Պետք է պարտադրել և այդ պարտադրանքը տեղափոխել խորհրդարան. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ) Կոչ ենք անում անտարբեր չմնալ, ձեր ձայնը բարձրացնել, մասնակցել ժողովրդական ընդվզմանը. Անդրանիկ Թևանյան Մայիսի 8-ին շարժումը ժամը 13։00-ից կուղևորվի Աբովյան քաղաք, որտեղ երեկոյան լինելու է երիտասարդաց գիշեր
8
Այս երթը անմահության ճանապարհ է. Բագրատ սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը միտումնավոր փչացնում է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին. Գերագույն Հոգևոր խորհուրդ Չկա Նիկոլ Փաշինյան՝ որպես վարչապետ, չկա ասուլիս. մոռացեք, դա արվել էր շեղելու համար. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Սահմանազատման քարտեզները փոխանցել են ՊՆ-ին և բարձրացրել գաղտնիության աստիճանը. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը Հերի՛ք է սուտ, կեղծիք, ապազգային թեզեր, հակահայկական քարոզ տարածել. տասնյակ ԶԼՄ-ներ բոյկոտում են Փաշինյանի ասուլիսը Շիրակից երթով կմիանան Տավուշից սկսված երթին Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Պատերազմ Արցախում
Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պետք է պարտադրել և այդ պարտադրանքը տեղափոխել խորհրդարան. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ) Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում. վտանգի մեջ է ՀԱՅՐԵՆԻՔԸ․ Մետաքսե Հակոբյան Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմի լեգիտիմ հիմք. «Կարճ ասած» (տեսանյութ) Այս երթը անմահության ճանապարհ է. Բագրատ սրբազան (տեսանյութ) LiveAra հարթակը միանում է «Տավուշը` հանուն հայրենիքի» շարժմանը Անտարբերությունը նոր հանցագործություն կծնի․ սա պայքար է հայի արժանապատվության և հանուն Հայաստանի Հանրապետության․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Միացե՛ք համաժողովրդական ալիքին․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը միտումնավոր փչացնում է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կոչ ենք անում անտարբեր չմնալ, ձեր ձայնը բարձրացնել, մասնակցել ժողովրդական ընդվզմանը. Անդրանիկ Թևանյան Մայիսի 8-ին շարժումը ժամը 13։00-ից կուղևորվի Աբովյան քաղաք, որտեղ երեկոյան լինելու է երիտասարդաց գիշեր Փաշինյանին Բաքու են կանչում, երևի ապաստան ու «ադրբեջանական հերոսի» շքանշան էլ տան «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին Փաշինյանը զրո է, թիվ մեկ գործիչը այս պահին ՆԳ նախարարն է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ) Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին. Գերագույն Հոգևոր խորհուրդ Չկա Նիկոլ Փաշինյան՝ որպես վարչապետ, չկա ասուլիս. մոռացեք, դա արվել էր շեղելու համար. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Չարենցավանում մարդիկ ջերմորեն են դիմավորում Բագրատ սրբազանին ու նրա գլխավորած շարժումը (տեսանյութ) Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները անցե՞լ են անդառնալիության կետը (տեսանյութ) Սահմանազատման քարտեզները փոխանցել են ՊՆ-ին և բարձրացրել գաղտնիության աստիճանը. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան Ոչ անձրև եք նայում, ոչ կարկուտ. հավաքվել, եկել եք. Բագրատ սրբազանը՝ չարենցավանցիներին. Տեսանյութ Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Գևորգ Դանիելյան Նորանոր մարդիկ են միանում շարժմանը, Թաթոյանը, նախկին ՊԵԿ նախագահ Անանյանը միացան. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) ՔՊ գրասենյակը տեղափոխվել է Կառավարություն. Նիկոլ Փաշինյանի վախերը 5-րդ շարասյան «ֆոտոռոբոտը». հանքերի, թուրքերի «վկաներն» ու ռուսների «հակավկաները» Դէ՛մ ենք Հայաստանի իշխանութիւններու զիջողական, պարտուողական քաղաքականութեան․ յայտարարութիւն Վլադիմիր Պուտինը երդվեց. Տեսանյութ Նայեք՝ ո՞ւմ են ավանում «Կրեմլի ագենտ» և «ո՞ւմ իրական ինքնիշխաններ». Սուրեն Պետրոսյան

«Ո՛չ Փաշինյանը, ո՛չ նրա խոսքը հեղինակություն չունեն, որ իրավիճակը փրկեն». Էլինար Վարդանյան. Տեսանյութ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա ներկայացրել է խորհրդատվական կարծիք, ըստ որի՝ «Անհատի համար պետք է կանխատեսելի լինի, թե ինչ պահվածքի դեպքում կենթարկվի քրեական պատասխանատվության»։ «Այլընտրանքային նախագծեր խումբ» նախաձեռնության անդամ Էլինար Վարդանյանի խոսքով՝ ՄԻԵԴ-ի կարծիքը արձանագրում է այն, ինչի մասին խոսում էին 2-րդ նախագահի փաստաբանները և բազմաթիվ այլ իրավաբաններ։

«ՄԻԵԴ-ը ֆիքսել է, որ 300.1 հոդվածի հետ կապված կա որոշակիության խնդիր, այն որոշակիության առումով ընկալելի չէ։ ՄԻԵԴ-ն աձանագրել է, որ հոդվածի որոշակիությունն այնպիսին պետք է լիներ, որ ցանկացած անձ կարողանար հասկանալ, թե ինչ է այդ հոդվածով իրեն վերագրվում։ Արձանագրվեց այն, ինչի մասին խոսում և ահազանգում էինք»,- այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Այլընտրանքային նախագծերի խումբ» նախաձեռնության անդամ Էլինար Վարդանյանը։

Անդրադառնալով Ազգային ժողովի միջոցով հանրաքվեն չեղարկելու՝ իշխող մեծմասնության նախաձեռնությանը՝ Վարդանյանն ասաց, որ այն հակասահմանադրական է, քանի որ նման իրավունք խորհրդարանը չունի, բացի այդ՝ անհասկանալի է, թե ինչո՞ւ է խորհրդարանը փորձում Սահմանադրական դատարանի խնդրին անդրադառնալ հապճեպ քայլերով այն դեպքում, երբ դիմել է Վենետիկի հանձնաժողով և դիմումի վերաբերյալ կարծիքը դեռ չի ստացել։

«Այն էլ՝ այս համավարակի պայմաններում, երբ մենք խնդիր ունենք մարդկանց կյանքերի հետ կապված, Ազգային ժողովը զբաղված է չգիտեմ ինչով։ Ազգային ժողովը այն օրը, երբ որոշում ընդունեց հանրաքվե անցկացնելու մասին, այդ օրն իսկ սկիզբ դրեց նրան, որ Սահմանադրությունը կարելի է անտեսել։ Հանրաքվեի նշանակումը հակասահմանադրական էր, ու դրանով Ազգային ժողովը հիմք դրեց նրան, որ այլևս կաշկանդված չէ Սահմանադրությամբ, ցանկացած պահի ընդունում է որոշումներ, որոնցում հաշվի առնված չեն Սահմանադրության պահանջները։ Ստեղծվել է մի իրավիճակ, որ Սահմանադրությունն այլևս գերակա չէ և չունի բարձրագույն ուժ, որը պետք է ունենար խորհրդարանի համար»,- ասաց Վարդանյանը։

Հանրաքվեն չեղարկելու, բայց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից ձերրբազատվելու որոշումից հետ չկանգնելու իշխանության քայլերը ևս Վարդանյանը տարօրինակ է համարում։

«Ասում են, որ 12 տարի պաշտոնավարած դատավորը պետք է հեռանա, բայց նման բան չի կարող լինել, որովհետև ժամկետը պետք է հաշվարկվի օրենքն ընդունելուց հետո։ ՍԴ նախագահի համար 6 տարի ժամկետն էլ պետք է կիրառեն օրենքն ընդունելուց հետո։ Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի այն դիտարկմանը, որ նման նախագծով լուծում են ոչ թե՝ Հրայր Թովմասյան անձի, այլ՝ ՍԴ-ի խնդիրը, ապա ես Ռուբինյանին և իմքայլական մյուս բոլոր պատգամավորներին խորհուրդ կտամ վերհիշել, թե ինչ էին ասում մի քանի ամիս առաջ, երբ հիմնավորում էին հանրաքվեի անհրաժեշտությունը՝ ամեն ինչ կառուցելով այդ նույն մեկ անձի շուրջ։ Պարզվում էր, որ Հայաստանի բոլոր անհաջողությունները պայմանավորված էին կոնկրետ մեկ անձով, իսկ հիմա մոռացել են նախկինում արած հայտարարությունները»,- ասաց Վարդանյանը՝ շեշտելով, որ ՍԴ-ի շուրջ կատարվողի պատճառն այն է, որ իշխանությունը հասկացավ՝ կա մի մարմին, որը պարզապես իր կամակատարը չէ։

Իշխանություններին անհրաժեշտ է, որ ինչպես դատական համակարգն առանձին դատավորների միջոցով դարձրել են իրենց ենթակա և կամակատար, նույնն անեն նաև Սահմանադրական դատարանի հետ։

«Ժողովրդավարության և իրավական պետության մասին իշխանության ասած խոսքերը դեկլարատիվ են, և իշխանությունը նույնիսկ չի էլ ըմբռնում՝ ինչ ասել է՝ իրավական պետություն»,- ասաց նա։

Ըստ Վարդանյանի՝ իշխանությունը չգնաց դատական համակարգի բարեփոխման միայն այն պատճառով, որ իր համար կարողացավ ձևավորել իրեն անհրաժեշտ դատավորների թիմը։

«Դրանք իշխանության սրտի դատավորներն են, այլևս բոլոր աղմկահարույց գործերը գնում-մակագրվում են, օրինակ, Արմեն Դանիելյանին, ուստի այլևս պետք չէ բարեփոխումներ իրականացնել, իսկ այն դատավորները, որոնք չեն ենթարկվի իշխանությանը, կենթարկվեն քրեական պատասխանատվության և կարգապահական վարույթների։ Իշխանությունը իր համար մեխանիզմներ է ստեղծել, ու այլևս իրեն պետք չէ գնալ բարեփոխման դժվար ճանապարհով։ Ես շատ լավ պատկերացնում եմ, թե ովքեր են Նիկոլ Փաշինյանի նվիրյալ դատավորները. դրանք այն դատավորներն են, որոնք աղմկահարույց գործերով տալիս են կալանքի որոշումներ, որովհետև իշխանությունը սպասում է նման որոշումների։ Այսօրվա իշխանությունների նվիրյալների խումբն արդեն ձևավորված է»,- ասաց Վարդանյանը։

Անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի դեմ իշխանության իրականացրած քայլերին ու դրանց արդյունավետությանը՝ Էլինար Վարդանյանն ասաց, որ վարակի տարածման այս ողջ ընթացքում հանրությունը լսել է պաշտոնյաների իրար հակասող հայտարարություններ, նրան տեղեկատվություն չի տրվել մեկ միասնական խողովակի միջոցով, ուստի ստեղծված անվերահսկելի իրավիճակը ոչ թե ժողովրդի սխալի, այլ իշխանության՝ ճգնաժամային կառավարման ունակություն չունենալու հետևանք է, իսկ իրավիճակը չեն կարող փրկել անգամ վարչապետի ուղիղ եթերները։

«Չեն փրկի, որովհետև այլևս չկա այն հեղինակությունը, որը կարող է ազդել հասարակության վրա, ո՛չ Փաշինյանը, ո՛չ նրա խոսքը հեղինակություն չունեն, որ իրավիճակը փրկեն»,- ասաց Վարդանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan