Պուտինի գնահատականները վճռական էին և միանշանակ. Պյոտր Կոլչինը՝ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մասին (տեսանյութ) Չեմ կարծում, որ որևէ երկրի դաբրոյով պետք է այստեղ որոշվեն քաղաքական գործընթացները. Լևոն Քոչարյան 100 խոստում Փաշինյանից, որի կատարմանը սպասում է ժողովուրդը
21
#Բոյկոտ․ դեմ ենք տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Այսօր ես կստորագրեմ մի շարք պատմական գործադիր հրամաններ, որոնք կսկսեն Ամերիկայի ամբողջական վերականգնումը. Թրամփ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, որին Փաշինյանը չի հրավիրվել (ուղիղ) Տրանսպորտի թանկացման դեմ ակցիա. Արաբկիր (ուղիղ) Միասնական բոյկոտը տալու է իր արդյունքը. ո՛չ տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Նիկոլենց կցորդ Արամ Սարգսյանի կուսակցությունը երևանցիների ձայները գողացել է․ սա անբարոյականություն է (տեսանյութ) 32 ավագանին՝ ընդդեմ 3 մլն քաղաքացիների (տեսանյութ) Տրանսպորտի թանկացումը 30 և ավելի տոկոս աղքատություն ունեցող մայրաքաղաքի համար սոցիալական ծանր հետևանքներով խնդիր է (տեսանյութ) Աննա Մկրտչյանն Արցախի և Հայաստանի քարտեզը փակցրեց ԱԺ դահլիճում (տեսանյութ) Ինչպես բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացումը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Ովքե՞ր են տրանսպորտի թանկացման պատասխանատուները. «Փաստ» Պուտինի գնահատականները վճռական էին և միանշանակ. Պյոտր Կոլչինը՝ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մասին (տեսանյութ) #Բոյկոտ․ դեմ ենք տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Այսօր ես կստորագրեմ մի շարք պատմական գործադիր հրամաններ, որոնք կսկսեն Ամերիկայի ամբողջական վերականգնումը. Թրամփ Հույսներս չենք կորցնում, փորձում ենք ուժեղ լինել․ Դավիթ Բաբայանի որդի Պրեմիերա. Հասմիկ Կարապետյան -«Սեր ասա». Տեսանյութ Դուք չեք հարգում, չեք սիրում, իսկ որոշ դեպքերում նաև ատում եք ՀՀ քաղաքացուն․ պատգամավորը՝ ՔՊ-ականներին Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանք ՔՊ-ի պոլի փետը․ «Կարճ ասած» Ի՞նչ են քննարկելու Միրզոյանն ու Լավրովը. ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է բանակցության օրակարգը Կարող է ինքը լավ իմաստով է հայհոյել, ուղղակի դուք չեք հասկացել. Խաչատրյանը հեգնում է ԲԴԽ-ում շատ բան չի փոխվելու, ընդամենը քֆուրն է ավելանալու. Էլինար Վարդանյան Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Չեմ կարծում, որ որևէ երկրի դաբրոյով պետք է այստեղ որոշվեն քաղաքական գործընթացները. Լևոն Քոչարյան Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, որին Փաշինյանը չի հրավիրվել (ուղիղ) Տրանսպորտի թանկացման դեմ ակցիա. Արաբկիր (ուղիղ) Շնորհավորո՛ւմ եմ, սա լավագույն թեկնածուն է, որ կարող էիք ընտրել. Խամոյանը հեգնեց ՔՊ-ին ու Սիրունյանին Արարատ Միրզոյանը Մոսկվայում հանդիպում կունենա Լավրովի հետ Փարաքար համայնքում արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին Միասնական բոյկոտը տալու է իր արդյունքը. ո՛չ տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) «Բյուջեն մսխված, դատարկված ա՝ իրենց չտեսության արդյունքում». Անժելա Էլիբեգովա Պրեմիերա. Նարե Գևորգյան -Շարան Մետրոյի երթևեկության վճարը դարձնում են 100-ից 300 դրամ․ զատո դասական երաժշտության համերգներ են անելու մետրոյում․ Կարեն Վրթանեսյան Ավելի հետոյին պատրաստվելու համար «Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն»․ Վարուժան Գեղամյան 100 խոստում Փաշինյանից, որի կատարմանը սպասում է ժողովուրդը Անընդունելի է Հայաստանի իշխանությունների ակնհայտ և բացարձակ անտարբերությունը Արցախի գերեվարված ղեկավարների ճակատագրի վերաբերյալ. ՀԱԿ Եթե դիմադրություն ցույց չտրվի այս ամենին, շուտով այս թուրքական գրաքննությունը տարածվելու է մեր կյանքի բոլոր ոլորտների վրա ու ոչ միայն քարտեզի տեսքով Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել. Մայր Աթոռ Նիկոլենց կցորդ Արամ Սարգսյանի կուսակցությունը երևանցիների ձայները գողացել է․ սա անբարոյականություն է (տեսանյութ)

Կրթության գլխավոր խնդիրը սխալ կառավարումն է (ֆոտոշարք)

«Կրթական համակարգի խնդիրները. ինչի՞ց սկսել» խորագրով հանդիպում-քննարկումը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» հարկի ներքո հյուրընկալել էր կրթության կազմակերպիչների, փորձագետների, ուսուցիչների, դասախոսների և կրթության խնդիրներով շահագրգիռ անձանց: Նրանց դիտարկմամբ՝ այսօր անհրաժեշտ է կրթական համակարգի խնդիրները բարձրաձայնել, քննարկել ու միասին լուծումներ փնտրել, քանի որ սա հենց այն ձևն է, որով հանրությունն իր խոսքը կարող է հասցնել կառավարող օղակներին՝ օժանդակելով ոլորտի խնդիրների լուծմանը:

«Հայաստանի կրթության գլխավոր խնդիրը սխալ կառավարումն է,- ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը,- նախարարությանը թվում է, որ ինքն ընդունել է մի լավ փաստաթուղթ, դրա հաջորդ օրը տնօրենների, ուսուցիչների, դասախոսների, դեկանների ու ռեկտորների մոտ այդ փաստաթուղթն արդեն կա, նրանք նստում են ու փաստաթուղթը կարդում են, իրենց մոտ արդեն առաջանում են էմոցիաներ, մտքեր, ու դրանց ազդեցության տակ իրենք այդ ծրագիրը իրականացնում են»: Մինչդեռ իրականում, ըստ փորձագետի, վերջին տարիներին նախաձեռնված բարեփոխումները նույնիսկ հակառակ արդյունք են տվել: «Բարեփոխումներ ենք արել, փող ենք ծախսել, վարկ ենք վերցրել ու արդյունքում ծնել ենք այդ նույն բարեփոխումների հակառակորդ: Այսինքն, եթե ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ»,- ասաց Սերոբ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ բազմաթիվ լավ փաստաթղթեր մնացել են չիրականացված, բազմաթիվ լավ առաջարկներ լսելի չեն դարձել: «Կրթության համակարգին վերջին տարիներին հասցված ամենամեծ վնասներից մեկը անգլերեն սըլյուշընիզմ (solution-որոշում) կոչված մոտեցումն է՝ մենք գիտենք, թե ինչ պետք է անենք»:

Ուսուցիչ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ևս կարևորեց հետադարձ կապի դերը. «Տեսեք՝ նախագահը շախմատ էր սիրում, շախմատը դարձավ առարկա: Ընդ որում՝ չդրվեց քննարկման, թե ինչու այդպես, ինչու հատկապես 2-րդ դասարանից: Չեմ ասում՝ դա վատ էր: Պետք է դրվեր հանրային քննարկման. կարող է՝ լավ է, կարող է՝ վատ է, կարող է՝ անկապ է»:

«Այսօր մենք ունենք հայրենիք, բայց չունենք պետություն: Մեր կրթության բոլոր օղակները՝ մանկապարտեզից մինչև համալսարան, բարոյալքված են»,- նշեց «Ինստիգեյթ» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը: Մինչդեռ ներկայիս աշխարհի պահանջներն, ըստ «Քայլ առ քայլ» միջազգային ընկերակցության խորհրդատու Ռուզաննա Ծառուկյանի, բոլորովին այլ են. «Պիտի հաշվի առնենք, որ այսօրվա աշխարհին պետք են մարդիկ, որ ունեն ոչ միայն գիտելիք, այլև՝ բարձր բարոյականություն»: Նրա դիտարկմամբ, սակայն, դժվար է հասկանալ, թե կրթության կառավարիչներն արդյոք իրական բարոյական արժեքների կրող և սերմանող են. «Կան տնօրեններ, որ շատ գեղեցիկ խոսում են ժողովրդավարության մասին, սակայն երբ տեսնում ես, թե ինքն ինչպես է խոսում իր ուսուցչի հետ, հասկանում ես, որ այստեղ ժողովրդավարության հոտ անգամ չկա»:

«Անթույլատրելի է շարունակել այն, ինչ եղել է խորհրդային ժամանակներից սկսած. երբ սեպտեմբերի մեկն ուզում ես կիրակի ընկնի, ու տաս տարին հիշվում է՝ որպես մի մղձավանջ, որտեղ դու միշտ պիտի լինես այս դիրքում (ձեռքերը սեղանին՝ ձիգ նստած) ու պիտի ինչ-որ բան լսես-հիշես ու տանը կարդաս-հիշես»,- նշեց ԵՊՀ դասախոս, «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանը:

Բանախոսները ոչ միայն մատնանշեցին խնդիրները, այլև՝ ներկայացրին դրանց լուծման իրենց տարբերակները: Ս.Մարտիրոսյանը սարկազմով առաջարկեց «փակել մանկավարժական համալսարանը», քանի որ դրա ապաշնորհ գործունեությունն է ուսուցչի վարկանիշի անկման պատճառը: Նա առաջարկեց նաև բարձրացնել բյուջեում կրթությանը տրվող ծախսերը, քանի որ կրթությունը ևս, ինչպես ռազմական ոլորտը, մեր երկրի անվտանգության երաշխավորն է: «Եվ պետությունը պիտի սկսի ֆինանսավորել ոչ թե դպրոցին՝ ըստ երեխայի, այլ՝ երեխային: Եթե գումարը հատկացվի երեխային, ապա ո՞վ ասաց, թե մի մեռնող գյուղում չի կարող մասնավոր դպրոց լինել՝ հետ վերադարձնելով հեռացածներին»,- ամփոփեց Ս.Մարտիրոսյանը:

Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ՝ ԿԳՆ-ն պետք է գնա դեպի կրթության համակարգի համակարգողները՝ տնօրեններ, կառավարիչներ, ռեկտորներ, ընդ որում՝ ոչ թե որպես «ճշմարտության և իմաստության միակ աղբյուր», այլ իրապես կարծիքները լսելու և հաշվի առնելու պատրաստակամությամբ՝ վերջ տալով նախկին կեղծ մասնակցային պրոցեսների ավանդույթին:

«Պետք է հիմնել կրթության ազգային խորհուրդ, որի անդամները չեն լինի վճարվող, չեն ֆինանսավորվի որևէ մեկից, որոնց կարգելվի դրամաշնորհներ ստանալ: Եվ այս կառույցը պետք է համակարգը փոխի՝ սկսելով կրթական չափորոշչի վերանայումից»,- առաջարկեց Ա.Աթայանը:

Բանախոսներն ու հյուրերը հանդիպման ավարտին հույս հայտնեցին, որ «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած այս և հաջորդ հանդիպում-քննարկումները կվերհանեն հիմնախնդիրները, կգտնեն ճիշտ ձևակերպումներ ու կառաջարկեն լուծումներ, որոնք էլ հաշվի կառնվեն պետական մարմինների կողմից՝ արդյունավետորեն ուղղորդելով երկար սպասված առաջընթացը:

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»-ը մեր երկրի զարգացմանն ուղղված գաղափարներ և դրանց կենսագործման ուղիներ որոնող կառույց է: Նախաձեռնության նպատակն է ակտիվ քաղաքացիների և տարբեր ոլորտների մասնագետների երկխոսությունների, հանդիպումների, քննարկումների արդյունքում ստանալ խնդիրների ձևակերպումներ և լուծումների առաջարկներ՝ նպաստելով տարբեր ոլորտներում բարեփոխումների գործընթացին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan