Միքայել Մելքումյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ս. Կոպիրկինի հետ․ մանրամասներ
Դիտել նաև
Արցախի կորուստը ամեն մի հայի համար պետք է անձնական ողբերգություն լինի. Միքայել Աջապահյան
Ինչու պե՛տք է մասնակցել ընտրություններին
Միքայել Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանն ԱԱԾ մեկուսարանից հայտարարում է․ իմ մեղադրանքը քաղաքական է
«Դատավոր Դավիթ Հարությունյանը պատերազմ էր մեկնել որպես կամավոր». փաստաբան
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր հանդիպում եմ ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ս. Կոպիրկինի հետ:
Ի թիվս երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի՝ քննարկել ենք նաև այս փուլում լուրջ հրատապություն ունեցող՝ մեր հայրենակիցների Ռուսաստանի Դաշնություն մեկնելու հնարավորության հարցը և հույս հայտնել, որ առաջիկայում երկու երկրների պետական կառույցների կողմից հնարավորության դեպքում, անշուշտ, կգտնվեն անհրաժեշտ լուծումներ:
Քննարկվել են նաև վերջին շրջանում հայկական պետհամարանիշներով Ռուսաստանի Դաշնություն արտահանված ավտոմեքենաների՝ ՌԴ-ում մաքսազերծման և հաշվառման հետ կապված խնդիրները: Այդ հարցը առաջիկայում կքննարկվի ԵԱՏՄ համապատասխան կառույցներում:
Դեսպանի հետ քննարկվել է նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մարզերի միջև առկա առևտրատնտեսական և մշակութային հարաբերությունների առկա վիճակը և առավել արդյունավետ ինտեգրման հարցերը:
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր