ԱԺ-ում մենք ունենք ինքնակոչ պատգամավոր, որին չի ընտրել ժողովուրդը
Մի գողի պատմություն
Նայում եմ Արման Բաբաջանյանի հարցազրույցը Ազատությանը, հարցնում են, թե ինչու մանդատը չի վերադարձրել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, գեյ-դերասանին հատուկ ժեստերով ու ձայնի ինտոնացիայով պատասխանում է թե. «Կարժում եմ, ես դեռ անելիք ունեմ ԱԺ-ում»։
Արման Բաբաջանյանը ընտրությունների ժամանակ ստացել է ընդամենը 300 ձայն։ Ինքը անցել է ԱԺ բացառապես ժողովրդի՝ «Լուսավոր Հայաստանի» հանդեպ որոշակի վստահության շնորհիվ։ Դուրս գալով կուսակցությունից ու չվերադարձնելով մանդատը ինքը փաստացի գողացել է այն ոչ միայն ԼՀ կուսակցությունից, այլ նաև ժողովրդից, որը չի լիազորել իրեն մանդատով։
Ստացվում է, որ այսօր ԱԺ-ում մենք ունենք ինքնակոչ պատգամավոր, որին չի ընտրել ժողովուրդը ու որը չի ներկայացնում ժողովրդի որոշակի վստահություն վայելող կուսակցություն։
Գողը պոզով-պոչով չի լինում:
Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից