Մենք հայ ժողովրդի հետ կսգանք ֆրանսիացիների սուգը. Մակրոն
Դիտել նաև
Ինչու՞ եք 1988թ. քարտեզը գաղտնի պահում, հրապարակե՛ք. Արթուր Խաչատրյան
Գեղամ Նազարյանի էմոցիոնալ գնահատականները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Սեյրան Օհանյան
Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»
Իվանիշվիլու իշխանության տապալումը Վրաստանում շահավետ է Ադրբեջանին, Թուրքիային, Նիկոլ Փաշինյանին և Արևմուտքին
Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ»
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն՝ անդրադառնալով ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի մահվանը, նշել է, որ ֆրանսիացիները կսգան հայ ժողովրդի հետ միասին:
«Ես հրավիրել էի շանսոնյեին երևանյան ուղևորությանը՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։ «Նա պետք է երգեր այնտեղ: Մենք հայ ժողովրդի հետ կսգանք ֆրանսիացիների սուգը:
Խորապես ֆրանսիացի, հոգով կապված իր հայկական արմատներին, աշխարհով մեկ ճանաչված Շառլ Ազնավուրն ուղեկցել է երեք սերնդի ուրախությանն ու տխրությանը: Նրա գլուխգործոցները, նրա ժառանգությունը, նրա յուրահատուկ փայլը դեռ երկար ժամանակ կենդանի կպահեն Ազնավուրի հիշատակը», – Twitter-ի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահը:
Zham.am