Վաղը հանրապետության առանձին հատվածներում սպասվում է բուք․ Սուրենյան
«Հարգելի վարորդներ ուշադրություն: Փետրվարի 25-ի ցերեկը ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության լեռնային և նախալեռնային բոլոր շրջաններում կտեղա ձյուն, առանձին հատվածներում սպասվում է նաև բուք։ Վաղը երեկոյան ժամերից տեղումները աստիճանաբար կդադարեն։ օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, որը կտևի ընդամենը 1 օր, փետրվարի 27-ից սկսած օդի ջերմաստիճանը կրկին կսկսի բարձրանալ»։
Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջից