Մտնում ենք տեղումնառատ փուլ․ Գագիկ Սուրենյան
![Մտնում ենք տեղումնառատ փուլ․ Գագիկ Սուրենյան](/timthumb.php?src=/disc/15-03-24/632f9cc00b49ea1243a7d3f4991ac343.jpg&w=450)
Դիտել նաև
Այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Հիշեցնենք, որ մարտի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 18-19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի 15-17-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 14-ի ցերեկը, 15-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, 16-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։