Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումն առաջնահերթություն է. Լավրով. Տեսանյութ Թուրք մարզիկի հերթական հայատյացության դրսևորումը. Տեսանյութ Արհեստական ԱՆբանականություն
21
Լավրովը համեմատել է Ղարաբաղի և Դոնբասի խնդիրները. «Ղարաբաղցիներին մոտավորապես նույն իրավունքներն են անհրաժեշտ». Տեսանյութ Արևմուտքը փորձում է կռվացնել ՌԴ-ին ու ՀՀ-ին․ իրերը պետք է իրենց անուններով կոչենք․ Լավրով. Տեսանյութ Այսօր Հայաստանին պետք են այնպիսի պետական գործիչներ, ինչպիսին Արամ Մանուկյանն էր «Широко шагаешь — штаны порвёшь» Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ Շան սիրտը Արարատ Միրզոյանը Մոսկվա է մեկնում պարզաբանումներ տալո՞ւ «Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, կա մեկ պայման». Ալիև Փաշինյանի կառավարությունը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին Հայաստան այցելության համար վճարե՞լ է 200 հազար եվրո. Լուսանկարներ 5-րդ շարասյունը․ փաստեր, որոնցից խուսափել չի լինի․ «Կարճ ասած». Տեսանյութ Պատերազմ Արցախում
Ջերմուկում հրադադարի խախտում չկա. ՊՆ խոսնակ ԵՄ առաքելությունը պատրվակ չպետք է դառնա, որ ՀՀ-ն հրաժարվի իր պարտավորություններից․ Ադրբեջանի ԱԳՆ Իրականում ի՞նչ ասաց այսօր Լավրովը Բլինքենը Փաշինյանին կոչ է արել կոնկրետ քայլեր անել՝ Բաքվի հետ չլուծված խնդիրները լուծելու համար․ Պատել Ամեն ինչ արվում է, որ ՌԴ-ի դիրքերը տարածաշրջանում թուլացվեն, եւ պատկերացում չկա, թե նրան ինչով պետք է փոխարինել. Արծվիկ Մինասյան Պարզաբանում Իշխան Սաղաթելյանին ՔԿ-ում որպես կասկածյալ հարցաքննելու վերաբերյալ լուրերի մասին Վերջիվերջո, ի՞նչ է իրենից ներկայացնում Ալմա Աթայի հռչակագիրը ՔԿ-ն Իշխան Սաղաթելյանին որպես վկա կանչել է հարցքննության, բայց փաստացի հարցաքննել կասկածանքի շուրջ Սրանք գնդապետ Արմեն Սուրենիչի նոտաներն են․ Հայկ Վարդանյանը նվագեց Արմեն Սարգսյանի ջութակով. Տեսանյութ Գիրքս Մոնթե Մելքոնյանին գաղտնի կերպով Երեւան տեղափոխելու օպերացիայի մասին է, որը հայրս էր իրականացրել․ Սուրեն Սարգսյան Ռուս լրագրողի հարցը՝ Արարատ Միրզոյանին՝ հակառուսական ուղղորդված ցույցերի և անցանկալի անձանց մասին. Տեսանյութ Երեքշաբթի երկրում կբացվի ԱՄՆ-ի առաջին մշտական ​​կայազորը․ Լեհաստանի ՊՆ Ո՞վ էր խորհրդային հետախուզության առաջին ղեկավարը Ալեն Սիմոնյանը սայթաքել և վնասել է արմունկը Առաջին հարվածը գյուղացին կստանա․ ներկրողները՝ ՍԱՏՄ-ի որոշման մասին. Տեսանյութ Գրիգորի Խաչատուրովի փաստաբանները բերեցին միայն համոզիչ փաստեր Փաշինյանը և Բլինքենը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ 44-օրյա պատերազմն ավելի վաղ էր հնարավոր դադարեցնել․ թող պատմաբանները հետաքննեն՝ ինչ է եղել. Լավրով. Տեսանյութ Լավրովը համեմատել է Ղարաբաղի և Դոնբասի խնդիրները. «Ղարաբաղցիներին մոտավորապես նույն իրավունքներն են անհրաժեշտ». Տեսանյութ Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, Հայաստանում էլ նպատակաուղղված հակառուսական արշավ չկա. Միրզոյան. Տեսանյութ Մոսկվան առաջարկել է հետաձգել Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի եւ Սիրիայի պատվիրակությունների հանդիպումը․ Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը Երևանի կենտրոնում տղամարդու դի է հայտնաբերվել Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն գործ է հարուցել ՄՔԴ-ի դատախազի եւ դատավորների դեմ Ինչպես չվարակվել, եթե տանը կարմրուկով հիվանդ կա «Խաչատուրովի գործն էնքան աբսուրդ ա, որ դաժե խնդալու չի». Էլիբեգովա Արևմուտքը փորձում է կռվացնել ՌԴ-ին ու ՀՀ-ին․ իրերը պետք է իրենց անուններով կոչենք․ Լավրով. Տեսանյութ Մենք խաչ կկանգնեցնենք Այա ​​Սոֆիայի վրա․ ճգնաժամը պետք է ավարտվի Թուրքիայի փլուզմամբ․ Բաղդասարով Կարտոֆիլը շուտով կծլի, եթե թունաքիմիկատ չլինի, խոտ կդառնա. Տեսանյութ Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել

ՊՆ-ի համար ավիատոմսերի ձեռքբերումը՝ գներն ու ավիաուղղությունները, այսուհետ կլինեն գաղտնի. չեն հրապարակվի

2016 թվականին ընդունված Կառավարության որոշումներից մեկով մինչև հիմա գաղտնի են համարվել ՀՀ նախագահի, Անվտանգության խորհրդի անդամ հանդիսացող անձանց, Ազգային անվտանգության ծառայության կողմից ավիատոմսերի գնումները։

Բացի այս գերատեսչությունների պաշտոնյաների համար գնված ավիատոմսերի մասին տեղեկատվության հրապարակումից, մնացած բոլոր գերատեսչությունների դեպքում հրապարակվել են ձեռք բերված ավիատոմսերի գները, ձեռքբերման ամսաթվերը, ուղղությունները, ինչպես նաև այն, թե քանի հոգու համար է ավիատոմս գնվել։ Հայտնում է 168.am-ը:

Սակայն գործադիրը փոփոխություն է կատարել 2016 թվականին ընդունված որոշման մեջ, և այսուհետ գաղտնի կհամարվեն նաև Պաշտպանության նախարարության համար ավիատոմսերի գնումները։

Հասարակությունն այլևս չի կարող իմանալ, թե ինչ գնի ավիատոմս է գնվել նախարարության այս կամ այն պաշտոնյայի գործուղման համար, նրանք որ երկիր են մեկնել և քանի հոգով: Անհայտ կլինի նաև, թե տարեկան կտրվածքով Պաշտպանության նախարարությունը գործուղումների՝ միայն  ավիատոմսերի համար պետական բյուջեից որքան գումար է ծախսում։

Կառավարության ընդունած որոշման հիմնավորման համաձայն՝ այս փոփոխությունը պայմանավորված է Պաշտպանության նախարարության համակարգի պաշտոնատար անձանց գործուղումների մասին տվյալները չհրապարակելու արդյունքում ՀՀ զինված ուժերին ուղղված հնարավոր սպառնալիքների կանխմամբ:

Հաշվի առնելով, որ Պաշտպանության նախարարության համակարգի ներկայացուցիչների՝ գործուղումների մեկնելու նպատակով գնված ավիատոմ­սերի մասին հրապարակված տեղեկատվության միջոցով հնարավոր է տեղեկանալ, թե որ երկրների հետ է Պաշտպանության նախարարությունը հատկապես համագործակցում, ինչ հաճախականությամբ ու ծավալներով, ինչպես նաև այն հանգամանքը, որ Պաշտպանության նախարարության համակարգի ներկայացուցիչների անվտանգությամբ պայմանավորված է զինված ուժերի և, այդպիսով, պետության անվտանգությունը, կարելի է եզրակացնել, որ ՊՆ-ի կողմից ձեռք բերված ավիատոմսերի մասին հրապարակումները կարող են բացահայտել հետաքրքրություն ներկայացնող տվյալներ, հատկապես այն դեպքերում, երբ գործուղման փաստն ինքնին կրում է գաղտնի բնույթ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan