Ավելին, քան իշխանափոխությունը Քաղաքային իշխանությունը ընկրկելու է, բոյկոտը շարունակվում է․ Հայկ Մարության Մեր համաքաղաքացիները բավականին ակտիվ միանում էին Գյումրին սոցիալ֊տնտեսական փոսից հանելու ու զարգացման ուղու վրա դնելու ծրագրին
12
«Մայր Հայաստանը» բոյկոտի ակցիա է իրականացնում ԵՊՀ-ում (ուղիղ) Իշխանությունն ակամայից խոստովանեց, որ բոյկոտը կայացել է․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Ավինյանի սպասարկուները հարձակվում են խաղաղ ուղևորների վրա, բոյկոտը շարունակվում է Գյումրին պիտի աղետի գոտու կարգավիճակից դուրս գա. Կարեն Սիմոնյան. Տեսանյութ SOS. Իշխանությունը շրջհարկի փոփոխությամբ ցեղասպանության է ենթարկում փոքր ու միջին բիզնեսին. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երեք նախագահ էնտեղ է դատվում, մեկը՝ այստեղ․ լավ սինխրոնիզացված պրոցես է․ Ռոբերտ Քոչարյան Պասիվ բոյկոտը սկսվել է հունվարից. մարդիկ տրանսպորտի փաթեթներ չեն գնել. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը պարզ հաշվարկով ներկայացնում է տրանսպորտի ինքնարժեքի ստացման թիվը (տեսանյութ) «Մայր Հայաստանի» կոչն օր օրի թափ է հավաքում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) USAID-ին միայն վերջին չորս ամսվա ընթացքում վրացական ընդդիմությանն աջակցել էր ավելի քան 110 մլն դոլարով բայց... Պատերազմ Արցախում
Ադրբեջանցիներն ուսումնասիրում են՝ «Զանգեզուրի միջանցքը» կանցնի Հայաստանի, թե Իրանի տարածքով. թուրք նախարար Ուկրաինայում հայտարարել են ռուս-ուկրաինական բանակցությունների պատրաստակամության մասին Անբարոյականությունն էլ պետք է չափ ունենա, բա իրենց ասածը սրիկայություն չէ՞. Լևոն Քոչարյան. Տեսանյութ «Մայր Հայաստանը» բոյկոտի ակցիա է իրականացնում ԵՊՀ-ում (ուղիղ) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Եվրամիության վերաբերյալ նախագծի քվեարկությանը Տիգրան Ավինյա՛ն, բա ասում էիք՝ բոյկոտը չի կայացել (տեսանյութ) Քաղաքապետարանի աշխատողներն էս ինչո՞վ են զբաղված (տեսանյութ) Բա եթե բոյկոտը չի կայացել, ինչի՞ եք հանել քաղաքապետարանի աշխատակիցներին, գցել ավտոբուսները (տեսանյութ) Իշխանությունն ակամայից խոստովանեց, որ բոյկոտը կայացել է․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Գագիկ Մելքոնյանին և Գուրգեն Արսենյանին ծանուցել են դատարան ներկայանալ. «Ժողովուրդ» ՀՀ ԱԳՆ-ն պետք է Փաշինյանին ՀՀ տարածքում անցանկալի անձ հայտարարի․ «Իրավունք» Ալեն, դու ի՞նչ գիտես՝ պատերազմն ինչ ա, բլոկադան ինչ ա, նկուղում ապրելն ինչ ա. զոհվածի մայր Արցախում ծնված Արմեն Գրիգորյանը համակերպվել է, որ թիմակիցները վիրավnրnւմ են արցախցիներին․ Աբրահամյան Սամվել Շահրամանյանը խիստ դատապարտել է Ալեն Սիմոնյանի հայտարարությունը Ավելին, քան իշխանափոխությունը Քաղաքային իշխանությունը ընկրկելու է, բոյկոտը շարունակվում է․ Հայկ Մարության Ավինյանի սպասարկուները հարձակվում են խաղաղ ուղևորների վրա, բոյկոտը շարունակվում է ԱՆԻՖԻ-ի շրջանակներում բացվել է 108 քրեական գործ, որից 70-ը առայսօր դեռ նախաքննական փուլում են. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ինչ տրամաբանությամբ եք տրոլեյբուսը թանկացրել շուրջ 3 անգամ. ավագանու հարցը Միասին կհաշվենք՝ մի օրում քանի զոհ է տվել մենակ մնացած Արցախը. Զnhված զինծառայողի մայրը՝ Ալեն Սիմոնյանին «Շուտով նույնն ասելու է Ոսկեպարում, Տիգրանաշենում, Մեղրիում և այլուր»․ Դավիթ Սարգսյան Գագիկ Մելքոնյանին և Գուրգեն Արսենյանին ծանուցել են դատարան ներկայանալ Ճնշումների միջոցով փորձում են զսպել օրեցօր հասունացող դժգոհությունների ալիքը Մեղադրյալի աթոռին Արցախն է՝ և՛ Բաքվում, և՛ Երևանում Մերձավանում սպանության անմիջական մասնակիցներից մեկը փախուստի է դիմել․ «Փաստինֆո» Ռոբերտ Քոչարյանի խոսքը դատավոր ու դատախազների համար մեռնելիք էր․ «Կարճ ասած» Ուզո՞ւմ եք երդվեմ, որ իմ կամքով եմ Արցախի դրոշը հեռացրել ռադիոյի շենքի մոտից․ Քոլոյան. Mediahub.am Գյումրին պիտի աղետի գոտու կարգավիճակից դուրս գա. Կարեն Սիմոնյան. Տեսանյութ Ավագանու նիստից հետո շարունակվում է բոյկոտը Իսկ Ալեն Սիմոնյանն իր հայրենիք Աղդամի համար գնա՞ց զոհվեց. Քրիստինե Վարդանյան

Արցախցի հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցության շուրջ քննարկումները շարունակվում են

Արցախից ժամանած մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցության շուրջ հանդիպումները շարունակվում են:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած առցանց քննարկումն այս անգամ ՀՀ մարզերի և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ էր, որին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության ներկայացուցիչը և ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, կարևորել է ՀՀ բոլոր մարզերում համակարգված աշխատանքը՝ Արցախից ժամանած երեխաների կրթության շարունակականության կազմակերպման գործում։ Նախարարի տեղակալը ներկայացրել է Արցախից ժամանած երեխաների համար անհրաժեշտ գրենական պիտույքների, դասագրքերի, սարքավորումների և այլ պարագաների կարիքների գույքագրման, ինչպես նաև երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ  տրանսպորտային ծառայությունների  գնահատման հարցերը։ Ժաննա Անդրեասյանը նաև անդրադարձել է երեխաների՝ դպրոցում ընդգրկման պարագայում նոր դասարանների կոմպլեկտավորման և ուսուցիչների ներգրավման համար անհրաժեշտ ֆինանսավորման պլանավորման և ապահովման խնդիրներին։ Նախարարի տեղակալը ՀՀ մարզերի և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչություններին հորդորել է ամենօրյա ռեժիմով շարունակել ԿԳՄՍ նախարարություն տվյալներ ներկայացնել, թե Արցախից ժամանած երեխաների որ մասն է ընդգրկված կրթության ոլորտում։

«Ես հորդորում եմ բոլորիդ՝ անհատապես աշխատել այն բոլոր երեխաների և նրանց ծնողների հետ, որոնք ունեն կրթության շարունակականության խնդիր և անհրաժեշտության դեպքում տրամադրել, այդ թվում՝ հոգեբանական աջակցություն, որպեսզի երեխաներն անպայման իրացնեն կրթություն ստանալու իրենց իրավունքը։ Սա մեզ համար առաջնահերթություն է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով նաև Արցախից ժամանած կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների աջակցության խնդրին։ Նա մարզերի պատասխանատուներին կոչ է արել այս հարցում սերտ համագործակցել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության մարմինների հետ՝ հասկանալու, թե վերոնշյալ երեխաներն ինչպիսի աջակցության կարիք ունեն։

Նախարարի տեղակալը նշել է նաև հեռավար ուսուցման պարագայում Արցախի դպրոցականներին համապատասխան տեխնիկական սարքավորումների տրամադրման մասին՝ վարչության պետերին առաջարկելով մինչև ուսումնական գործընթացի մեկնարկն իրականացնել անհրաժեշտ բոլոր աշխատանքները։ Նրա խոսքով՝ այս պահին բջջային կապի օպերատորների հետ բանակցություններ են ընթանում արցախցի երեխաներին նաև ինտերնետ հասանելիությամբ ապահովելու ուղղությամբ: Ժաննա Անդրեասյանը հայտնել է նաև արցախցի ուսուցիչների՝ ուսումնական գործընթացում ներգրավման հնարավորության մասին։ Արցախցի երեխաներին դպրոցներում ընդգրկման պարագայում նոր ուսուցիչների ներգրավման անհրաժեշտության դեպքում առաջնահերթ կերպով այդ աշխատանքներում կընդգրկվեն Արցախի Հանրապետության ուսուցիչները։

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Արցախի Հանրապետությունից ժամանած սովորողների՝ կրթության այլ մակարդակների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և դրանք ԿԳՄՍ նախարարություն փոխանցելու հարցերին: Նրա խոսքով՝ արցախցի ուսանողները ևս, ըստ իրենց մասնագիտության, ուսումը շարունակում են ՀՀ նախնական, միջին և բարձրագույն ուսումնական հաստատություններում։

Ժաննա Անդրեասյանը մարզային կրթության պատասախանատուներին ներկայացրել է նաև աշնանային արձակուրդներից հետո կրթության կազմակերպման հարցերը, մասնավորապես, կորոնավիրուսային հիվանդության պայմաններում դպրոցների պատրաստվածության, անհրաժեշտ միջոցներով հագեցվածության, առկա և հեռավար ուսուցում իրականացնող դպրոցների քարտեզագրման, ինչպես նաև հեռավար ուսուցման դեպքում ուսուցիչների վերապատրաստմանն ու տեխնիկական ապահովվածությանն առնչվող խնդիրները։

ԿՏԱԿ-ի տնօրենը ներկայացրել է հեռավար ուսուցման կազմակերպմանն ուղղված աշխատանքները՝ բոլոր դպրոցներին կոչ անելով տեղեկատվության անվտանգության ապահովման տեսանկյունից այդ դասերն իրականացնել «Microsoft Teams» ուսումնառության համակարգի միջոցով։

Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարության ներկայացուցիչը և կրթության մարզային պատասխանատուներն իրենց հերթին ներկայացրել են վերոնշյալ աշխատանքների վերաբերյալ իրենց ծավալած գործունեությունը։

Հանդիպման ավարտին Ժաննա Անդրեասյանը ևս մեկ անգամ կոչ է արել տեղերում իրականացնել ամենօրյա աշխատանքներ, որպեսզի աշնանային արձակուրդից հետո բոլոր դպրոցները հավուր պատշաճի պատրաստ լինեն անխափան ուսումնական գործընթացի։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan