Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

«Եթե դիմումիս չարձագանքեն` կաղմկեմ. գիտեմ՝ իմ շատ աղմկելուց՝ ամեն ինչի ընդունակ են». Ալիկ Սարգսյանը պահանջում է իրեն կանչել հարցաքննության

2019 թվականի սեպտեմբերից մեղադրյալի կարգավիճակում գտնվող ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելուց 4 ամիս անց էլ Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության չի կանչում։

Սարգսյանը պնդում է՝ շարունակում է զրկված մնալ ազատ տեղաշարժի իր իրավունքից ու հարցնում է. «Ու էսպես քանի՞ տարի»։

«Ինձ գոնե մեկ անգամ պետք է կանչեն հարցաքննության, որ ես հասկանամ, թե այդ գործն ի՞նչ ընթացք ունի, հասկանամ, թե այդ ի՞նչ մեղադրանք է։ Ես հազար ու մի գործ ունեմ, բայց ինձ ազատ տեղաշարժվելու իմ իրավունքից զրկել են. ես իրենց գերի՞ն եմ, ինչ է, թե՞ իրենց անձնական սեփականությունը, էսպես քանի՞ տարի պիտի պահեն։ Մի խափանման միջոց են ընտրել, ու վերջ. մարդուն մեղադրանք են առաջադրել, խափանման միջոց են ընտրել, ու, որ կոմպետենտ որոշումով էսպես պահում են»,-168.am-ի հետ զրույցում ասաց Ալիկ Սարգսյանը։

Նախկին ոստիկանապետը նշեց, որ իր սեփական նախաձեռնությամբ պատրաստվում է դիմում գրել ու խնդրել, որ իրեն կանչեն հարցաքննության։

«Որոշել եմ դիմում գրել, որ ինձ հրավիրեն հարցաքննության, որ ես հասկանամ իմ գործի ընթացքը, թե չէ՝ ինչքա՞ն նստեմ, սպասեմ, որ հիշեն ու կանչեն։ Ինձ առաջադրված մեղադրանքն անհեթեթություն է, բայց ես գիտեմ, որ իրենք ամեն ինչի ընդունակ են, ես արժանի չեմ, որ ինձ անիմաստ տեղն էսպես ամիսներով պահեն, ես որևէ մեկին նաև այդ իրավունքը չեմ տվել։ Ամեն ինչ իր ժամանակն ունի, համբերությունն էլ՝ իր սահմանը։ Եթե իմ դիմումին չարձագանքեն, ես կաղմկեմ, ես հասկանում եմ՝ իմ շատ աղմկելուց իրենք ամեն ինչի ընդունակ են»,-ասաց Ալիկ Սարգսյանը՝ նշելով, որ իր նկատմամբ արդարադատությունը վերականգնելու համար պատրաստ է ամեն ինչի։

168.am-ը Հատուկ քննչական ծառայությունից փորձեց ճշտել՝ ինչո՞ւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը չի կանչվում հարցաքննության, այն դեպքում, երբ նրան մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի սեպտեմբերին։

Հարցին ի պատասխան՝ ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց.

«ՀՔԾ-ն հարցի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի անի»։

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա։ Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին (Պաշտոնեական կեղծիքը) և 334-րդ հոդվածի 1-ին (Հանցագործությունը պարտակելը) մասերով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan