Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Ներկա իշխանությունների գիտակրթական քաղաքականությունը աստիճանաբար վերածվում է ապազգային գործունեության. «Մտավորականների խորհրդի» հայտարարությունը

«Մտավորականների խորհուրդը» հանդես է եկել հայտարարությամբ կրթական չափորոշիչների վերաբերյալ:

Հայտարարությունում ասվում է. «Ներկա իշխանությունների գիտակրթական քաղաքականությունը աստիճանաբար վերածվում է ապազգային գործունեության: ԲՈՒՀ-ի ոչ մասնագիտական ֆակուլտետներում  հայոց լեզու առարկայի ուսուցումը կամընտրականի վերածելը, մանկական հանդեսների ֆինանասավորման դադարեցումը, «Հայ ասպետ» հայրենասիրական հաղորդման փակումը, դրանց փոխարեն՝ «Հուզանք ու զանգ» կասկածելի ներկայացման, նաեւ սեռափոխության մասին ֆիլմի ֆինանսավորումը, եւ ոչ միայն դրանք, վկայում են, որ փորձ է արվում խեղել ազգային նկարագիրը: Դրա վառ արտացոլանքը դարձան հանրակրթական դպրոցական ծրագրերի «չափորոշիչները», Լանսարոտի կոնվենցիայի վավերացումը, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ցանկությունը: Փաստերը վկայում են, որ նման քաղաքականության արդյունքում փոխակերպվում է  ազգային արժեհամակարգը՝ իր վտանգավոր հետեւանքներով՝

Հայկական դպրոցը կկորցնի իր ազգային դիմագիծը.

 Դպրոցը կդադարի ազգային բարոյականության դարբնոցը լինելուց.

Այդ ոգով կրթված եւ դաստիարակված Հայաստանի քաղաքացին չի կարող դառնալ իր հայրենիքի նվիրյալ պաշտպանը.

Այս կրթական համակարգը չի կարող ապահովել աշխարհով մեկ սփռված ազգի միասնականությունը.

Նման համակարգը լավագույն հիմքերն է ստեղծում  «բաց հասարակության» դրսեկ գաղափարների հաստատման համար, որը սպառնալիք է մեր ազգային – պետական անվտանգությանը .

Նորացվող կրթական համակարգը պետք է բացառի «իմ մարմինն իմ անձնականն է « տիպի փիլիսոփայության ներմուծումը դպրոց, որը երեխային հեռացնում է հոգեմտավոր բնական զարգացումից: Ավանդական ընտանիքում նման դաստիարակություն ստացող երեխան լրացուցիչ խնդիրներ կառաջացնի ծնողների համար:

 «Մտավորականների խորհուրդ» հասարակական նախաձեռնությունը ստիպված է փաստել, որ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի կողմից իր հասցեին ներկայացվող քննադատությունն եւ առաջարկությունները որակվում են որպես «խավարամիտների» արձագանք: Դա նշանակում է, որ նա չի կարող շարունակել կառավարել ոլորտը՝առնվազն այն պատճառով, որ չի ուզում ականջալուր լինել բազմամյա գիտական եւ մանկավարժական փորձ ունեցող մասնագետների առաջարկներին:

Այս իրողությունը գնահատելով՝ «Մտավորականների խորհուրդը» պաշտպանում է նաեւ «Կամք» հասարակական նախաձեռնության՝ կրթական համակարգը իրական բարեփոխումների ենթարկելու պահանջները, որոնց հիմքում առաջնային պետք է համարվեն Հայ ժողովրդի եւ համաշխարհային պատմության, Հայ Առաքելական եկեղեցու պետականամետ գործունեության, հայ գրականության եւ մշակույթի, դրա հետ մեկտեղ՝ համաշխարհային հումանիստական ժառանգության բարձրակարգ մատուցումը ու դասավանդումը:

Մենք գտնում ենք, որ ստեղծված իրավիճակում, ՀՀ Կառավարությունը բոլոր շահագրգիռ կողմերի մասնակծությմբ հատուկ քննարկման առարկա դարձնի կրթական համակարգի բարեփոխումների խնդիրը:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ   Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ԿԱՐԻՆ ՏՈՆՈՅԱՆ   «Հայ  Ասպետ» կրթահամալիրի տնօրեն

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ  «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն

ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ   Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխ.գիտություննրի.դոկ.

ԺԱՍՄԻՆԱ ՂԵՎՈՆԴՅԱՆ  «Ներուժ « կրթամշակութային ՀԿ նախագահ

ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ   Հրապարակախոս

ԵԼԵՆԱ ՄԱՆՎԵԼՅԱՆ   Բժշկ. գիտությունների  թեկնածու

ՍԵՐԺ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ  Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆ  «Վերադարձ» հիմնադրամի նախագահ

ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ  Ցանցային հետազոտական ինստիտուտի տնօրեն

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ  «Քաղաքակրթությունների երկխոսություն» ազգային կենտրոն ՀԿ ղեկավար,  Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan