Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
26
«Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Պատերազմ Արցախում
Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին

Ֆեյսբուքահայությունը դատապարտում է Շահեն Հարությունյանին. Գրիբոեդովը հայ ազգի բարեկամն է. Լուսանկար

Նախօրեին հայտնի դարձավ, որ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը, կարմիր ներկ է լցրել հայտնի ռուս դիվանագետ, անվանի գրող Ալեքսանդր Գրիբոեդովի արձանի վրա:

Դուրս գալով ուղիղ եթեր «Ֆեյսբուքի» իր էջում, Շահեն Հարությունյանն ասել է, որ այդպիսով նա պատասխանել է Ռուսաստանի Արմավիր քաղաքում Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժմանը հայկական եկեղեցու տարածքում:

Հայ հասարակությունը Շահենի քայլն արդեն իսկ դատապարտել է այն որակելով որպես վանդալիզմ:

Ստորև ձեզ ենք ներկայացնում ֆեյսբուքյան օգտատերերի արձագանքը: 
Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Սարգսյանը գրել է, որ ամեն ինչ կարգին է, և հրապարակել ներկից մաքրված արձանը:

«Բայց ջոկե՞լ եք մեր օրերում ինչ հեշտ է հայտնի դառնալը: Բավական է մի էշություն անել и ты уже звезда!», - գրել է Արեն Ապիկյանը:

Ֆեյսբուքյան օգտատեր Ալեն Ղուլյանն էլ «խորհուրդ» է տվել Շահենին ներկել Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ բազան:

«Իսկ Շահենը ռուսական 102-րդ ռազմաբազայի պատերը ներկելու ցանկություն չունի՞: Դուխով, ապեր, դուխով», - գրել է նա:

«Ներկելու համար զոհ ընտրելուց` նաղդ չի խորացել, այլապես չէր ընտրի Գրիբոյեդովին, առաջնորդվել ա զուտ ռուս լինելու հանգամանքով։ Իսկ քանի որ զգացվում ա, որ տրամաբանությունն ու գիտելիքները նրան չէին ուղեկցում էդ պահին, հավանաբար ռուս լինելն էլ ազգանունով ա հասկացել` ԳրիբոյեդՈՎ։ Էս ամբողջ հիմարության ֆոնին իմ մասին եմ անհանգստանում, մի օր աչքով չընկնեմ, մտածի` ռուս եմ, գա ներկի նաֆիգ:
Թե բա` #ԼալաբեկՈՎԱ», - գրել է ֆեյսբուքյան իր էջում Յուլիանա Լալաբեկովան:

«Թերուսների խրախճանքը...», - այսպիսի գնահատական է տվել այդ երևույթին Երվանդ Վարոսյանը:

«Հիմա հետաքրքիր է Նիկոլի ոստիկանությունը քրեական գործ կհարուցի վանդալիզմի հատկանիշներով, թե մեզանում միայն Սորոս պապիկի «արձանի» հետ կապված դեպքերում են սենց հատկանիշներով քրգործ հարուցու՞մ։ Ու հետաքրքիր կլինի տեսնել, թե ո՞վ Շահենին քրգործի հարուցման պարագայում «քաղբանտարկյալ» կանվանի։

Նաեւ սպասեք Տիգրան Խզմալյանն առաջարկի այս առիթով Շահենին արիության մեդալով պարգեւատրել, իսկ Ծռերը, հավանաբար, այս առիթով կառաջարկեն «նա վսյակի» ռուսական ռազմաբազան դորս բերել», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Բենիամին Մաթևոսյանը։

«Մի բան էլ ասեմ։ Քիչ թե շատ քաջատեղյակ մարդիկ գիտեն, որ Նժդեհի թեման այսքան տարի շահարկում ա Բաքուն, որը դա անում էր այդ թվում իր կողմից գնված ռուս մի շարք գործիչների ձեռքերով։ Նպատակն էլ մեկն էլ, սարքել թեմա հայերի ու ռուսների միջեւ՝ Բաքուն այդ ուղղությամբ տարիներ շարունակ ծախսում ա զգալի գումարներ, փորձելով այս կամ այ թեման դարձնել հայերի ու ռուսների համար բախման կետ։ Ու այս կապակցությամբ Շահենչիկը թող ինքն իր մեջ որոշի թե ում խայծը ինքը կերավ և ում շահերին ծառայեց։ Դարեր շարունակ ճիշտ են ասում, որ անգրագետ հայվանը գտածո ա հակառակորդիդ ձեռքերում, անգամ պետք չի որ փող էլ տաս, որ քո ուզածը անի․․․

***

Գլոբալ որ նայես, Սերժը մենակ երկիրը չհանձնեց Նիկոլին, Սերժը Նիկոլին հանձնեց երկիրը բազմաթիվ գժերի հետ միասին։ Ու հիմա Նիկոլը մնաց այդ գժերի հետ մեն մենակ՝ սա սկիզբն ա, դրանք հերթ են կանգնել ինքնացուցադրվելու համար։ Ու այս պարագայում Նիկոլը ոչ մի կերպ չի կարողանալու ռուսներին համոզել, որ Գրիբոեդովի արձանի պղծումը իր իր հեղափոխական թիմակցի կողմից իր համաձայնությամբ ու գաղտնի դաբրոյով չի արվել։ Ռուսները հարցը շատ հստակ են դնելու, եթե դու չես, ապա ուր ա քրեական գործը և համապատասխան կալանավորը։ Հիմա եթե Նիկոլը գնա դրան, տեղում կկորցնի իր աջակիցների բանակի 90 տոկոսը, քանի որ դրանք մոլի ռուսատյացներ են, չգնա այդ քայլին, վազելինին կակա ա ասելու։ Նիկոլ ջան, այս պահին քո միակ փրկությունը Սերժին զանգելն ա, իր մոտ գիժ խաղացնելոը շատ ավելի լավ էր ստացվում, կարող ա դոբրիի մեջ մի հատ խորհուրդ տա, հին և բարի ժամանակների նման․․․», - Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից:

Ռուբեն Մելիքյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ «Ֆուտուրիզմը չէր խանգարի» և լուսանկար հրապարակել:

«Բայց ոչի՞նչ, որ ներկայիս հայկական երկու պետությունների տարածքի «վերահայաֆիկացման» գործում Գրիբոյեդովի դերը պարզապես ահռելի է։ Պարզապես բացառիկ է։

Լավ, ինչի՛, է՜լի, ինչի՛:

Горе от [отсуствия] ума», - հավելել է նա:

«Դեբիլներ, հիմա հասկացաք, որ Միկոյանի արձանը պետք էր:

Հա, մեկ էլ հիշեք, որ Կարմիր Խաչը Կարմիր Բանակի հետ կապ չունի», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Քոչարյանը:

«Եկել է արձանների դեմ կռվողների ժամանակը

Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը այսօր ենթարկվեց վանդալիզմի և այն կատարողը հպարտությամբ պատմում է իր «հերոսության» մասին:
Շատերի համար սա հայտնի ռուս դրամատուրգի արձան է,բայց լավ կլինի որ նոր սերուդը իմանա Գրիբոյեդովի դերի մասին,ով Ներսես Աշտարակեցու հետ խորհրդակցելով կազմեց հայտնի Թուրքմենչայի պայմանագիրը:
Այդ պայմանագրով այսօրվա Հայաստանի տարածքը Երևանի հետ միասին վերջնականապես ազատագրվեց պարսկական լծից: Գրիբոյեդովը 1827թ հունիսին նույնիսկ ծանր վիրավորում է ստացել Երևանի համար մղվող դաժան մարտերում իսկ այսօր մի լակոտ կարմիր ներկ է լցնում նրա հիշատակին,առանց հասկանալու,որ նա ներկ է լցնում հայի համար արյուն տված ռուս դիվանագետի հիշատակի վրա,ինչու չէ նաև Հայաստանի հեղինակության վրա:

Ի դեպ Թեհրանում Ռուսաստանի դեսպանատան քարտուղար Գրիբոյեդովի ջանքերով է պարսկական լծից հետո հիմնականում վերաբնակեցվել Արարատյան դաշտավայրը և Երևանը հայերով և սա ուրանալ և անարգել նշանակում է ուրանալ սեփական պատմությունը:

Ռուսաստանին վատություն են իբր անում,բայց իրականում սա խայտառակություն և խուլիգանություն է,որի համար պետք է անպայման պատժվեն:Նման լակոտություններով միայն մեզ ենք վատություն անելու», - Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից:

Zham.am

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan