2022-ից կարգելվի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը
Հայաստանում 2022 թվականի հունվարի 1-ից կարգելվի առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը: Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության նիստի ընթացքում: Շրջակա միջավայրի նախարարը տեղեկացրել է, որ կենսաքայքայվող տոպրակները չեն ենթարկվելու այս կարգավորմանը:
Zham.am