Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Թուրք-ադրբեջանական լոբբին ԱՄՆ-ում ՝ ընդդեմ Ամուլսարի ոսկու հանքի շահագործմանը. Լուսանկարներ, տեսանյութեր

Մենք արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու Ադրբեջանի կողմից իրականացվող հակաքարոզչությանն՝ ուղղված Ամուլսարում ոսկու հանքի շահագործման դեմ: Իր ծավալներով այդ հակաքարոզչությունը կարելի է համեմատել, օրինակ՝ Մեծամորի Ատոմակայանի շահագործման  դեմ  ուղղված  քաղաքականությանը, որը տարիներ ի վեր համակարգված ձևով իրականացնում են թե՛ պաշտոնական Բաքուն, թե՛ պաշտոնական Անկարան: Սակայն պետք է ընդգծենք, որ այս պահին թուրք-ադրբեջանական քարոզչության թիրախում գտնվում է «Լիդիան Արմենիայի»  Ամուլսարի ներդրումային ծրագիրը: Պետք է  նշենք, որ հակաքարոզչությունն՝ ուղղված Ամուլսարում հանքի շահագործման դեմ, դուրս է եկել միջազգային հարթակ, և ադրբեջանցիները օգտագործում են իրենց «զինանոցում» գտնվող բոլոր միջոցները:

Ադրբեջանի ընկեր Պիտեր Տեյս

Պաշտոնական Բաքուն վերջին տարիներին ակտիվորեն սկսել է կիառել «փափուկ ուժի» տարբեր գործիքներ՝ սեփական քաղաքական օրակարգը կյանքի կոչելու համար:

«Փափուկ ուժի» գործուն մեխանիզմներից է այլ պետություններում զանազան ՀԿ-ներ ձևավորելու պրակտիկան, ինչպես նաև հետագայում այդ ՀԿ-ների ներկայացուցիչների շուրթերով ցանկալի մտքեր հնչեցնելը:

Նման օրինակներից է  Պիտեր Տեյս անունով անձը, ով  ադրբեջանի իշխանությունների գործուն մասնակցությունների շնորհիվ ԱՄՆ-ում հիմնել է կառույց՝   International Affairs:

Այս կառույցը մասնագիտանում է ո՛չ միայն Լատինական Ամերիկայում և ԱՄՆ-ում տարբեր հետազոտություններ իրականացնելու ուղղությամբ, այլ նաև առանձին աշխատանքներ է իրականացնում Ադրբեջանի հետ կապված  հարցերով: Ավելին՝ Պիտեր Տեյսը հանդիսանում է ադրբեջանական պետական լրատվամիջոցների սիրելի հերոսներից մեկը, ինչպես նաև պարբերաբար մասնակցում է պետական մակարդակով իրականացվող տարբեր հումանիտար ծրագրերին՝ ինչպիսիք են, օրինակ, 2019 թ.-ին  իրականացված Մուլտիկուլտուրալիզմի  ամառային դպրոցըՊիտեր Տեյսը դասվում է նաև «Ադրբեջանի բարեկամների շարքին»:

Այս պահին Տեյսի  հիմնական գործառույթներից մեկն է ապատեղեկատվության տարածումը Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ: Ադրբեջանական քարոզչի հիմնական փաստարկներից մեկն այն է, որ Ամուլսարի հանքի շահագործումը կարող է վնասել նաև Կովկասի ջրային պաշարները: Տեյսն իրականում կրկնում է այն թեզը, որն այստեղ՝ Հայաստանում, տարբեր ձևերով հանրությանն են ներկայացնում իրենց Ամուլսարի պահապաներ հռչակած անձիք:

Իհարկե սուտ կլիներ ասել, որ Տեյսը մասնագիտացված է միայն Ամուլսարի խնդրի հարցով. իրականում իրեն օգտագործում են տարբեր ուղղություններով, այդ թվում նաև Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի տեսակետը միջազգային հանրությանը ներկայացնելու համար:

 

Նա նաև անգլերեն լեզվով գրքեր է գրում «Նախիջևանի պատմության» մասին և գրքերում ներկայացնում է տարածաշրջանի պատմության ադրբեջանական տարբերակը:

 

Սակայն փաստը մնում է փաստ, որ ադրբեջանական քարոզչամեքենայի գործիքներից մեկը փորձում է ակտիվ ներգրավվածություն ունենալ միջազգային հարթակներում Հայաստանում խոշորագույն ներդրողի դեմ հակաքարոզչություն իրականացնելու գործում: Ընդհանրապես պետք է ընդգծել, որ ԱՄՆ-ում թուրք-ադրբեջանական լոբբիստական շրջանակները բավական ակտիվ կերպով փորձում են ո՛չ միայն ներգրավվել ներհայաստանյան գործընթացների մեջ,  այլ նաև  փորձում են միջազգային ասպարեզում կարծիք ձևավորել հայաստանյան հեղափոխական իշխանությունների վերաբերյալ:

«Հին ծանոթ»  Մեթյու Բրայզա

Դեռ մեկ տարի առաջ, երբ Ամուլսարի թեման կրկին ակտիվ էր, ԵԱՀԿ մինսկի խմբի ամերիկացի նախկին նախագահ Մեթյու Բրազյան «168 ժամ»  օրաթերթին տված իր հարցազրույցում ընդգծել էր, որ  Բաքվում ամենաբարձր մակարդակներով վստահություն է ձևավորվել Հայաստանի նոր ղեկավարի՝ Նկոլ Փաշինյանի հանդեպ, և Բաքվում ցանկանում են իր հետ միասին առաջ ընթանալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն ընդգծել էր նաև, որ միշտ կան կասկածներ առ այն, թե ունակ կլինի արդյո՞ք Փաշինյանը էֆեկտիվորեն կոնսոլիդացնել սեփական քաղաքական ուժը և դիմագրավել նախկին իշխանությունների ճնշումներին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավարման համատեքստում:

Փաստացի, Մեթյու Բրազյան ակնարկել էր, որ նախկինում վարչապետ Փաշինյանը համաձայնություն էր տվել կյանքի կոչելու մի գործընթաց, որը պայմանականորեն կոչվում էր «Բոլթնի ծրագիր», սակայն ինչ-ինչ պատճառներով վարչապետը հետ էր կանգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանման Բոլթոնյան ծրագրից, ինչը ակնհայտորեն դժգոհություն էր առաջացրել ո՛չ միայն Բաքվում, այլ նաև ԱՄՆ-ում, քանզի այնտեղ լուրջ ծրագրեր կային, ըստ որոնց, ղարաբաղյան հարցի կարգավորումից հետո Հայաստանը պետք է մաս կազմեր հակաիրանական քաղաքականության իրագործման մեջ:

Քանի որ Արևմուտքում ակնհայտորեն հիասթափված են Ղարաբաղյան հարցը արագ կարգավորելու հարցում Փաշինյանի վճռականության պակասից, այնտեղ որոշում էր կայացվել Փաշինյանի դեմ կիառել ճնշումների տարբեր մեխանիզմներ: Այդ ճնշման ձևերից մեկն է օգտագործել քաղաքացիական հասարակությունն ընդդեմ գործող կառավարությանը, և այդ ամենը իրականացնելու առիթներից մեկը Ամուլսարի խնդիրն է:

Կարող ենք ենթադրել, որ Արևմուտքում՝ հիասթափվելով Փաշինյանից, մշակում են այսպես կոչված «Պլան՝ B, C, D…», որի կիառմամբ հնարավոր կլինի Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխել և անգամ նոր իշխանություն ձևավորել, իսկ Ամուլսարի հարցը կարող է լինել այն փոքրիկ «կայծը», որից մեծ քաղաքական գործընթացներ կսկսվեն, առավել ևս, որ հայկական պատմության մեջ արդեն եղել է դեպք, որ էկոլոգիական շարժումը հանգեցրել է մեծ քաղաքական փոփոխությունների: Ուղղակի, եթե 1988-ին սկսված էկոլոգիական շարժման արդյունքում ձևավորվեց ազգային ազատագրական պայքարի գաղափարը, և մենք կերտեցինք երկու անկախ հայկական պետություն, ապա Ամուլսարի պարագայում հնարավոր քաղաքական գործընթացը ունենալու է ապազգային քաղաքական կոդ՝ հաշվի առնելով այն, թե ինչ օտարերկրյա ուժեր են ներգրավվելու այդ հնարավոր գործընթացի  մեջ:

Վերջաբան

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները ֆինասավորում և աջակցում էին բոլշևիկներին, որպեսզի իրենք ներսից քանդեին ցարական Ռուսաստանը:

Թուրքերն ու Մոսկվա ֆինասավորում էին հայկական բոլշևիկներին՝ Առաջին Հանրապետությունը տապալելու համար, այսօր էլ թուրքական, ադրբեջանական և ամերիկյան որոշ շրջանակների շահերը համընկնում են, և  նրանք աջակցում են այժմյան հայկական «բոլշևիկներին», ովքեր ականջահաճո կարգախոսների տակ կարող են գործընթաց իրականացնել, որը լուրջ աշխարհաքաղաքական փոփոխությունների կենթարկի տարածաշրջանը:

Ավելին՝ այդ քայլին միջազգային լեգիտիմություն հաղորդելու նպատակով թուրք-ադրբեջանական շրջանակները  աշխատեցնում են լոբբիստական մեծ ցանց: Ամուլսարի հարցն ընդամենը պատրվակ է, որով փորձ է կատարվում խարխլել հայկական պետականության հիմքերը՝ հետագայում իսկ արդեն սեփական ծրագրերը կյանքի կոչելու համար: Հենց այդ պատճառով է, որ Ադրբեջանը ակտիվ շահագրգիռ կողմի մոտեցումներ է դրսևորում Ամուլսարի հանքի շահագործման խնդրի վերաբերյալ և հենց այդ պատճառով է, որ իրենք քարոզում են, որ Ամուլսարի հանքի շահագործումը կարող է վնասել Հարավային Կովկասի բնությանը: Ինչը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը:

Պետք է ևս մեկ անգամ ընդգծենք, որ 1980-ականների վերջում Հայաստանում հանրային աջակցություն ստացավ էկոլոգիական շարժումը, ապա երրորդ ուժերը կարող են ևս մեկ անգամ փորձել օգտագործել այս «խաղաթուղթը»: Սակայն, եթե անցյալ անգամ բնապահպանական շարժումը հանգեցրեց պետության ստեղծմանը, ապա այս դեպքում այն կարող է բերել տնտեսության կազմաքանդմանը:

Եթե Ամուլսարի հանքը չշահագործվի, ապա հաջորդ տրամաբանական հարցը վերաբերվելու է Հայաստանում արդեն գործող 8 հանքերի շահագործմանը: Չէ՞ որ տրամաբանական է, որ, եթե չի աշխատելու Ամուլսարի հանքը, որի շահագործումը անվտանգության տեսանկյունից մի քանի կարգով ավելի բարձր է, քան այլ հանքերի պարագայում, ապա ինչո՞ւ պետք է աշխատեն մնացած հանքերը:



Հանքարդյունաբերությունը մեր տնտեսության կարևորագույն բաղադրիչներից մեկն է և, եթե հանքարդյունաբերության ոլորտը փակենք, ապա սա ոչ միայն տնտեսական կոլապս կառաջացնի, այլ նաև կխարխլի մեր անվտանգության համակարգի հիմքերը:

Անկեղծ պետք է լինենք և նշենք, որ բնապահպանական թեմաները իրապես շատ զգայուն են մեր հասարակության համար, և մեր հակառակորդները դա նույնպես լավ են գիտակցում: Սակայն կա մի կարևոր հանգամանք. 90-ական թվականներին մարդիկ իրենց մաշկի վրա զգացին, թե ինչ է նշանակում Ատոմակայանի փակումը, և հիմա այս խաղաքարտը շատ ավելի դժվար է կիրառել, բայց այլ նմանատիպ թեմաներ ակտիվորեն շահարկվում են երրորդ ուժերի կողմից:

Բայց այստեղ հարց է առաջանում. արժե արդյո՞ք երկրորդ անգամ «նույն գետը մտնել»: Եթե 90-ականներին Ատոմակայանի փակումը բոլորն են իրենց մաշկի վրա զգացել, ապա Ամուլսարի հնարավոր չշահագործման հետևանքները հանրությունը իր մաշկի վրա կզգա միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով

Սևակ Դանիելյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan