Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

21 օր անց նոր միայն ԱԺ խոսնակը կարող է 5-օրյա ժամկետում ստորագրել ՍԴ մասին օրենքի փոփոխությունները. Օրբելյան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը անդրադարձել է ՀՀ օրենքները ստորագրելու եւ հրապարակելու՝ Հանրապետության նախագահի իրավասությանը:

Նրա տարածած հոդվածում ասվում է.

«2020 թ. հունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում առաջին եւ մի քանի ժամ հետո նաեւ երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը:

Սույն հոդվածը գրելու պահին նախագծերը դեռեւս ներառված չեն ՀՀ ԱԺ կայքի ամբողջությամբ ընդունված նախագծերի բաժնում: Ավելին նախագծերը առկա չէին նաեւ օրակարգում ներառված կամ դեռեւս չընդունված նախագծերի ցանկում:

Որոնման արդյունքում գտնելով նախագծի հղումը պարզվեց, որ նախագծի երկրորդ ընթերցմամբ ընդունված տարբերակն անգամ տեղադրված չէ ԱԺ ինտերնետային կայքում (համապատասխան հղումը ի տարբերություն այլ նախագծերի, դեռ ակտիվ չի - տե՛ս ստորեւ արտատպումը):

Չնայած այն փաստին, որ նախագծի ընդունված տարբերակը դեռեւս առկա չէր ԱԺ կայքում, այդուամենայնիվ Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակության հետ կապերի վարչությունից լրատվամիջոցներին հայտնել են, թե Հանրապետության նախագահը ԱԺ խոսնակին տեղեկացրել է, որ չի ստորագրելու նախագիծը: (թերեւս կարելի է ենթադրել, որ ԱԺ-ն էլ շտապել էր նախագիծն ուղարկել Հանրապետության նախագահին ստորագրելու ավելի շուտ, քան կտեղադրեին պաշտոնական կայքում, իսկ ավելի հավանական է, որ արձանագրային բաժինը դեռ չի վերջնականացրել նախագծում տեխնիկական շտկումները: Հարկ է նշել նաեւ, որ նախագիծը Հանրապետության նախագահին ուղարկելու հանգամանքը հաստատող որեւէ պաշտոնական հաղորդագրություն չկա ոչ ԱԺ-ի եւ ոչ էլ Հանրապետության նախագահի պաշտոնական կայքերում):

Մինչդեռ իշխանական որոշ պատգամավորներ ԶԼՄ-ներին տված մեկնաբանություններում պնդում են, որ Հանրապետության նախագահի՝ օրենքների նախագծերը ստորագրելուց հրաժարվելը բավարար հիմք է, որ ԱԺ խոսնակը դրանք ստորագրի եւ հրապարակի, որից հետո դրանք ուժի մեջ կմտնեն: Օրինակ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի մեկնաբանությունները կարելի է տեսնել այստեղ, իսկ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մեկնաբանությունն այստեղ:

ՀՀ օրենքների ստորագրման եւ հրապրակման կարգը

Հարց է ծագում, արդյո՞ք Հանրապետության նախագահի հասարակության հետ կապերի վարչության մամուլին տված տեղեկությունն (կամ նույնիսկ Հանրապետության նախագահի կողմից ՀՀ ԱԺ խոսնակին տեղեկացնելը) արդեն հիմք է, որ ԱԺ խոսնակը չսպասելով Սահմանադրությամբ սահմանված որոշակի ժամկետի ավարտին (մասնավորապես քսանմեկ օր), արդեն իսկ ստորագրի նախագծերը:

Օրենքների ստորագրման հարցը կարգավորվում է ՀՀ Սահմանադրության 129 հոդվածով, համաձայն որի

Հոդված 129. Օրենքի ստորագրումը եւ հրապարակումը

 1. Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահն ստորագրում եւ հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:

...

3. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջներըապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է օրենքը:

Այսպիսով, Սահմանադրության կարգավորումները հստակ են: Օրենքի նախագիծը ստորագրում եւ հրապարակում է Նախագահը քսանմեկօրյա ժամկետում:

Իսկ ԱԺ խոսնակը հնարավորություն է ստանում ստորագրելու եւ հրապարակելու օրենքի նախագիծը, եթե Հանրապետության նախագահը չի կատարում 129-րդ հոդվածով նախատեսված պահանջներըԿրկնենք - ոչ թե հայտարարում է որ չի կատարելու, այլ չի կատարում նշված պահանջը:

այս հարցում հիմնական շփոթմունքն առաջանում է այն պատճառովոր հստակ չի ներկայացվում Սահմանադրության հոդվածի տեքստըեւ տպավորություն է ստեղվծումոր ԱԺ նախագահը կարող է ստորագրել օրենքի նախագիծըեթե Նախագհը չի ստորագրում այնԱյնինչ Սահմանադրությունն ԱԺ խոսնակին նախագիծը ստորագրելու իրավունք տալիս միայն Նախագահի կողմից իր պարտականությունը չկատարելու (ոչ թե չկատարելու մտադրության մասին հայտնելուդեպքումիսկ նշված պարտականությունը կարող է համարվել չկատարված միայն Սահմանադրության նշված հոդվածով սահմանված ժամկետի ավարտին:

Ավելին, առկա չի որեւէ տեղեկատվություն, արդյո՞ք Հանրապետության նախագահը պատրաստվու՞մ է դիմել Սահմանադրական դատարան, թե՞ ոչ (առնվազն հակասում են Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ մասի կարգավորումներին): /Չնայածեթե նույնիսկ այդպիսի հայտարություն էլ արվերվերլուծությունը եւ եզրահանգումները չէին փոխվիինչի հիմնավորումները բերված են ստորեւ/:

Անկախ նշված հանգամանքից, միայն, եթե քսանմեկ օրվա ընթացքում Հանրապետության նախագահը չկատարի իր՝ օրենքի նախագիծը ստորագրելու կամ ՍԴ դիմելու պարտականությունը (իսկ դա հնարավոր կլինի պարզել միայն նշված ժամկետի ավարտին)նոր միայն ԱԺ խոսնակը կունենա հնարավորություն հինգօրյա ժամկետում ստորագրել եւ հրապարակել օրենքի նախագիծը:

Կարո՞ղ է արդյոք Հանրապետության նախագահը հրաժարվել 129-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքից

Եթե նույնիսկ Հանրապետության նախագահը հայտարարի, որ նաեւ չի պատրատվում դիմել Սահմանադրական դատարան, միեւնույնն է, դա դեռ չի նշանակում, որ նա արդեն իսկ չի կատարել օրենքի նախագիծը ստորագրելու կամ ՍԴ դիմելու իր պարտականությունըքանի դեռ չի անցել քսանմեկ օրը:

Այս հանգամանքը պայմանավորված է նշված իրավունք-պարտականության բնույթով: Մասնավոր (քաղաքացիաիրավական) հարաբերություններում սուբյեկտները կարող են հրաժարվել իրենց իրավունքներից, եւ այդ դեպքում կարելի է չսպասել օրենսդրական ժամեկտների ավարտին: Հանրային իրավական (օրինակ սահմանադրական) իրավունքների դեպքում նման հրաժարումը չունի նույն ազդեցությունը:

Այսինքն, այն փաստը որ Հանրապետության նախագահը տեղեկացրել է, որ «չի ցանկանում օգտվել» Սահմանադրական դատարան դիմելու իր իրավունքից, նա միեւնույնն է նշված քսանմեկօրյա ժամկետում իրավունք ունի դիմել Սահմանադրական դատարանքանի որ դա միաժամանակ նրա (որպես Հանրապետության նախագահիոչ թե որպես քաղաքացի Արմեն Սարգսյանիսահմանադրական իրավունքն էայլ նաեւ նրա պարտականությունը:

Վերոգրյալ պնդումը ամրապնդվում է ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ 1518 որոշմամբ արտահայտած հետեւյալ դիրքորոշմամբ (4.2. կետի նախավերջին պարագրաֆ)

«Միեւնույն ժամանակ Հանրապետության նախագահի լիազորությունների տարանջատումը նշանակում էոր Հանրապետության նախագահը չի կարող հայեցողաբար փոփոխել իր լիազորությունների էությունը կամ որ նույնն է՝ պարտադիր լիազորությունները փաստացի փոխակերպել հայեցողական լիազորություններիինչպես նաեւ չի կարող հրաժարվել իրականացնել իր պարտադիր լիազորությունները հայեցողական լիազորությունների գործադրմամբ կամ որեւէ այլ պատճառաբանությամբՆշվածը վերաբերելի է նաեւ սահմանադրական ցանկացած այլ մարմնիիրավասու սուբյեկտի կամ պաշտոնատար անձի

Եզրահանգումներ

Այսպիսով, մինչեւ նշված քսանմեկօրյա ժամկետի ավարտը հնարավոր չի պնդելոր Հանրապետության նախագահը չի կատարում 129-րդ հոդվածի 1-ին մասով (իսկ ՍԴ դիմելու դեպքում նաեւ 2-րդնախատեսված պարտականությունըինչը միանշանակ եւ հստակ նախապայման է՝ ԱԺ խոսնակի համար օրենքի նախագիծը ստորագրելու եւ հրապարակելու իրավունքի ծագելու համար: Հետեւաբարմինչեւ նշված ժամկետի ավարտը ԱԺ խոսնակը իրավունք չունի ստորագրել նախագիծըիսկ նման կերպ ստորագրելը եւ հրապրաակելը պետք է որակվի որպես ՀՀ Սահմանադրության երկրորդ հոդվածով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով նախատեսված իշխանության յուրացում (գումարած մի շարք այլ հոդվածներով նախատեսված արարքներ), իսկ համապատասխան փաստաթուղթը չի կարող համարվել ՕՐԵՆՔ (կամ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔ)

 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan