Շպռոտի «տնական» դիմահարդարումը. Լուսանկարներ. Տեսանյութ
Լոս Անջելեսում բնակվող երգչուհի Շպռոտը Instagram-ում հերթական լուսանկարով է հանդես եկել, որտեղ ներկայացրել է իր իսկ ձեռքով արված դիմահարդարմամբ:
Սկանդալային երգչուհին ամեն անգամ իր երկրպագուների համար որևէ համարձակ լուսանկար է տեղադրում՝ թույլ չտալով, որ իր հանդեպ հետաքրքրությունները մարեն:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ էլ երգչուհին նկար էր հրապարակել սև կարճ զգեստով՝ ընգգծելով մարմինը:
Համաձայնեք, որ տարիներ առաջ, երբ Շպռոտը նոր էր հայտնվել հայկական շոու- բիզնեսում, նա բոլորովին այլ տեսք ուներ:
Իսկ անցած ապրիլին, հեղափոխական Երևանում նա ավելի շատ հին ու նոր Շպռոտերի խառնուրդ էր՝ իր ներկայացրած երգում «Ուստա Նիկոլ» բացականչություններով: (Տեսանյութը դիտեք ստորև):