«Ամերիկյան կողմն արդեն սահմանել է Ռուսաստանի դեմ բոլոր անհրաժեշտ պատժամիջոցները». Ջոն Բոլթոնի հայտարարությունը Վրաստանում
РИА Новости-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Թբիլիսիում հայտարարել է, որ ամերիկյան կողմն արդեն սահմանել է Ռուսաստանի դեմ բոլոր անհրաժեշտ պատժամիջոցները. «Բոլոր անհրաժեշտ պատժամիջոցներն արդեն սահմանվել են, դրանց մի մասը սահմանվել է 2008թ. պատերազմից անմիջապես հետո»,- ասել է Բոլթոնը:
Նա նշել է, որ դեռևս հայտնի չէ, թե արդյոք ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարները կքննարկեն Վրաստանի հետ հարաբերությունների հարցը, քանի որ «հանդիպումը կլինի կարճատև, և դրա օրակարգը դեռ հայտնի չէ»:
Հիշեցնենք, որ Պուտին-Թրամփ հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 11-ին: Այս մասին ավելի վաղ հայտնել էր RBC-ն՝ հղում անելով ՌԴ ղեկավարի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովին:
Zham.am