Դեմ եմ, որ քաղաքապետն առերես հարցադրումներից երկրորդ անգամ թաքնվի խոսնակի թիկունքում
Դիտել նաև
««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան
Նորություն չկա. հանձնաժողովը ստեղծված էր սոսկ մեկ նպատակով. «Փաստ»
Ավետիք Իշխանյանի հարցերը Դավիթ Տոնոյանին
Ինչո՞ւ իշխանությունները Դավիթ Բաբայանի հարցով չեն զբաղվում
Հայրս երկու անգամ է Բաքվից զանգահարել․ ի՞նչ է պատմում Դավիթ Իշխանյանի որդին
Հարգելի ընկերներ,
բազմաթիվ լրատվամիջոցներ պատրաստակամություն են հայտնել տրամադրելու բանավեճի ուղիղ եթեր, ինչի համար շնորհակալ եմ։
Հրավեր եմ ստացել նաեւ Պետրոս Ղազարյանից Հանրայինի եթերում բանավիճելու, սակայն քաղաքապետի խոսնակի հետ։
Հարկ եմ համարում նշել, որ քաղաքապետարանում որեւէ այլ պաշտոնատար անձ ի պաշտոնե չի կարող պատասխանել այն հարցադրումներին, որոնք հնչեցվել են, առավել եւս մամլո խոսնակը, ով որեւէ փաստաթղթի տակ ստորագրելու իրավասություն չունի։ Դեմ չեմ, որ դա լինի Հանրայինի եթերում, բայց դեմ եմ, որ քաղաքապետը առերես հարցադրումներից երկրորդ անգամ թաքնվի խոսնակի թիկունքում։
Սպասում եմ քաղաքապետի հաստատմանը, որպեսզի կարողանանք քննարկել ֆորմատի մանրամասները»։
Ավելի վաղը, Դավիթ Խաժակյանը հայտարարել էր, որ Հայկ Մարությանին հրավիրում է ուղիղ եթերում բանավեճի։
Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան էջից