«Արցախի հանրապետության լուծարման պրոցեսն այսօր ցինիկաբար անվանում են իրական Հայաստան»,-Երվանդ Բոզոյան Երևան քաղաքի՝ ասֆալտապատումը, փոսալցումն ու ջրահեռացումն ամբողջությամբ ձախողված են (տեսանյութ) Ի՞նչպես կարձագանքեք, որ այս անորակ շինարարությունները կապվում են Պապիկյանի շրջապատի հետ. Մանուկյանը՝ Փաշինյանին
15
Էլի մի «բռակ»... էլի մանկապարտեզ. այս անգամ՝ Շենգավիթում Մարդիկ անձրևի տակ ժամերով սպասում են չբարեփոխված ու թանկացած տրանսպորտին. Ավագանու անդամ ՌԴ-ն ՀՀ-ին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին Հայաստանի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 60-օրյա վերանորոգման նպատակով «Ծովակալ Ավինյան» նավատորմի առագաստանավերը ձեզ ապահով տեղ կհասցնեն «Հալովդ մնա, լակոտ»․ Լևոն Քոչարյանը՝ Հակոբ Արշակյանին Նիկոլ Փաշինյանը, որ գնաց Մոսկվա, նայե՞լ եք տեսանյութերը, հիմա ո՞վ է համբալ․ Լևոն Քոչարյան Ի՞նչ որոշում կկայացնի Թրամփը Վրաստանի ներկայիս իշխանության նկատմամբ, և ո՞րն է ԱՄՆ-ի առաքելությունը մեր տարածաշրջանում Կատարված հանցագործությունը քաղաքական դրդապատճառներ ունի Ժողովուրդ, փչովի նավակները նախապատրաստեք. սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ Պատերազմ Արցախում
Էլի մի «բռակ»... էլի մանկապարտեզ. այս անգամ՝ Շենգավիթում Ադրբեջանը ներկայացրել է Երևանի հետ բանակցությունների ձևաչափը Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը Մարդիկ անձրևի տակ ժամերով սպասում են չբարեփոխված ու թանկացած տրանսպորտին. Ավագանու անդամ Միրզոյանը և Կայա Կալասը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ստորագրման առանցքային նշանակությունը Էս թուրքերից ո՞ր իմաստով է ուզում, որ իրեն անվանենք․․․ Արթուր Սուքոյան Հարուցված է քրեական վարույթ Երևանի 147 մանկապարտեզի վերաբերյալ Լևոն Քոչարյանը ՔՊ-ին հասցնում է հոգեխանգարման․ «Կարճ ասած» ՌԴ-ն ՀՀ-ին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին Սա թուրքական թիրախ է` ասում եմ որպես թուրգագետ. Ռուբեն Մելքոնյան Արարատում հեղեղումների ենթարկված տարածքներում համաճարակային իրավիճակը կայուն է Հայաստանի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 60-օրյա վերանորոգման նպատակով Եթե նման դեպք տեղի ունենար իշխանական ներկայացուցչի հետ, կրկին այսպիսի լռություն կլինե՞ր «Նման դեպք չենք տեսել». բժիշկներն ու թիթեղից վնասվածք ստացած հղին մանրամասներ են պատմում Փաշինյանի դավաճան պապն ու Հիտլերի Մեծ Հայաստանի ծրագիրը (տեսանյութ) «Արցախի հանրապետության լուծարման պրոցեսն այսօր ցինիկաբար անվանում են իրական Հայաստան»,-Երվանդ Բոզոյան «Ծովակալ Ավինյան» նավատորմի առագաստանավերը ձեզ ապահով տեղ կհասցնեն Ցուցարարների դեմ կիրառված` արգելված «Զшրյա 3»-ի գործով հետապնդվող ոստիկան չկա, իսկ 17 ցուցարարի մասով գործն ուղարկվել է դատարան. ՔԿ Երևան քաղաքի՝ ասֆալտապատումը, փոսալցումն ու ջրահեռացումն ամբողջությամբ ձախողված են (տեսանյութ) Հայաստանը կշարունակի գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում Ի՞նչպես կարձագանքեք, որ այս անորակ շինարարությունները կապվում են Պապիկյանի շրջապատի հետ. Մանուկյանը՝ Փաշինյանին «Հալովդ մնա, լակոտ»․ Լևոն Քոչարյանը՝ Հակոբ Արշակյանին 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են Վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է․ Էրիկ Ալեքսանյան Ապօրինի զենք-զինամթերքի կասկածանքով 17 տարեկան աղջկան ձերբակալում են, դա նորմա՞լ է․ Գառնիկ Դանիելյան Ձեր նպատակը կոռուպցիայի դեմ պայքարը չի․ Դուք քաղաքական քամելիոն եք․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին Նիկոլ Փաշինյանը, որ գնաց Մոսկվա, նայե՞լ եք տեսանյութերը, հիմա ո՞վ է համբալ․ Լևոն Քոչարյան Փորձում են բոլոր արժեքները որակազրկել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ Լարված իրավիճակ Աժ-ում (տեսանյութ)

Օրենքները՝ քաղաքական մահակ իշխանության ձեռքում

 

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Օրերս ՊԵԿ-ը շրջանառության էր դրել օրենքի մի նախագիծ, ըստ որի, հարկային մարմինները ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկատվության անմիջական և ամբողջական հասանելիություն կունենան: Խոսքը «Բանկային գաղտնիքի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի մասին է, որն ավելի ուշ հանվեց e-draft-ից: ՊԵԿ-ն ընդգծել է, որ քննարկումներից հետո նախագծերի վերջնական փաթեթը նորից հանրային քննարկման կներկայացվի:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ զրույցում անդրադարձել ենք այն հնարավոր ռիսկերին, որոնք կարող են բխել խնդրահարույց, այդ թվում նաև վերոնշյալ դրույթը չվերանայելու պարագայում: «Եթե, ամեն դեպքում, քննարկումներից հետո ՊԵԿ-ին հնարավորություն տրվի բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն ստանալ, բանկային գաղտնիքի ինստիտուտը էլ ավելի կթուլանա, բանկային գաղտնիքը մատչելի կդառնա ավելի լայն շրջանակների համար: Պետք է հասկանանք, թե բանկային ինստիտուտը թուլացնելն ինչ հնարավորություն ու ռիսկեր ունի: Ինչպես նախորդ ծրագրերն ու նախագծերը, նաև սա են հիմնավորում ստվերի դեմ պայքարով, եկամուտների շարժի նկատմամբ վերահսկողությամբ և այլն: Սա, իհարկե, շատ կարևոր նպատակ է, ընդունելի գաղափար, բայց մեր դեպքում պետք է հաշվի առնենք ներկա իրողությունները և կառավարության գործելաոճը: Գաղտնիք չէ, որ գործող իշխանությունները թիրախավորված հարկային քաղաքականություն, նաև վարչական գործընթացներ են իրականացնում: Վառ օրինակն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի կիրառությունն է, ինչը որպես գաղափար ընդունելի է, բայց գործնականում տեսնում ենք, որ այդ օրենքի շրջանակներում միայն իշխանության ընդդիմախոսներն են անցնում: Իշխանության որևէ ներկայացուցչի մասով օրենքի շրջանակներում ուսումնասիրություն չկա: Այնպես որ, ինչպես ապօրինի գույքի, այնպես էլ վերոնշյալ նախագիծն օրենք դառնալու դեպքում հետագայում իշխանության ձեռքում կարող է մահակ դառնալ՝ իրենց ընդդիմախոսներին ճնշելու, նրանց վերաբերյալ որոշակի տեղեկատվություն հավաքելու և, բնականաբար, կիրառելու համար»:

Ընդգծելով, որ գաղափարն իրականում հասկանալի է, Պարսյանը նշեց. «Ամբողջ խնդիրն այն է, որ գործող իշխանությունն իր գործելաոճով, հախուռն քաղաքականությամբ համահունչ չէ նշվածին: Մեծ հաշվով, մենք գործող իշխանությունների, ՊԵԿ-ի նկատմամբ այդքան բարձր վստահություն չունենք, որպեսզի թույլ տանք քչփորել մեր բանկային հաշիվները: Բացի քաղաքական նպատակահարմարությամբ օրենքը կիրառելու ռիսկից, այլ խնդիր ևս կա: Առհասարակ, բանկային գաղտնիքի ինստիտուտը թուլացնելն իր հերթին կարող է որոշակի ռիսկեր բերել: Մասնավորապես, կարող է ավելացնել ստվերի ծավալը: Այսինքն, մարդիկ իրենց գումարները ոչ թե կպահեն հաշվի կամ բանկային քարտի վրա, այլ, օրինակ՝ տանը: Եթե նախագիծն ընդունվի այնպես, ինչպես ներկայացվել էր ի սկզբանե, ՊԵԿից խուսափելու պատճառ ունեցողները, նախօրոք իմանալով, որ ՊԵԿ-ը կարող է տեղեկատվություն վերցնել, այնպես կանեն, որ հաշվի կամ քարտի վրա գումար չլինի և որևէ գործարք չլինի»:

Տնտեսագետի խոսքով, կառավարությունն այս պահին համատարած հայտարարագրման ինստիտուտի ներդրման համար հող է նախապատրաստում. «Դրա շրջանակներում, անշուշտ, ՊԵԿ-ը և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձանց մասով տեղեկություն պետք է ունենա, որ կարողանա ստուգել ներկայացված հայտարարագրերի արժանահավատությունը: Այն երկրներում, որտեղ հայտարարագրման ինստիտուտն ամբողջությամբ ներդրված է, համապատասխան կառույցներին վերահսկելու նման հնարավորություններ տրվում են: Մեր դեպքում խնդիրը դարձյալ ՊԵԿ-ի կարողությունն ու վստահելիությունն է, որը շատ ցածր է»:

Դիտարկելով թե՛ վերոնշյալ նախագծերը, թե՛ հայտարարագրման ինստիտուտի ներդրման հնարավորությունը՝ նա հավելեց. «Կարծում եմ՝ սրանք հասարակության բոլոր շերտերին ամբողջությամբ վերահսկելու մեխանիզմներ են: Գործող իշխանությունները փորձում են այդ մեխանիզմները ներդնել, ինչը թույլ կտա վերահսկել տնտեսությունը, դրամի շրջանառությունը, ֆինանսական գործարքները: Սրա միջոցով կկարողանան որոշակի վերահսկողություն իրականացնել նաև քաղաքական գործընթացների վրա. գաղտնիք չէ, որ այս իշխանությունը պարբերաբար խոսում է ընդդիմության «մեծ ու սև փողերի» մասին: Մյուս նպատակը ստվերի կրճատման հաշվին պետական բյուջեի մուտքերն ավելացնելն է: Գաղտնիք չէ նաև, որ կառավարությունն ի վիճակի չէ ապահովել իր կանխորոշած 7 տոկոս տնտեսական աճը:

Ի հաշիվ ստվերի՝ ցանկանում են այդ ցուցանիշն ապահովել՝ ցույց տալու, թե կարողանում են իրենց առջև դրված խնդիրը լուծել: Մինչդեռ սա նման է «ամանի տակը քերելու» քաղաքականությանը. այս դեպքում՝ ի հաշիվ ստվերի, ամեն գնով տնտեսական աճ ցույց տալ, բյուջե լցնել, ինչը կարող է հակառակ էֆեկտն ունենալ բնակչության կենսամակարդակի վրա: Եթե ամենափոքր խախտումների հետևից փորձեն գնալ, թվերը բացահայտել, դա ավելի մեծ ու բացասական էֆեկտ կարող է բերել»:

Պարսյանի խոսքով, փաթեթը վերանայելու ու քննարկումների համատեքստում ևս պետք է հաշվի առնել, որ խոշոր գումարներ տիրապետող անձանց համար ևս բանկային գաղտնիքի ինստիտուտը կարևոր է. «Նրանք, ովքեր իրենց գումարները փոխանցում են Հայաստան՝ այստեղի բանկերում պահելու համար, նշված նախագծի ընդունման դեպքում մեկ անգամ ևս կմտածեն՝ հասկանալով, որ ՊԵԿ-ի շարքային աշխատողը կարող է իրենց բանկային գաղտնիքը վերցնել ու օգտագործել տարբեր նպատակներով: Հաշվի առնենք նաև այն, որ պետական աշխատողների շրջանում գաղտնիության ինստիտուտը մեզ մոտ ամբողջությամբ ներդրված չէ, և շատ հաճախ տեղեկատվության արտահոսքեր են լինում, ինչն օտարերկրյա ներդրողի համար լրացուցիչ մտածելու առիթ է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan