Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
26
«Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Պատերազմ Արցախում
Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում

Հայկական մեծ վիճակախաղ

Երեկ վարչապետը, պարետը, առողջապահության նախարարը պաշտոնապես վերցրեցին պատասխանատվությունը՝ մայիսի 4-ից մեկնարկող «հայկական մեծ վիճակախաղի» հետևանքների համար։

Այսօրվանից պետությունը մտնում է նոր փուլ՝ լի անկանխատեսելի ռիսկերով և, շեշտում ենք, նախադեպը չունեցող սցենարով։

Փաստենք.

ա/ Որևէ պետություն հիվանդացության աճի պայմաններում չի գնացել կարանտինի թուլացման։

բ/ Առանց թեստավորումների քանակի էական ավելացման՝ կարանտինի թուլացումը կույր խաղի է նման։ Մի պահից անհնար է լինելու տիրապետել իրականությանը

գ/ Առանց հիվանդանոցային ռեզերվների էական ավելացման՝ կարանտինի թուլացումը նմանվում է ավանտյուրայի։

դ/ Որպես ամենահավանական սցենար նշվում է այսուհետ ասիմպտոմ և թեթև հիվանդներին տնային պայմաններում մեկուսացնելու տարբերակը։ Արդյո՞ք, իշխանությունը չի հասկանում, որ Հայաստանում բնակարանային պայմաններն այնպիսին են, որ մեծամասնությունը չունի տնային պայմաններում մեկուսանալու հնարավորություն։

Ի դեպ, նախարար Թորոսյանը բարձրաձայնում է, որ ասիմպտոմ կամ թեթև հիվանդը կարող է դառնալ այլոց ծանր հիվանդության կամ մահվան պատճառ։ Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե 2 սենյականոցում 5-6 հոգով ապրող մարդիկ, ինչպես կարող են մեկուսանալ։

Պարետ Ավինյանի զգուշացումը, թե իրավիճակի վատթարացման դեպքում ամեն պահի կարող է վերադարձ լինել դեպի ավելի խիստ սահմանափակումների ռեժիմի, հակասական զգացողություններ է
առաջացնում։ Չի բացառվում, որ Ավինյանը ուղղակի գտնվում է վարչապետի իմպուլսիվ քաղաքական ազդեցության տակ, և չի կարողացել կասեցնել նմանօրինակ ավանտյուրան։

Կա վարկած, որ իշխանությունը շատ լավ հասկանում է ռիսկերը, բայց ունի իր հաշվարկները, այն է՝ մայիսի 14-ին լրանում է արտակարգ դրության վերջնաժամկետը, և դրանից հետո մի քանի օրվա ընթացքում իշխանությունը, վկայակոչելով հիվանդների թվի կտրուկ աճը, նորից արտակարգ դրություն կհայտարարի։ Իսկ իշխանությանը արտակարգ դրություն պետք է նաև քաղաքական պրոցեսները հետաձգելու համար։ Ակնհայտ է, որ լուրջ սոցիալական լարվածություն է կուտակվում։

Կա նաև ամենապարզ վարկածը՝ իշխանությունը պարզապես չգիտի՝ ինչ անել։ Իսկ հայ հասարակության մի զգալի հատվածի համար սահմանափակումների թուլացումը նույնականացվում է վիրուսի վերացման հետ։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն

Թորոսյանը ասում է, որ եթե մենք կարողանանք մեր աշխատանքի վայրում, ընտանիքում, փողոցում, տարբեր միջավայրերում պահպանել կանոնները, կկարողանանք հարմարվելով գնալ առաջ, իսկ եթե չկարողանանք, կունենանք պայթյունավտանգ բռնկումներ, երբ Հայաստանում հնարավոր է վարակված լինի 500 հազար քաղաքացի, տասնյակ հազարավոր հոսպիտալացվածներ, հազարավոր մահեր:

Իսկ եթե իսկապես հասարակությունը չկարողանա պահել կանոնները: Ստացվում է, որ ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ոչ թե պետության, այլ հասարակության՝ ժողովրդի վրա: Ամբողջ խնդիրն այն է, որ նման պայմաններում սահմանափակումների էական թուլացումը, ամենայն հավանականությամբ, բերելու է հիվանդների թվի զգալի աճի։ Ինչ հաշվարկ էլ որ ունենա իշխանությունը, դրա հիմքում դրվում է տասնյակ հազարավոր մարդկանց առողջությունը։

Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan