմ Քարդաշյանը ստիպված է եղել Քանյե Ուեսթին 3 միլիոն դոլար վճարել «Հայաստան» դաշինքը հաջորդ շաբաթ հանրահավաք կանցկացնի Թուրքիան հայտնել է ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու ընթացակարգի մեկնարկի մասին Շատ անհանգստություն կա, բայց դա իմ ոլորտում չէ. նախագահը`սահմանային իրավիճակի մասին. Տեսանյութ Հռոմի Պապին Մեսսիի ինքնագրով մարզաշապիկ են նվիրել Մարդիկ հարց են տալիս՝ ի՞նչ էր նշանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, և ինչո՞ւ Ալիևն ասաց, թե հայկական կողմը համաձայնել է միջանցքի գաղափարին ԱՄՆ-ում գաղտնազերծել են Քենեդու սպանության նոր տվյալներ Գյումրու 56-ամյա բնակիչը փորձել է խեղդամահ անել մորը, ապա մկրատով հարձակվել է քրոջ վրա. ՔԿ Գերեվարված եղբորը բերելու համար դիմել է Մուրադովին Ռուս խաղաղապահները 2 հա տարածք են ականազերծել ԼՂ սահմանազատման գծի մոտակայքում Տեղի կունենա Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում Ռուս խաղաղապահները 2 հա տարածք են ականազերծել Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի մոտակայքում. ՌԴ ՊՆ Վաղը՝ հոկտեմբերի 24-ին հայտարարվել է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում պահվող Տիրոջ խաչափայտի մասունքակիր պահարանի ուխտի օր 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածի մայրը հղիության 20-րդ շաբաթում մահացել է COVID-19-ի հետևանքով. ԱՆ Պատմություն չիմացող Նիկո՛լ, աշխարհաքաղաքական մոդելավորման համար պատմություն պետք է գիտենաս Առուշանյանի նամակը՝ կալանավայրից. Տեսանյութ Ադրբեջանում Իրանի հետ կապ ունեցող 5 լրատվական կայք է փակվել Քաղաքապետարանի նոր առաջարկը. տեղական վճարները կբարձրանան Ի դեպ, Բաքվի փողոցների ցանկում "Շուշա" փողոց այդպես էլ չհայտնվեց.. Պատգամավոր Դավիթ Սեդրակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Իրանում էթնիկ ադրբեջանցիներ չկան Ունենք կորոնավիրուսային հիվանդության 1962 նոր դեպք, 31 մահ Նիկոլը չի ուզում ստորագրել. հասկանում է՝ դրանով իր ֆունկցիաներն ավարտվում են Անչափահասը՝ առանց համարանիշների BMW-ով 8 ավտոմեքենայի ջարդի հեղինակ է դարձել Բեգլարյանը Լոս Անջելեսում հանդիպումներում բարձր է գնահատել Սփյուռքի աջակցությունը Արցախ Արտո Թունջբոյաջյանը պատվաստվել է Covid-19-ի դեմ

Yerevan.Today-ին ոստիկանությունը տուգանել է կոպիտ խախտումներով

Ռազմական դրության հաստատումից և ավելի ուշ հատուկ սահմանափակումներ մտցնելուց հետո Ոստիկանությունը պարբերաբար հաղորդագրություն է տարածում, թե քանի արգելված հրապարակում է հայտնաբերվել, ինչ տուգանքներ են սահմանվել, քանի ֆիզիկական անձ և լրատվամիջոց է տուգանվել: Այսպես, հոկտեմբերի 20-ի դրությամբ 9 լրատվական կայք տուգանվել է 700 հազար դրամի չափով արգելված հրապարակումներ տեղադրելու պատճառով։ Տարբեր հաղորդումների հեռարձակումն էլ կասեցվել է որոշ ժամանակով:

Ինչպես արդեն նշել էինք, Yerevan.Today լրատվական կայքը տուգանվել էր 700 հազար դրամի չափով: Առիթը այլ կայքից արտատպած վերլուծական հոդվածն էր։ Մենք արդեն գրել ենք, թե դա ինչպես է անդրադառնում մեր գործունեության վրա և ինչ խոչընդոտներ է առաջացնում:

Yerevan.Today-ն արդեն դիմել է դատարան՝ վիճարկելով Ոստիկանության որոշումը:

Անցնենք իրավական փաստարկներին․

  1. Տույժը նշանակվել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասին հղում անելով: Համապատասխան հոդվածը սահմանում է՝ «լրատվական գործունեություն իրականացնողի կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը, լրագրողի կողմից հավատարմագրման հատուկ կարգը չպահպանելը, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնները խախտելը`առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն»:

Բողոքարկման փաստարկն է՝

Վերը նշված հոդվածի փոփոխությունը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին: Իրավախախտումը արձանագրելու և վարչական տույժ նշանակելու պահին դեռևս ուժի մեջ մտած և հրապարակված չի եղել, քանի որ Պատասխանող Ոստիկանության աշխատակիցները որպես վարչական ակտի իրավական հիմք ներկայացրել են վարչական վարույթի ընթացքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրեսնգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը «Առաջին ընթերցում» վերտառությամբ, որը վկայում է այն մասին, որ Վարչական պատասխանատվություն կիրառելիս դեռևս Օրենքի լրացումը ուժի մեջ մտած և հրապարակված չի եղել, հասանելի չի եղել նաև Arlis.am պաշտոնական կայքէջում:

Այսինքն՝ վարչական տույժ է կիրառվել այն իրավանորմի հիման վրա, որը դեռևս պաշտոնապես հրապարակված չի եղել, և, եթե անգամ համարենք, որ այն այդ նույն օրը ժամերի տատանմամբ հրապարակվել է, ապա այն չէր կարող կիրառվել Հայցվորի նկատմամբ, քանի որ վերջինս ողջամտորեն հնարավորություն չուներ իրազեկվելու դրա մասին:

  1. ՀՀ ոստիկանության կողմից կայացված որոշումը չի պարունակում բավարար հիմնավորումներ և պատճառաբանվածություն, կոնկրետ ինչ իրավախախտում է կատարվել Հայցվորի կողմից 10.10.2020թ Yerevan. Today կայքում հոդվածի հրապարակման հետ կապված, փոխարենը Պատասխանողը սահմանափակվել է բացառապես իրավանորմերի հղումներով, որը չի կարող հանդիսանալ բավարար հիմնավորում և պատճառաբանում: Ոստիկանության աշխատակիցների կողմից առհասարակ չի ներկայացվել խնդրո առարկա նյութի «Պուտինյան հրադադար․ ի՞նչ արձանագրվեց Մոսկվայում և ի՞նչ է պետք անել», որ հատվածն է, որ առաջացրել է ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնների խախտում։ Սա կարևոր հանգամանք է, քանի որ, օրինակ՝ հենց նույն հոդվածում առկա էին նաև պաշտոնական տեղեկություններ։

Այստեղ հարկ է նշել, որ Ոստիկանության կողմից վարչական տույժ նշանակելու որոշումը որևէ կերպ չի պարունակում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածով և վճռաբեկ դատարանի որոշմամբ նշված պարտադիր հիմնավորումներ և պատճառաբանվածություն: Ավելին, Վարչական ակտի փաստական հիմք որպես նշվել է այն հանգամանքը, որ 10.10.2020թ-ին ՝ժամը 15.10 Yerevan Today կայքում հրապարակվել է հոդված, որով խախտվել է ՀՀ կառավարության 27.09.2020թ թիվ 1586-Ն որոշման 9-րդ կետի պահանջները, միաժամանակ նշելով, որ իրբև իրավական հիմք՝ «պետական անվատանգությանն ապահովմանն ուղղված գործողությունների վերաբերյալ»: Մինչդեռ ՀՀ կառավարության 27.09.2020թ թիվ 1586-Ն որոշման 9-րդ կետում առհասարակ բացակայում է «պետական անվատանգությանն ապահովմանն ուղղված գործողությունների վերաբերյալ» եզրույթը որպես համապատասխան կանոնի հիմք։ Այն արտացոլված է ՀՀ կառավարության 27.09.2020թ թիվ 1586-Ն որոշման 4-րդ մասի լրիվ այլ կետում։ Այսինքն անհասականալի շտապողականության արդյունքում նույնիսկ պատշաճ իրավական հիմք չի նշվել համապատասխան վարչական ակտում:

  1. Անդրադառնանք մեկ կարևոր հանգամանքի ևս: Ոստիկանները վարչական պատասխանատվության են ենթարկել կայքի գլխավոր խմբագրին: Նորից դիմենք ՀՀ օրենսգրքին:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացվում է ընկերության գործադիր մարմնի կողմից:

Այսինքն, ստացվում է, որ վարչական պատասխանատվության է ենթարկվել խմբագիրը, որի պարտականությունների մեջ չի մտել ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումը, ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ապահովումը։ Այսինքն՝ նման կարգավիճակով վերջինս օժտված չէր ո՛չ Կանոնադրությամբ և ո՛չ էլ աշխատանքային պայմանագրով:

Հետևաբար, քանի որ վերջինս չի հանդիսացել Ընկերության տնօրեն, ապա չէր կարող հանդիսանալ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրնեսգրքի 182.5 հոդվածի 5-րդ մասի համաձայն վարչական պատասխանատվության սուբյեկտ:

Կան, իհարկե նաև մի քանի այլ ոչ իրավաչափ դրվագներ, բայց հիմա սահմանափակվենք այսքանով՝ օրենքի հղումներն ու իրավական ձևակերպումները թողնելով առաջիկայում կայանալիք դատական նիստին: Մի կարևոր դրվագի մասին, այնուամենայնիվ կնշենք․ ոչ Կառավարությունը, ոչ Ոստիկանությունը լրատվամիջոցներին կամ այլ հրապարակումներ անող քաղաքացիներին չեն տրամադրել որևէ չափորոշիչ, որոնցով որ հրապարակում անողը կարող է կողմնորոշվել հրապարակման միջի միտքը, բառը, ձևակերպումը համապատասխանու՞մ է արդյոք օրենքի պահանջին թե՞ ոչ։ Օրենքը, իսկ ավելի կոնկրետ Կառավարության որոշումը, դա դրել է Ոստիկանության վրա և նրա գնահատականով պետք է որոշվի խախտվել է օրենքը թե՞, ոչ։ Այսինքն կա օրենք, որոշում կա՛, անգամ որոշողը կա՛, իսկ չափորոշիչ, ո՛չ։ Իսկ դու անգամ եթե պարտաճանաչ ես, միևնույնն է կտուգանվես, որովհետև Ոստիկանությունը քեզ չբացատրելով, որոշել է։

Ի դեպ, ինչպես նշել ենք արդեն, ոստիկանների այցի ժամանակ, նրանց և իրենց վերադասին փոխանցել ենք, փորձելով բացատրել որ չենք ցանկանում ռազմական դրության պայմաններում դատական վեճի մեջ մտնել պետության հետ և խնդրել ենք, հորդորել և համոզել ենք չգնալ տուգանքի աբսուրդ ճանապարհով, այլ համագործակցելով լուծել նմանատիպ վեճերը, այն է՝ մատնանշել որ տող կամ բառն է որ կարող է դիտարկվել որպես վտանգ կամ խուճապ առաջացնելու առիթ, և որ մենք սիրահոժար կշտկենք, կամ կհեռացնենք, ավել բարդություններ չստեղծելով, երկրում պատերազմական վիճակը հաշվի առնելով։ Հրաժարվել են, կազմել են արձանագրությունը, որը մենք ստիպված բողոքարկել ենք։

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan