Գալու է մարդկանց բռնի անհետացումների հերթը… աղոթեք, երազեք, մոմ վառեք, որ ձեզ դատեն. Արամ Օրբելյան Մոսկվայի հայ համայնքը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ հաջակցություն Գագիկ Ծառուկյանի Այս պահին ամեն ինչ կենտրոնացած է Հորմուզի նեղուցի շուրջ. ԱՄՆ-Իրան հարվածները շարունակվում են
13
«Անելանելի վիճակ է», «տուրիզմի ոլորտում կորուստներ ենք ունենում». «Մուլտի Գրանդ Հոթել»-ի և «Փարավոն»-ի աշխատակիցներն ակցիա են անում Բռնատիրական ռեժիմի առօրյան. բժշկուհի Արփինե Սողոյանին նիկոլական կամակատարներն ազատել են աշխատանքից «Եթե երկար փակ մնա, փողոցները կփակենք». «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի աշխատակիցներն ակցիա են անում «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը. ուղիղ Ձևավորվել է Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով Ավելի քան երեք հարյուր կին միացել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի աջակցության կոչին Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է. Անդրանիկ Թևանյան Կալանքի խիստ պայմաններ, տեսակցության սահմանափակում․ Արեգնազ Մանուկյանը «Աբովյան» ՔԿՀ-ում է. ABC media-ի անդրադարձը Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը վատացել է ՔԿ հրապարակած տեսանյութից հետո, դրա մասին նա ավելի ուշ է տեղեկացել. Իվետա Տոնոյան Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. Hraparak.am Պատերազմ Արցախում
Միջազգային գործընկերներին բացատրել ենք՝ խնդիրը քաղաքական բնույթ է կրում, զարմացած են. «Մուլտի Գրանդ Հոթել»-ի աշխատակից Ովքեր չեն տեղավորվում Հայաստանի վիլայեթացման խաղաքարտի մեջ, Ալիևի կողմից հռչակվում են ռևшնշիuտներ, տեղի իշխանության կողմից՝ եռագլուխ, նախկին, շպիnն. Շարմազանով ՔՊ-ականները թաքնված մուլտիմիլիոնատերեր են․ Երվանդ Բոզոյան «Անելանելի վիճակ է», «տուրիզմի ոլորտում կորուստներ ենք ունենում». «Մուլտի Գրանդ Հոթել»-ի և «Փարավոն»-ի աշխատակիցներն ակցիա են անում Գալու է մարդկանց բռնի անհետացումների հերթը… աղոթեք, երազեք, մոմ վառեք, որ ձեզ դատեն. Արամ Օրբելյան Կանայք բռնապետության թիրախում Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան Բռնատիրական ռեժիմի առօրյան. բժշկուհի Արփինե Սողոյանին նիկոլական կամակատարներն ազատել են աշխատանքից Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հուշագրի իրականացման հարցում ճգնաժամ է սկսվել Եվպրոպան հայերի դեմ պայքապրող նոր «հիբրիդների» կգործուղի Երևան՝ փաշինյանական բռնատիրական ռեժիմը պահելու համար Մոսկվայի հայ համայնքը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ հաջակցություն Գագիկ Ծառուկյանի Հուլիսի 15-ն էր. Արմենին դուրս տարան բանտից ու էլ հետ չբերեցին. Ռուբեն Մելիքյան «Եթե երկար փակ մնա, փողոցները կփակենք». «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի աշխատակիցներն ակցիա են անում Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը` Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը. ուղիղ «Վրեժխնդրության օպերացիայի» չորրորդ փուլը. ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում HIMARS կայանքների ոչնչացման մասին Կրակngներ՝ Երևանում, վիրավnրները տեղափոխվել են հիվանդանոցներ Այս պահին ամեն ինչ կենտրոնացած է Հորմուզի նեղուցի շուրջ. ԱՄՆ-Իրան հարվածները շարունակվում են Ձևավորվել է Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով Ավելի քան երեք հարյուր կին միացել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի աջակցության կոչին Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է. Անդրանիկ Թևանյան Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է մեզ խաբում Մենք ունենք Սահմանադրական դատարան, բայց չունենք սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան Քաղաքական բանտարկյալները Հայաստանում այլեւս դառնում են մեծամասնություն Ո՞վ եք դուք. 20 հոգով հարձակվեցին մեր վրա,նույն ձև հարձակվեցին Գագիկ Ծառուկյանի վրա.Սարգիս Տեր-Եսայան Սկսել է ռեպրեսիաները, քանի որ լավ գիտի, որ միայն իր ընդիմադիրներին կալանավորելով կարող է երկարացնել իր ոչ լեգիտիմ իշխանությունը Ավտոմատ կալանքը քաքաքական բութ գործիք է դարձել, իսկ այդպիսով իրավունքը դադարել է գերակայել, օրենքը դադարել է գերակայել Կալանքի խիստ պայմաններ, տեսակցության սահմանափակում․ Արեգնազ Մանուկյանը «Աբովյան» ՔԿՀ-ում է. ABC media-ի անդրադարձը Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը վատացել է ՔԿ հրապարակած տեսանյութից հետո, դրա մասին նա ավելի ուշ է տեղեկացել. Իվետա Տոնոյան Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»

Արցախի հարցը փակելը՝ կնշանակի Հայաստանի հարցը փակել․ մերժել Փաշինյանին ու պոռոտախոսությունը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Հունիսի 23–ին «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակի հետ ստորագրեցինք համագործակցության հուշագիր։ Համագործակցության նպատակը բռնագաղթված արցախահայությանը փաստաբանական, իրավաբանական անվճար ծառայությունների մատուցումն է։

Միջոցառման ժամանակ ներկայացրեցի նաև «Մայր Հայաստանի» դիրքորոշումը Արցախի հարցի վերաբերյալ (ներկաները գերազանցապես Արցախից բռնագաղթվածներն էին)։

Մենք մերժում ենք օրվա իշխանությունների քաղաքականությունը, որը հետևյալն է՝ փակել Արցախի թեման, բավարարել Ալիևի բոլոր պահանջները (ՀՀ նոր սահմանադրության ընդունում, ԵԱՀԿ Մինսկի խմբի Արցախի հարցով եռանախագահության լուծարում, Արցախի հետ կապված որևէ հարցի արծարծումից հրաժարում և այլն), հակադրություն առաջացնել հայաստանցիների ու արցախցիների միջև։ Սա իրականում պատերազմի ու պարտության օրակարգն է, որը հրամցվում է «խաղաղության» անվան տակ։

Մենք մերժում ենք նաև սրա մյուս ծայրահեղությունը, որը պոռոտախոսություն կամ բաժակաճառային հայրենասիրություն կարելի է անվանել։ Սրա կողմնակիցները խոստանում են իշխանություն ունենալուն պես շատ արագ հետ բերել Արցախը, ինչն առնվազն արկածախնդրություն է և բովանդակային առումով ոչնչով չի տարբերվում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից։ Սա էլ է պատերազմաբեր ու կործանարար մոտեցում։

Մեր մոտեցումն իրական խաղաղության և իրական անվտանգության հաստատմանն է ուղղված։ Նախապայմանը, բնականաբար, իշխանափոխությունն է․ բանակցողը պետք է փոխվի։

Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա այն փակված չպետք է համարել որևէ պարագայում։ Եթե փակվեց Արցախի էջը, ապա հերթը կհասնի Հայաստանի էջը փակելուն, ինչին ձգտում են մեր թշնամիները։

Առնվազն արցախահայության իրավունքների մասով մենք պետք է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում պահենք Արցախի հարցը։ Արցախահայությունն անվտանգության միջազգային երաշխիքների ապահովման միջոցով իր բնօրրան վերադառնալու իրավունք ունի։

Մենք դեմ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության լուծարմանը և Ալիևի պահանջները բավարարելուն։

Հայաստանը պետք է վերականգնի իր բանակն ու առաջին հերթին ապավինի իր զինված ուժերին։ Բացի այդ՝ մենք պետք է վերականգնենք մեր հարաբերությունները բնական դաշնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի հետ։

Արտատարածաշրջանային ուժերին մեր տարածաշրջանի խնդիրների մեջ ներքաշելը հղի է ողբերգական հետևանքներով։ Հայաստանը չպետք է դառնա մանրադրամ՝ Արևմուտք–Ռուսաստան, Արևմուտք–Իրան հակամարտության մեջ։

Հայ–ադրբեջանական հարաբերություններում պետք է լինի միջնորդ–երաշխավոր։ Դա Ռուսաստանն է։

Հայ–ռուսական հարաբերությունները պետք է դե ֆակտո և դե յուրե լինեն ռազմավարական, բարեկամական, փոխվստահելի։

Մենք ողջունում ենք Վրաստանի իշխանությունների դիրքորոշումը՝ սեփական երկիրը զերծ պահել աշխարհաքաղաքական բախումներից։ Վրացիները հիշում են, թե ինչ եղավ 2008թ․–ին ու տեսնում են, թե ինչ է լինում Ուկրաինայի հետ։

Փաշինյանը Հայաստանը տանում է Ուկրաինայից է՛լ ավելի վատ տարբերակով, ինչը պետական հանցագործություն է։

Հայաստանին անհրաժեշտ է նոր իշխանություն, նոր որակի կառավարում, նոր ու ազգային առաջնորդություն։

Տեսանյութը՝ հղումով
https://www.facebook.com/watch/?v=346626164941760

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>