Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Ամփոփվել են «Մարդու իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Դեկտեմբերի 10-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի դահլիճում տեղի է ունեցել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարած` մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված «Մարդու իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը:

Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր ելույթում կարևորել է մրցույթի դերը հասարակության իրավագիտակցության բարձրացման գործում՝ գոհունակություն հայտնելով դպրոցականների ակտիվ մասնակցության և բազմաբնույթ տաղանդավոր գործերի ստացման առթիվ: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին և աջակիցներին՝ ընդգծելով, որ 2016թ. մեկնարկած՝ մարդու իրավունքների թեմատիկայով ամենամյա մրցույթները շարունակական են լինելու:

Լուսանկարների մցույթում առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է Ստեփանակերտի համար 11 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Սոֆի Աբրահամյանը՝

https://www.facebook.com/ArtsakhOmbuds/photos/a.1092567750910386/1093765314123963/?type=3&theater

Երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրել է Ստեփանակերտի համար 3 միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Անի Դանիելյանը՝

https://www.facebook.com/ArtsakhOmbuds/photos/a.1092567750910386/1095715697262258/?type=3&theater

իսկ 3-րդ տեղը՝ Ճարտարի համար 5 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Վարդան Անդրեասյանը՝

https://www.facebook.com/ArtsakhOmbuds/photos/a.1092567750910386/1095749590592202/?type=3&theater

Տեսանյութերի մրցույթում առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է Քաշաթաղի շրջանի Բազմատուսի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Քրիստինե Հարությունյանը՝

https://www.facebook.com/ArtsakhOmbuds/videos/2729330130624509/

2-րդ տեղը՝ Ստեփանակերտի համար 11 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Մանե Մարգարյանը, Աննա Գասպարյանը և Արթուր Ֆարսյանը՝

https://www.facebook.com/ArtsakhOmbuds/videos/233185234092949/

Իսկ 3-րդ մրցանակային տեղը զբաղեցրել է Հադրութի շրջանի Տողի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Վերոնիկա Ավետիսյանը՝

https://www.facebook.com/ArtsakhOmbuds/videos/2016518088645464/

Լուսանկարների և տեսանյութերի առանձին անվանակարգերում առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են 150,000-ական, երկրորդ հորիզոնականը՝ 100,000-ական, իսկ երրորդ հորիզոնականը՝ 50,000-ական ՀՀ դրամով:

Բացի այդ, մրցույթի եզրափակիչ փուլ անցած, սակայն մրցանակային տեղեր չզբաղեցրած 4 մասնակիցներն արժանացել են հատուկ մրցանակների, որոնք հատկացրել է «Անտարես» հրատարակչությունը և ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը: Իսկ մրցույթին մասնակցած, սակայն եզրափակիչ փուլ չանցած 6 մասնակիցներ արժանացել են խրախուսական մրցանակների, որոնք հատկացվել են ԱՀ ՄԻՊ աշխատակազմի գործադիր քարտուղարի, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարի, ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի, Արցախի հանրային հեռուստատեսության ծրագրերի բաժնի տնօրենի կողմից:

Միջոցառմանը ներկա էին նաև մրցութային հանձնաժողովի նախագահ՝ Մարդու իրավունքների երկրորդ պաշտպան Ռուբեն Մելիքյանը, հանձնաժողովի մի քանի անդամներ, ինչպես նաև Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի Արցախի գրասենյակի կառավարիչ Էդվին Գրիգորյանը:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Հեռ.` +374(0) 47-739047, +374(0) 47-739046
Էլ.հասցե՝ [email protected]
Հասցե՝ ԱՀ, ք.Շուշի, Հախումյան 28

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan