Վարակակիրների թվի եւ կորոնավիրուսի տարածման մասին տվյալները ամեն օր տարբեր աղբյուրներով եք տարածում․ Շուշան Դոյդոյան
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Անիմաստ շշկռացնում եք լրագրողներին ու հասարակությանը եւ սխալ տեղեկատվության տարածման առիթ ստեղծում։
Վարակակիրների թվի եւ կորոնավիրուսի տարածման մասին տվյալները ամեն օր տարբեր աղբյուրներով եք տարածում։ Որոշեք, թե որ աղբյուրն է ամենահարմարը՝ Միասնական տեղեկատվական կենտրոնը, ԱՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջը, Առողջ. նախարարության կամ կառավարության ֆեյսբուքյան էջերը, կառավարության նիստի լայվը, որը կուզեք, բայց դա թող լինի անփոփոխ, վստահելի ու կայուն պաշտոնական աղբյուր։
Պարզապես որոշեք ու հայտարարեք այդ մասին, ու այլեւս մի խճճեք մարդկանց։
Մեր ուզածը ստույգ, ժամանակին ու ամբողջական տեղեկատվությունն է։
Շուշան Դոյդոյանի ֆեյսբուքյան էջից