Հիտլերը օգնության պետք է հասնի Փաշինյանին․ ՔՊ-ում հասկանում են, որ ավարտված են (տեսանյութ) Ռուսական պատվիրակությունն արդեն Ստամբուլում է 390 մլն դրամը մսխվել է․ պոզով-պոչով կոռուպցիոն «կենդանին»
15
Ինչո՞ւ հենց Արսեն Թորոսյանն առավել նյարդայնացած ելույթով հանդես եկավ Պուտինը չի մեկն ի Թուրքիա. ի՞նչ է դա նշանակում Իրանն ու ԱՄՆ-ն պատմական համաձայնության առաջ են կանգնած՝ի տխրություն Իսրայելի և Ադրբեջանի Նոր Նորքի՝ խմբակային խուլիգանություն կատարած վարչշրջղեկավարը պաշտոնից ազատվե՞ց, թե՞ չազատվեց. բայց դեռ կալանավորված չի Համոզված եմ՝ Հայաստանում ընտրություններո՛վ կփոխվի իշխանությունը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Էլի մի «բռակ»... էլի մանկապարտեզ. այս անգամ՝ Շենգավիթում Մարդիկ անձրևի տակ ժամերով սպասում են չբարեփոխված ու թանկացած տրանսպորտին. Ավագանու անդամ ՌԴ-ն ՀՀ-ին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին Հայաստանի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 60-օրյա վերանորոգման նպատակով «Ծովակալ Ավինյան» նավատորմի առագաստանավերը ձեզ ապահով տեղ կհասցնեն Պատերազմ Արցախում
Զախարովան մեկնաբանել է Լավրովի այցը Հայաստան Պուտինը չի մեկնի Ստամբուլ. Պեսկով Ամերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համար Հիտլերը օգնության պետք է հասնի Փաշինյանին․ ՔՊ-ում հասկանում են, որ ավարտված են (տեսանյութ) «Հակառուսաստան 2» պրոյեկտին են պատրաստում Հայաստանին. Հայկ Նահապետյան Ինչո՞ւ հենց Արսեն Թորոսյանն առավել նյարդայնացած ելույթով հանդես եկավ Պուտինը չի մեկն ի Թուրքիա. ի՞նչ է դա նշանակում Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով զորամասի փոխհրամանատարը չի կալանավորվի Իրանն ու ԱՄՆ-ն պատմական համաձայնության առաջ են կանգնած՝ի տխրություն Իսրայելի և Ադրբեջանի «Նիկոլ Փաշինյանն առիթի է ման գալիս, որ Հայաստանից հեռու լինի»․ Ոսկան Սարգսյան «Քաղաքակիրթ մարդկությունն իր վճռական «ոչ»-ը պետք է ասի 21-րդ դարում ֆաշիզմի և նացիզմի ցանկացած դրսևորմանը». «Պատիվ ունեմ»-ը Հայրենական պատերազմի 80-ամյակի առիթով հայտարարության նախագիծ է ներկայացրել Մայրաքաղաքը սկսել է վերածվել աղբավայրի (տեսանյութ) Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով Նոր Նորքի՝ խմբակային խուլիգանություն կատարած վարչշրջղեկավարը պաշտոնից ազատվե՞ց, թե՞ չազատվեց. բայց դեռ կալանավորված չի Պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես. «Փաստ» «Սրբազան պայքար» շարժման երիտասարդներն ազատ են արձակվել (տեսանյութ) Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները. «Փաստ» Ադրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են Ալեքսանդրապոլում թուրքերի կողմից բռնությունները, թալանը և խաղաղ բնակչության սպանությունները կրում էին սիստեմատիկ բնույթ Համոզված եմ՝ Հայաստանում ընտրություններո՛վ կփոխվի իշխանությունը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ռուսական պատվիրակությունն արդեն Ստամբուլում է Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում. տնօրենի պաշտոնը` կռվախնձոր «Քոչարյան» ազգանունը ջղաձգումներ է առաջացնում ՔՊ-ի մոտ 390 մլն դրամը մսխվել է․ պոզով-պոչով կոռուպցիոն «կենդանին» Էլի մի «բռակ»... էլի մանկապարտեզ. այս անգամ՝ Շենգավիթում Ադրբեջանը ներկայացրել է Երևանի հետ բանակցությունների ձևաչափը Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը Մարդիկ անձրևի տակ ժամերով սպասում են չբարեփոխված ու թանկացած տրանսպորտին. Ավագանու անդամ Միրզոյանը և Կայա Կալասը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ստորագրման առանցքային նշանակությունը Էս թուրքերից ո՞ր իմաստով է ուզում, որ իրեն անվանենք․․․ Արթուր Սուքոյան

Իլհամ Ալիևի հիմնավոր կասկածներն իրենց զգացնել են տալիս (տեսանյութ)

Ինչու են Ալիևն ու Բայրամովը շարունակում պայքարել ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Պատերազմում կրած պարտությունը, դրան հաջորդած Արցախի կորուստը և Հայաստանի իշխանությունների կողմից երկրում իրականացվող քարոզչությունը հայ հասարակության որոշակի հատվածի մոտ ձևավորեց Ադրբեջանի՝ որպես յուրատեսակ և շատ ուժեղ քաղաքական սուբյեկտի կերպարը։
Մինչդեռ ադրբեջանական կողմի գործունեությունը մանրամասն ուսումնասիրելուց հետո պարզ է դառնում, որ պաշտոնական Բաքուն և Ադրբեջանի ղեկավարությունն ունեն վախերի մի ամբողջ փունջ, ընդ որում՝ հիմնավորված վախեր, որոնց դեմ նրանք տարբեր տեսակի գործողություններ են ձեռնարկում։

Գիտակցելով Արցախի նկատմամբ իրենց հավակնությունների պատմական չհիմնավորվածությունը, հասկանալով, որ ուժի կիրռմամբ ստեղծված պատմական անարդարությունը չի կարող երկարաժամկետ անվտանգության երաշխավոր լինելլ, ադրբեջանցիներն Արցախում ոչնչացնում են հայկական պատմական ժառանգությունը, իսկ Ստեփանակերտում առաջին հերթին ոչնչացրել են Ստեփան Շահումյանի հուշարձանը:

Հասկանալով նաև, որ Հայաստանում կարող են տեղի ունենալ քաղաքական փոփոխություններ, պաշտոնական Բաքուն, ըստ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, հրաժարվում է Հայաստանի հետ «խաղաղության պայմանագրում» հղում կատարել Ալմա-Աթայի հռչակագրին:

Ի տարբերություն ՀՀ գործող իշխանությունների՝ Ադրբեջանում ուշադիր կարդում են փաստաթղթերը և գիտեն, որ հռչակագրի նախաբանի համաձայն՝ կողմերը ստորագրելով սույն Հռչակագիրն ամրագրել են իրենց ցանկությունը՝ ձգտելով կառուցել ժողովրդավարական իրավական պետություններ: Ամրագրել են, որ միմիանց միջև հարաբերությունները պիտի զարգանան պետական ինքնիշխանության և իրավահավասարության փոխադարձ ճանաչման և հարգանքի, ինքնորոշման անքակտելի իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքները և ազատությունների հարգման, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքները, պարտավորությունների բարեխղճորեն կատարումը։

Մեկ անգամ ևս ընդգծենք, որ հռչակագիրը ստորագրած կողմերը հրաժարվում են ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից և համաձայնում են վեճերի խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև պարտավորվում են հարգել ինքնորոշման իրավունքը:
Ադրբեջանն ունի խնդիրներ վերը նշված բոլոր հարցերի հետ կապված, և ստորագրելով հիշյալ Հռչակագրին հղում անող փաստաթուղթ՝ Բաքուն ոչ միայն կճանաչի Հայաստանի սուբյեկտիվությունը որպես պետության (որն այսօր Ադրբեջանը վիճարկվում է), այլ նաև կստորագրի, որ նա պարտավոր է հարգել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, և դժվար չէ պատկերացնել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այս քայլը…։
Հենց այս տեսականորեն հնարավոր հետևանքների պատճառով էր, որ Իլհամ Ալիևը և Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգի հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին, որ ժամանակն է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները:

Թե որքանով են արդարացված Ալիևի մտավախությունները, ցույց կտա ժամանակը։ Այսօր, սակայն, արդարացի կլինի ասել, որ մենք ավելի մոտ ենք մեր խնդիրներն ավելի վատթարացնելուն, քան դադարեցնելու մեր ներկայիս «ազատ անկումը»։
Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan