Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
28
Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Պատերազմ Արցախում
Հայաստանում այդքան բանտ չկա, որ բոլորին նստացնեն. Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան 2018-ին է՛լ սկզբում չկար նախահեղափոխական վիճակ. Կարեն Քոչարյան Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ

Մադրիդյան սկզբունքներն անկախության շանս էին տալիս ԼՂ-ին, դրանով ամեն ինչ ասված է. իրավաբան

Մադրիդյան սկզբունքները, դրանց տարբեր տատանումները այս կամ այն չափով անկախության հնարավորություն էին տալիս Լեռնային Ղարաբաղին՝ թույլ տալով պահպանել բանակցային գործընթացը և կանխել պատերազմը։ Հակառակ պնդումները հիմնովին սխալ են, հատկապես աղետալի պատերազմի, հազարավոր մարդկանց մահվան և տարածքային կորուստների ֆոնին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց միջազգային իրավունքի փորձագետ, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը` մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի` Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ քննադատությունը։

Իրավաբանը կոպիտ սխալ է համարում միջազգային իրավական հարաբերությունները մեկ անհայտով հավասարման վերածելու փորձերը:

Փաշինյանն ավելի վաղ խորհրդարանում հայտարարել էր, որ Հայաստանը, Մադրիդյան սկզբունքները որպես հիմք ընդունելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Վարչապետի խոսքով` Մադրիդյան սկզբունքներից առաջ հայկական կողմի դիրքորոշումն է եղել, որ ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և ԽՍՀՄ փլուզման համատեքստում իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը` ստանալով անկախություն, իսկ 2007-ին առաջ եկան Մադրիդյան սկզբունքները, որտեղ ընդգծվում էին տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները։ Հարց է ծագում` ինչո՞ւ պետք է կարգավիճակի հարցը համաձայնեցվի Ադրբեջանի հետ, եթե հայկական կողմը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես Ադրբեջանի մաս։

«Ակնհայտորեն համաձայն չեմ այդ պնդման հետ, այն չի համապատասխանում իրականությանը և բաց է թողնում մի ֆունդամենտալ խնդիր, որ դիվանագիտությունը բացառում է պատերազմը։ Մադրիդյան սկզբունքները կարգավորման բազմաթիվ բանաձևերից ընդամենը մեկն էին։ Հետո կային նորացված սկզբունքներ, դրանից առաջ կար Կազանյան բանաձևը, դրանից առաջ կար այսպես կոչված «ընդհանուր պետության» գաղափարը, կային փաթեթային և փուլային լուծումներ և այլն: Քանի դեռ քննարկվող տարբերակները վերջնական տեսք չեն ստացել, անհնար է գնահատել դրանց լավ կամ վատ լինելը։ Բայց քանի դեռ կա բանակցային գործընթաց, դա արդեն լավ է, քանի որ այն բացառում է պատերազմը»,-ասաց Օրբելյանը։

Ինչ վերաբերում է հարցի բուն էությանը, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախացել է Խորհրդային Միությունից։ Նախկին փոխնախարարը տրամաբանական հարցադրումներ է հնչեցնում, օրինակ` ինչո՞ւ է Հայաստանը մասնակցել բանակցություններին, ի՞նչ կապ ունի այս գործընթացի հետ Հայաստանը, եթե անկախություն է հռչակել Լեռնային Ղարաբաղը։ Եթե ավելի հեռուն գնանք, ապա կարելի է հարցնել, թե ինչու ընդհանրապես բանակցել, եթե Ղարաբաղն արդեն ինքնորոշվել է և անկախացել։ Կամ ինչո՞ւ է Հայաստանը վախենում տարածքային ամբողջականության սկզբունքից, եթե այն ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ, քանի որ վերջինս երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։

«Խնդիրը այստեղ բառախաղի մեջ չէ, խնդիրն ընդամենը նախընտրական փուլում մի ձայնագրության մեջ է, որտեղ այդ մի մարդը (Նիկոլ Փաշինյան., խմբ.) ասում է` ես կգնամ և ինձ գժի տեղ կդնեմ։ Միջազգային հարաբերություներում գժի տեղ չեն դնում, և խրոնիկ սուտասանի հետ որևէ մեկը չի ցանկանա որևէ բան բանակցել»,–ասում է փորձագետը։

Օրբելյանի կարծիքով՝ միշտ, ցանկացած միջազգային փաստաթղթերում, բանակցություններում կարելի է գտնել կետեր, որոնք Հայաստանին այդքան էլ ձեռնտու չեն։ Նա հիշեց Փաշինյանի արտահայտությունն այն մասին, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի համար։

«Որն էր ավելի լավ՝ բանակցությունները հասցնել մինչև վե՞րջ, հանրաքվե անցկացնե՞լ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, թե՞ պատերազմ ստանալ, որի ժամանակ 5 հազար մարդ զոհվեց՝ չհաշված վիրավորներին։ Մենք ունեինք մի գործընթաց, որտեղ դիտարկվում էր Լեռնային Ղարաբաղի անկախության սցենարը։ Իսկ ի՞նչ այլընտրանք է առաջարկել կամ առաջարկում դա քննադատող մարդը` պատերազմ, Լեռնային Ղարաբաղի վերջնական ճանաչում Ադրբեջանի կազմում։ Ահա թե ինչ է նա առաջարկում, հիմա ո՞րն է ավելի լավ»,-ասաց Օրբելյանը։

Նրա խոսքով՝ փաստ է, որ Ադրբեջանը մինչև 2018 թվականը «դեմ էր տված պատին»։ Նա վատ վիճակից դուրս գալու հնարավորություն չուներ, քանի որ կողմերը հասել էին շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման վերջին փուլին: Այդ մեխանիզմների լիարժեք ներդրումը կբացահայտեր սրացման նախաձեռնողին, և միջազգային գործընկերները չէին կարողանա այսուհետ հավասարության նշան դնել կողմերի միջև, նրանց արձագանքը կլիներ հասցեական։ Մինչև 2018-2019թթ. Հայաստանում խոսում էին ինքնորոշման իրավունքի և Լեռնային Ղարաբաղի անկախության մասին, հիմա խոսում ենք միայն իրավունքների և անվտանգության մասին։ Սա, ըստ Օրբելյանի, այսօրվա ղեկավարության գործունեության լավագույն գնահատականն է։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan