Россия 1. Թուրքիան հրահրում է էսկալացիա Լեռնային Ղարաբաղում. Տեսանյութ ՊԲ-ը հաջող դիմակայում է, ոչնչացված է հակառակորդի 22 միավոր տանկ և 10 միավոր այլ զրահատեխնիկա ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կգումարի փակ ձևաչափով՝ Լեռնային Ղարաբաղի իրադրությունը քննարկելու համար
29
Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ․ ՊՆ մամուլի խոսնակ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությունը ՌԴ Պետդուման կքննարկի այսօր Ադրբեջանական հենակետերի և զրահատեխնիկայի ոչնչացում. Տեսանյութ Շփման գծի մի քանի ուղղությամբ հայկական ստորաբաժանումներն հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները․ ՊՆ մամուլի խոսնակ Թշնամական օդուժի հերթական կորուստը. Արցախի ՊՆ-ն լուսանկարներ է հրապարակել. Լուսանկար Արցախի ՊՆ–ն հայտնում է ևս 26 զոհված զինծառայողի մասին․ հայտնի են նրանց անունները СоловьёвLIVE.Երրորդ ղարաբաղյան պատերազմ, մարտեր Լեռնային Ղարաբաղում. Տեսանյութ Հայ֊վրացական սահմանին իրավիճակը հարթված է։ Հումանիտար օգնության մի մասն ուղարկվել է Հայաստան,մյուս մասը` վաղը. Տեսանյութ Արցախի Մարտունու շրջանում հայկական ուժերն ադրբեջանական ռազմական ինքնաթիռ են խոցել. ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Նիկոլ Փաշինյանն Անգելա Մերկելին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը սանձելու համար Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատերազմ սկսելու որևէ պատճառ չունեն. Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում Հադրութում խաղաղ բնակիչների շրջանում ունենք վիրավորներ ու զոհ. դադարեցվել է գազամատակարարումը. շրջկենտրոնի ղեկավարը՝ պատերազմական դրության երկրորդ օրվա մասին. Տեսանյութ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ․ ՊՆ մամուլի խոսնակ Ռուբեն Վարդանյանի ուղերձն Արցախից. Տեսանյութ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը այսօր, սխալ է թե քաղաքական, թե ռազմական թե իրավական տեսակետից ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությունը ՌԴ Պետդուման կքննարկի այսօր Շատերը կասեն՝ «Վա՞խտ ես գտել», բայց պետք է գրեմ. հիշենք, որ անտեր վիրուսը ոչ մի տեղ չի գնացել, չի անհայտացել Հայկ Մարությանն՝ Արցախին աջակցելու գործընթացի կազմակերպման մասին Ադրբեջանի ագրեսիվ հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով. ՀՀ ՄԻՊ ԵԿՄ վարչության Հատուկ վաշտի կամավորները ճանապարհ ընկան առաջնագիծ. Տեսանյութ Այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է և խնդրում ենք չայցելել Արյունաբանական կենտրոն. հայտարարություն Հայեր ջան, Արցախ գնացող զինակոչիկներով, կամավորներով, ոստիկաններով լի ավտոբուսներ մի նկարեք Ադրբեջանը փակում է սահմանները, որպեսզի ոչ ոք չփախչի, հայերը Հայաստան վերադառնալու տոմսեր են գնում. սա է տարբերությունը. Յուրա Մովսիսյան «Չէի ուզում գնալ, բայց փող չունեմ»․ Reuters-ը լրագրողական հետաքննության շրջանակում զրուցել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված սիրիացի վարձկանների հետ Մենք չպետք է արգելակենք մեր պետության ներսի քաղաքացիական շրջանառությունը Գլենդեյլի հայ համայնքը հաջակցություն Արցախի բազմամարդ հավաք է կազմակերպել. իրականացվել է երիտասարդ կամավորների գրանցում և ցուցակագրում. Տեսանյութ Լավ կլինի, որ կամավոր կամ զորահավաքի միջոցով մեկնող մեր հայրենակիցների վարկային պարտավորությունները կասեցվեն Ադրբեջանի ԶՈւ կորուստների թվում կա նաև ՊՍԾ-ից օդաչու․ Ռազմինֆո Ընկերներ, Վահագիս հետ անձամբ խոսեցի․ չնայած, որ նոր զոհերի անունների մեջ իրա անունն էլ կար, պաշտոնական ինֆորմացիա էր Ձեզ համար Ղարաբաղը տարածք է, մեզ համար՝ սուրբ Հայրենիք. Սուրենյան «Նախարարների որդիները կամավոր են գրվում». Արծրուն Հովհաննիսյան Արևմտամետ սրիկաները, ովքեր կփորձեն արդարացնել Վրաստանի թնշամական պահվածքը թող չմոռանան, որ ռուս-վրացական պատերազմի օրերին Հայաստանը թույլ չտվեց իր տարածքից հարվածել Վրաստանին Աղոթում եմ Հայաստանի համար. Քայնե Ուեսթի գրառումը Բորիս Մուրազին Արցախում ստեղծված իրավիճակի մասին պատմում է քրդական ամենամեծ լսարանն ունեցող հեռուստաընկերության ուղիղ եթերում. Տեսանյութ Րոպեներ առաջ նորից ԱԹՍ խոցեցինք Կարծում եմ, որ մեր դեսպանատունն ու ԱԳՆ-ն սրան պետք է վերջ դնեն Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախում 9-ամյա երեխա է զոհվել. Տեսանյութ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվության վերաբերյալ Մերձավոր Արևելքում մեզ աջակցում են մեր իրանցի, իրաքցի, սիրիացի, լիբանանցի և այլ բարեկամները Արմավիր քաղաքում ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի «Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, կոտրում է սիրտս». Քլոե Քարդաշյան Հարսանիք՝ պատերազմի օրերին. Արցախի Հանրային ՀԸ. Տեսանյութ Ադրբեջանն անցել է տեղեկատվական շատ մեծ գրոհի. Խնդրում եմ վստահել բացառապես մեր ՊԱՇՏՈՆԱԿԱՆ հաղորդագրություններին Ադրբեջանական հենակետերի և զրահատեխնիկայի ոչնչացում. Տեսանյութ «Դա ֆեյք է, բայց «ըստ օդում կախված լուրերի՝ իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանն է». Զոհրաբյան Արդյունաբերական արտադրանքի ծավալներն ավելացել են Ստեղծված իրավիճակում ակտիվորեն քննարկվում է Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը. Մակունց Երբ որոտում են թնդանոթները, արդարություն պահանջելն անիմաստ գործ է անարդար աշխարհից «Բանակում հին ու նոր չկա». ՊՆ-ն կարեւորել է նախկին ու ներկա բոլոր բարձրաստիճան զինվորականների աջակցությունը Ռուս զինթղթակիցը հայտնաբերել է ՊԲ-ի կողմից խոցված ադրբեջանական ինքնաթիռի մնացորդները. Տեսանյութ Հայաստանի չորս ղեկավարների հանդիպումը՝ կարևոր. երբ նրանք կկանգնեն մեկ հարթակին Արցախցի գեներալները ռազմի դաշտում են Հակառակորդը ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել, պատրաստվում է հերթական հարձակմանը․ Արծրուն Հովհաննիսյան Շփման գծի մի քանի ուղղությամբ հայկական ստորաբաժանումներն հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները․ ՊՆ մամուլի խոսնակ Իրանը զգուշացրել է խուսափել իր սահմանների մոտ սխալ նշանառություն իրականացնելուց Հայկական զինուժի կողմից հակառակորդի խոցված սպառազինությունը. ՀՀ ՊՆ-ն նոր տվյալներ է հրապարակել Հայտնի են դարձել Ադրբեջանի ԶՈւ բազմաթիվ կորուստներ. հրապարակվել են նրանցից 20-ից անունները Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախում 9-ամյա երեխա է զոհվել Մինչև այս շաբաթվա վերջ ՄԻԵԴ-ը կարող է դիրքորոշում հայտնել Ադրբեջանի գործողությունների մասին Հայաստանի դիմումների վե­րաբերյալ Արցախի ճանաչման հարցն ամեն պահի կարող է օրակարգ բերվել

Փաշինյանը, փաստորեն, 25 տարի առաջվա երազներով է «նոր Հայաստան կառուցում»

Բանից պարզվում է, որ այն շիլաշփոթը, որ այսօր տիրում է մեր հինավուրց երկրում ու մեր բազմաչարչար ժողովրդի տնտեսական, սոցիալական, քաղաքական, հանրային կյանքում, Նիկոլ Փաշինյանի երազանքն է: Ճիշտ է, մի 25 տարի առաջվա երազանքը: Մնում է միայն ցավակցել բոլորիս, մի քիչ էլ Փաշինյանին, այն բանի համար, թե ինչ մղձավանջային տեսիլքներ են վազվզել նրա մտապատկերում մի քառորդ դար առաջ:

Այսինքն, «բանից պարզվում է»-ն ո՞րն է: Նիկոլ Փաշինյանին բոլորից լավ ճանաչող Աննա Հակոբյանը նախօրեին տված հարցազրույցում հայտարարեց և համոզում էր, որ... Նիկոլն իրականացնում է այն, փորձում է Հայաստանը դարձնել այնպիսին, ինչպիսին երազում էր տեսնել դեռ 1995 թվականին...

Չէ, սա ոչ թե վատ է: Այլ սարսափելի է պարզապես: Այսինքն, մարդը 25 տարի առաջ երազում էր այս բո՞րշչը, որ արդեն երկու տարի է եփում է: Այս հակացուցված շիլա՞ն: Ատելության ու զազրախոսության այս թունագոլորշի միջավա՞յրն էր երազում: Թե՞ ուրիշ, լուսավոր (չշփոթել նրա համանուն նախկին գործընկեր-չգործընկեր կազմակերպության հետ) բան էր երազում, պարզապես հիմա երազախաբության և դաժան իրականության հետ բախման պահի տարաբախտ վկաներն ու ժամանակակիցներն ենք:

Ինչո՞ւ ենք ասում, որ դա սարսափելի է: Ամենից առաջ այն պարզ պատճառով, որ 1995-ից ոչ միայն քառորդ դար է անցել, այլև անցած այդ 25 տարվա մեջ այնքան շրջադարձեր ու շրջադարձային փոփոխություններ են եղել, որ էլ ասելու չէ: Թե՛ ցնցումային ու ողբերգական իրադարձություններ, թե՛ դրական ու զարգացումային գործընթացներ են եղել: Դրանք 20-ամյա երիտասարդի երազանքների մեջ հեչ բան չեն փոխե՞լ: Թե՞ դա այդպիսի «իդեա ֆիքս» է: Ինչ էլ լինի, երազանքը կատարված տեսնի, գլուխը՝ քարը, թե կարող է հետո էլ տեսնելու բան չլինի:

Մյուս կողմից, ստացվում է, որ այդ մարդու երազանքները էդպես էլ 25 տարի առաջվա մակարդակի՞ն են մնացել: Երևի դրանի՞ց են գալիս «Հայաստան-2050»-ի կենացապատրանքային ճառերը: Դա դեռ իր հերթին:

Աննա Հակոբյանը համոզում, կարելի է ասել՝ հավաստիացնում է, թե Նիկոլ Փաշինյանը «մի գրամ անգամ չի փոխվել»: Ոչ թե անձնապես կամ արտաքինով (դա չէ հարցը), այլ հասկանո՞ւմ եք, ըստ Աննա Հակոբյանի դիտարկման, չկա բացարձակապես ոչ մի տարբերություն «ընդդիմադիր Փաշինյանի» և «վարչապետ Փաշինյանի» միջև: Լրիվ նյունն է, իբրև թե: Ասել կուզի՝ բան չի փոխվել:

Դե-դե...

Իհարկե, ի՜նչ է փոխվե՞լ, որ: Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը անարգանքի սյանն էր գամում այդ ժամանակվա իշխանավորներին՝ «պադավատային» ճոխությունների, ուղեկցող ավտոշարասյան, բյուջեի միջոցները մսխելու, խնամի-ծանոթ-դասընկեր-«զեմլյակ»-ներին պաշտոններ տալու, տուգանքներով մարդկանց երեխեքի հացի փողը խլելու, անարդյունավետ կառավարելու և էլի նման բաների համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճույքով ու սիրահոժար օգտվում է «պադավատներից», պետական միջոցների հաշվին «պադավատով» է ապահովում իր տնեցիներին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին մարզային այցերի դեպքում կրկնապատիկ ավելի շատ ծառայողական մեքենաներ ու անվտանգության կազմ է ուղեկցում, իր կուսակցության ճոխ գրասենյակ (էլիտար շենքերից մեկում) այցելելիս դիպուկահարներ է, որ շրջակա շենքերի տանիքներին թառում են: Դե, ի՞նչ է փոխվել, որ:

Հա, ի տարբերություն «ընդդիմադիր Նիկոլի», «վարչապետ Փաշինյանը» պետական պաշտոնների է նշանակում ոչ միայն «ընկեր-ծանոթ-դասընկեր-զեմլյակ»-ներին, այլև իր տիկնոջ հեռու և մոտիկ բարեկամ-ազգականներին, որոնցից մեկի մասին հենց վերջին հարցազրույցում Աննա Հակոբյանը վկայեց (ՊԵԿ փոխնախագահ Մաշադյանը):

Ի տարբերություն «ընդդիմադիր Նիկոլի»՝ «վարչապետ Փաշինյանը» տասնյակ ու տասնյակ հազարավոր հայրենակիցների ուղղակի դիմակաոստիկանական տեռորի է ենթարկում, տուգանվածների թիվն էլ հաստատ արդեն 100 հազարին հասած կլինի (մոտ մեկ ամիս առաջ այդ «թավշափշյա» ցուցանիշը արդեն 70 հազարի սահմաններում էր):

Ինչ վերաբերում է կառավարման արդյունավետությանը, ապա ծիծաղելի է անցած 28 տարվա ՀՀ որևէ կառավարության հետ համեմատելու մտադրությունն անգամ: Ծիծաղելի է համեմատելը, իսկ Փաշինյանի համար ուղղակի ամոթալի կստացվի:

«Ընդդիմադիր Նիկոլը» սքոթչում էր արագաչափերը, «վարչապետ Փաշինյանը» բազմապատկել է դրանց թիվը: Նրա ընդդիմադիր կեսը խոստանում էր «արագաչափային» տուգանքները վերացնել, իսկ վարչապետ դարձած հակառակ կեսը շարունակում է այդ տուգանքները կիրառել:

Փաշինյանի «ընդդիմադիր կեսը» խոստանում էր պարտադիր կուտակային կենսաթոշակայինը չեղարկել (պարտադիր մասը), բայց նրա հակոտնյա «վարչապետական կեսը», հենց պաշտոնի հասավ, թե չէ, ընդլայնեց կուտակայինի «կուտակման» դաշտը, կարճ ասած՝ խոստացածին (գրավոր խոստացածին, ընդ որում) տրամագծորեն հակառակ բան արեց:Ու այնքան շատ են այդ «հակառակ բաները», որ էլ ասելու չէ՝ հարկեր բարձրացնելուց մինչև բռնաճնշումներ:

Մի խոսքով, «ընդդիմադիր Նիկոլը» խոր ու անլուծելի հակադրության մեջ է «վարչապետ Փաշինյանի» հետ: Անգամ այդպիսի տեսաշար կա, որտեղ կողք կողքի դրված են նրա նախկին ու այժմյան հայտարարությունները:

Բայց քաղաքական հարթության վրա կան բաներ, որոնց առումով «ընդդիմադիր Նիկոլը» նույնական է «վարչապետ Փաշինյանի» հետ: Ինչպես «ընդդիմադիր Նիկոլը», այնպես էլ «վարչապետ Փաշինյանը» միանման աղմկարար են, «երկուսն» էլ սիրում են էժանագին սենսացիաներ «սարքել», «օդից վերցրած» հայտարարություններ անել, անպատասխանատու և չհիմնավորված բաներ ասել, «երկու» Փաշինյաններն էլ սիրում են երկար-բարակ խոսել բաներից, որոնց մասին խիստ մակերեսային պատկերացում ունեն, «երկու» Փաշինյաններն էլ, անգամ 200-300 հոգանոց լսարան տեսնելիս, «արգելակները կորցնում» են, «երկու» Փաշինյաններն էլ կիլոմետրերով հեռու են պետական մտածողությունից...

Հա, ամենակարևոր հատկանիշը, որ իսկապես չի փոխվել՝ թե՛ «ընդդիմադիր Նիկոլը», թե՛ «վարչապետ Փաշինյանը» խուսափում են պատասխանատվությունից, մշտապես մեղքը բարդում են այլոց վրա, իսկ անգամ փոքր դիտողությունն ընկալում են որպես ծայրահեղ թշնամանք:

Միով բանիվ, այդ մասով Աննա Հակոբյանի «հավաստիացումները» ամենևին համոզիչ չէին, ասենք, հարցազրույցն ամբողջությամբ նույնպես բավականին թույլ տպավորություն թողեց:

Արմեն Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan