Վրաստանում գրանցված 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի մարզերում

Դիտել նաև
Վրաստանի հավաքականի ֆան շարժումը ներողություն է խնդրել հայ երկրպագուներից
Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղով պայմանավորված մի շարք փողոցներ փակ են լինելու
Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի «փաշինյանն է», պարզապես՝ առանց իրական իշխանության. նրանց մյուս «փաշինյանը» կմնա բանտում դեռ երկրար տարիներ
USAID-ին միայն վերջին չորս ամսվա ընթացքում վրացական ընդդիմությանն աջակցել էր ավելի քան 110 մլն դոլարով բայց...
USAID-ն ավելի քան 40 մլն դոլար է ծախսել Վրաստանում ընտրությունների վրա. խորհրդարանի նախագահ
Հայաստանի Հանրապետության ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հուլիսի 22-ին տեղական ժամանակով ժամը 12։08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08:08-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 41.44⁰ և արևելյան երկայնության 45.95⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան՝ Գուրջանի քաղաքից 36 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 4․8 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
ՀՀ փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզում՝ 5-6 բալ, Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր քաղաքներում՝ 4 բալ և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ։