«Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
2
Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսող «քպ-ի լրագրողին» դատի են տվել ՔՊ-ականներն արդեն բացահայտ են խոսում. «Մեր ադրբեջանցի զինվորները» Լևոն Քոչարյանի օգնականը պատասխան է պահանջել Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսած քպ-ի «լրագրողից» Պաշտպանե՛նք Տավուշը, որ Երևանը «Էրիվան» չդառնա․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը՝ ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման Հատուկ միամիտների ու հիմարների համար արտադրված կտերի մասին. «Կարճ ասած» (տեսանյութ) Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Լուծարվում է հերթական պետական հիմնարկը Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց «Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը . Խոսրով Հարությունյան Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են»,- Վահրամ Սահակյան Ինչպիսի մայիս է մեզ սպասվում Հարցի լուծումը այստեղ է՝ մայրաքաղաքում. Կարեն Միրզոյան Սուրեն Պապիկյան, արա՛, 15 զոհ ես տվել մի գիշերվա ընթացքում. հրդեհից զոհված զինվորի հայր Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին կապված է Ռուսաստանից հեռանալու հետ. Բոգդան Բեզպալկո (տեսանյութ) «Մեզ միջնորդներ պետք չեն»․ Ալիև Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Բաբայան ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին Տավուշի մարզի զոհված հերոսների ծնողները միացել են հանուն Տավուշի շարժմանը ՔՊ հերթական «ձեռքբերումները» Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին Ճշմարտությունն է իմ խաչը և ես ապրելու եմ այդ ճշմարտության համար. Բագրատ Սրբազան Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպաստավոր իրավիճակ է ստեղծվել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Եթե Մամեդյարովը պաշտոնանկ արվի, ապա կնշանակի, որ պատերազմական գործողությունները կդառնան անխուսափելի

Վերջին  օրերին խիստ մեծացել է  Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի  պաշտոնանկության հավանականությունը:

Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս այդ երկրում սկսվել է այսպես կոչված «կոռուպցիայի դեմ պայքարի» արշավ, որն իրականում վերածվել է իշխող թիմում մեծ վերադասավորման գործընթացի:

Սկզբից կոռուպցիայի դեմ պայքարի պատրվակով այդ երկրում փոխվեցին երկու մարզերի ղեկավարները: Հետո սկսվեց «պայքար» գյուղոլորտի մի շարք չինովնիկների դեմ, որոնք, ըստ իրավապահ մարմինների, «գողանում էին ադրբեջանցի գյուղացիների համար նախատեսված պետական սուբսիդիաները»:

Սակայն այս արշավի կուլմինացիան դարձավ «կոռուպցիայի դեմ պայքարն» այդ երկրի ԱԳՆ-ի համակարգում:

Սկզբում ԱԱԾ-ի աշխատակիցները կալանավորեցին ԱԳՆ-ի տենդերային հանձնաժողովի նախագահ Ֆարհադ Մոլլա-Զադեին, նույն նախարարության տնտեսական գծով բաժնի վարիչ Սալիմ Ալիզադեին և նույն կառույցի  իրավական և հյուպատոսական բաժնի պետ Նուրուփաշա Աբդուլաևին:

Նրանց հանդեպ ներկայացված մեղադրանքների ցուցակը տպավորիչ է`  կաշառք վերցնելու մի շարք դրվագներով մեղադրանքներ, պաշտոնի չարաշահման բազմաթիվ դրվագներ և այդպես շարունակ:

Իսկ երեկ արդեն նոր մեղադրանքներ առաջարկվեցին նաև նույն կառույցի աշխատողներ՝ Ֆաիկ Բագիրովին և Իլգար Ալիևին:

Մամուլում սկսեցին  խոսել, որ քրեական գործ կարող է հարուցվի նույնիսկ  այդ երկրի երկարամյա ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի վրա: Կար խոսակցություն, որ իր բարեկամներն ԱՄՆ-ում մի քանի միլիոն արժեցող բնակարան են գնել և այդպես շարունակ:

 Մամեդյարովն իր հնարավոր հրաժարականի մասին գերադասում է չխոսել` ձեռնպահ մնալով որևէ մեկնաբանությունից:

Ադրբեջանցի  անկախ դիտորդների կարծիքով Մամեդյարովի  և նրա կառույցի վրա   հարձակումներն ավելի շատ  քաղաքական բնույթ են կրում:

Այն, որ կոռուպցիան ծաղկում է Ադրբեջանի ողջ պետական ապարատում, անհերքելի փաստ է:

Այն, որ  իշխանությունը, եթե  ցանկանա այդ երկրում ցանկացած պետական չինովնիկի վրա  կարող է գործ հարուցել, նույնպես հասկանալի է:

Սակայն բոլորի համար էլ պարզ է, որ ԱԳՆ-ն սովորաբար այն կառույցներից է որտեղ համեմատաբար ամենաքիչն է տարածված լինում կոռուպցիոն դրսևորումները: Ոչ այն պատճառով, որ այստեղ մարդիկ ավելի մաքուր են աշխատում, պարզապես  այստեղի ֆինանսական հոսքերն անհամեմատ ավելի համեստ տեսք ունեն, քան այլ ոլորտներում:

Իշխանությունը դրա մասին շատ լավ տեղյակ է:

Ինչո՞ ւ հենց Մամեդյարովը դարձավ այս վերջին կոռուպցիոն արշավի զոհը:

Բանն այն, որ Ադրբեջանում տարեց տարի ուժգնանում է հակահայկական քարոզչությունը: Պետական քարոզչական մեքենան այն պատկերն է ստեղծել շարքային քաղաքացիների մոտ, որ Ադրբեջանն իր հզորությամբ մոտ 8-ից 10 անգամ ավելի ուժեղ է, քան Հայաստանն: Իսկ վերջին փուլում արդեն Հայասատանը պարտվել է նաև դիվանագիտական հարթակներում: Ադրբեջանցիների մոտ այն կարծիքն է ձևավորվել, որ  ղարաբաղյան խնդրի լուծման ռազմական ճանապարհն արդեն բաց է և այդ լուծման ձևի միակ հակառակորդն մնացել է  հենց  Մամեդյարովը:

Այդ իսկ պատճառով էլ վերջին շրջանում Մամեդյարովն դարձել էր զանգվածային հակաքարոզչության զոհը, և ով չէր ալարում հարձակում էր կատարում Մամեդյարովի վրա: Ադրբեջանցիներն չէին ուզում ներել նրա այն խոսքերն, որտեղ նա ասում էր, որ «ղարաբաղյան խնդրում դեռ խաղաղ լուծումներն սպառված չեն»:

Հասկանալի է, որ այդ երկրում  որոշումներն կայացնում է Իլհամ Ալիևը: Սակայն հայտնի է նաև, որ մի շարք հարցերում իր ծանրակշիռ տեսակետն կարող է հայտնել նաև Մամեդյարովը: Եվ ահա, երբ Հայաստանն վերջին շրջանում, նաև դիվանագիտական հարթակներում լուրջ անհաջողություն արձանագրում, Ադրբեջանում  այն կարծիքն է ձևավորվում, պատերազմի միակ խոչնդոտն մնացել է Մամեդյարովը:

Հենց այստեղից էլ գալիս է այս դժգոհության ալիքը կոնկրետ Մամեդյարովի վրա:

Շատ դիտորդների կարծիքով Մամդյարովն չի կարողանա պահպանել իր ԱԳ նախարարի պաշտոնը, սակայն դրանից հետո այդ երկրում «պատերազմի կուսակցության» դիրքերն կտրուկ կմեծանան: Եվ այստեղ արդեն, եթե պատերազմական գործողությունները կրկին հետաձգվեն, ապա մեղադրանքների սլաքը կսկսի ուղղվել դեպի Իլհամ Ալիևը:

Հենց դրա պատճառով էլ Ալիևը տատանվում է Մամեդյարովին պաշտոնանկ անելու հարցում:

Եթե,  այնուամենայնիվ, Ալիևը գնա այդ քայլին և Մամեդյարովին ազատի ԱԳՆ-ի պաշտոնից, ապա  դա կնշանակի, որ պատերազմական գործողությունները սկսելու ճանապարհը կլինի բաց, քանզի Ալիևին, այդ դեպքում, շատ դժվար կլինի դիմակայել այդ թրենդին: Ինչ էլ իր հերթին կնշանակի, որ պատերազմական գործողությունները կդառնան գրեթե անխուսափելի:

Սա է իրականությունն:

Արտակ Հակոբյան

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan