Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

ՀԾԿՀ կողմից ներկայացված հաշվարկը վկայում է, որ Հայաստանում այլևս հնարավոր չէ ապահովել գազի ցածր սակագին. Վահե Դավթյան

Խոշոր հաշվով ՀԾԿՀ կողմից ներկայացված հաշվարկն իրականում վկայում է այն մասին, որ Հայաստանում այլևս հնարավոր չէ ապահովել գազի ցածր սակագներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը՝ անդրադառնալով գազի սակագնին:

«Հանձնաժողովի առաջարկներն ուղղված են ընդամենը յարճաժամկետ խնդիր լուծելուն, մինչդեռ երկարաժամկետ առումով խնդիրը շարունակում է մնալ նույնը, իսկ մեր գազատրանսպորտային համակարգի ներկայիս առանձնահատկություններն ու գազի շուկայի կոնյունկտուրան անխուսափելիորեն թարմ են պահելու հայաստանյան օրակարգում սակագների բարձրացման հարցը: Չեմ բացառում, որ նման պատկեր մենք կունենանք նաև հաջորդ տարի, եթե չգնանք համակարգային քայլերի, այլ, ինչպես այսօր, կենտրոնանանք բացառապես այսրոպեական հարցերի վրա».-ասաց նա:

Վահե Դավթյանը նշեց, որ ինչպես բազմիցս է ասել՝ Հայաստանում սոցիալակենտրոն սակագնային քաղաքականություն ապահովելու համար կա երկու ուղի: «Առաջինը՝ էներգետիկ համակարգի իրական, այլ ոչ թե դեկլարատիվ դիվերսիֆիկացումն է, էներգետիկ հաշվեկշռում բնական գազի կռի նվազեցումը: Մենք, սակայն, այսօր հետևում ենք հակառակ տենդենցների, որոնք առավելապես դրսևորվում են Երևանի ՋԷԿ-ի նախագծի իրագործման մեջ: Վստահ եմ, որ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության հենասյուներ պետք է դիտարկել միջուկային էներգետիկան, որի զարգացման սցենար մենք չունենք, ինչպես նաև հիդրոէներգետիկան, որն այսօր թերևս ամենաթիրախավորված ոլորտներից է»,-ասաց նա:

Մյուս ուղին նա՝ 2013թ. գազային համաձայնագրերի առանձին հիմնադրույթերի վերանայմանն ուղղված բանակցային գործընթացը համարեց: ««Գազպրոմ Արմենիա»-ի եկամտաբերության ներքին նորման կազմում է 9 տոկոս։ Ընկերությունը գազի գնման ու գազաբաշխման ծախսերը հոգալու արդյունքում պետք է ունենա տարեկան նվազագույնը 9 տոկոս շահութաբերություն: Սա բավականին բարդ ապահովվող ցուցանիշ է, որը, հաշվի առնելով ինֆլյացիան ու ընկերության ներդրումային ծրագիրը, թելադրում է գնալ սակագների բարձրացման ճանապարհով: Իհարկե, պետք է դիտարկել նաև մեդալի հակառակ կողմը, այն՝ գազատրանսպորտային համակարգում առկա կորուստները: Դրանք շարունակում են բավականին բարձր մնալ՝ մոտ 6,7 տոկոս, ինչը վերջնական սակագնի կառուցվածքում կազմում է մոտ 11 դոլար»,-սաաց նա:

Վահե Դավթյանը նշեց, որ ՀԾԿՀ հաշվարկներով՝ առաջարկվում է բնակչության համար գազի գինը թողնել նախկին մակարդակին, այսինքն՝ չիջեցնել այն 2-3 տոկոսով, ինչպես առաջարկվում էր ընկերության կողմից: «Սակայն, ակնհայտ է, որ ջերմոցային տնտեսությունների ու վերամշակող կազմակերպությունների համար սակագնի առաջարկվող բարձրացումը 10 դոլարով անխուսափելիորեն հանգեցնելու է երկրում որոշակի գնաճի: ՀԾԿՀ հաշվարկներում մեկ բան է շատ ողջունելի. դա սոցիալական ու ընտանեկան նպաստի իրավունք ունեցողների համար գործող զեղչի պահպանում է: Կարծում եմ՝ ողջունելի է նաև 10 000 խմ-ից ավելի սպառողների համար սակագնի սահմանումը ոչ թե 283, այլ 255 դոլարի մակարդակում, քանի որ այստեղ մենք ևս գործ ունենք բիզնես-սեգմենտի հետ, որի համար արդյունքում սակագինը կաճի, բայց չի լինի կրիտիկական»,-ասաց նա և ավելացրեց, որ ամեն դեպքում պետք է  սպասել հանրային քննարկմանն ու լսել «Գազպրոմ Արմենիա»-ի փաստարկները:

«Չեմ կարծում, որ ՀԾԿՀ հաշվարկները միանշանակ կընդունեվն ընկերության կողմից: Հարկ է, այժմ հնարավորինս ապաքաղաքականացնել հարցը, քանի որ այն քաղաքական շահարկումները, որոնք մեծ հավանականությամբ կլինեն քննարկումների ժամանակ, միայն խանգարելու են ճիշտ ու կշռադատված որոշում ընդունելու համար»,-հավելեց նա:

Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan