Ձեր կիրքն աշխատանքի նկատմամբ ինձ համար միշտ օրինակ կլինի. Անդրեա Բոչելիի ցավակցական գրառումը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ
Դիտել նաև
Ինչու՞ եք 1988թ. քարտեզը գաղտնի պահում, հրապարակե՛ք. Արթուր Խաչատրյան
Գեղամ Նազարյանի էմոցիոնալ գնահատականները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Սեյրան Օհանյան
Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»
Իվանիշվիլու իշխանության տապալումը Վրաստանում շահավետ է Ադրբեջանին, Թուրքիային, Նիկոլ Փաշինյանին և Արևմուտքին
Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ»
Շառլ, Դուք միշտ զարմացրել եք մեզ Ձեր արվեստով ու փայլուն առոգանությամբ: Ընդամենը մի քանի օր առաջ՝ իմ ծննդյան օրը, Դուք ինձ ասացիք. «60 տարեկան, դու այնքան երիտասարդ ես, Անդրեա: Ես էլ եմ 60 տարեկան եղել, բայց դա 30, ավելի շուտ 34 տարի առաջ էր»:
Իրականում Դուք մեր բոլորի մեջ ամենաերիտասարդն էիք և, չնայած գրեթե մեկ դար ներառող կարիերային, Դուք միշտ պատրաստ էիք համերգ տալ ցանկացած վայրում ու ցանկացած պահի: Իմ սերն ու հարգանքը Ձեր նկատմամբ երբեք չի նվազի, իսկ Ձեր կիրքն աշխատանքի նկատմամբ միշտ օրինակ կլինի ինձ համար: «Եթե ցանկանում եք, որ հանդիսատեսը սիրի ձեզ, դուք պետք է սիրեք հանդիսատեսին»: Ձեր խոսքերն են, որ միշտ կրկնում էիք, և, անկասկած, այս արվեստի մեջ Դուք անսահմանափակ սեր եք ներարկել:
Իտալացի երգիչ Անդրեա Բոչելիի ֆեյսբուքյան էջից