Վրաստանի նախագահը հայկական Լոռին և Տաշիրը «պատմական Վրաստան» է համարում Վեհափառի օծման և գահակալության 25-րդ տարեդարձն է Ո՞ւր է անհետացել 25 մլն դոլարը․ թալանում են քաղաքացիներին (տեսանյութ)
4
Մոլդովայում Արևմուտքը իր հերթական «պյուռոսյան» հաղթանակը տարավ և ցույց տվեց իր լիակատար երկերեսանությունը ՔՊ-ն երևանցիների անունից նորից սուտ ու կեղծիք է տարածում Մեդվեդևը Թրամփի համար կանխատեսում է Քենեդու ճակատագիրը Եվրակեղծիքներ Մոլդովայում․ չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան Ընտրակեղծիքը շարունակվում է․ ինչու է Նիկոլ Փաշինյանը թաքցնում արտահերթ ընտրությունների ժամկետը Հայրենիքն առևտրի առարկա դարձրած մեծահարուստները պատրաստ են Ալիևի օլիգարխներ էլ դառնալ (տեսանյութ) «Բալասանյան դաշինքը» պատեհապաշտների հավաքածու էր (տեսանյութ) 100 դրամանոցների դեֆիցիտ, վալիդատորների անսարքություն, իսկ «Երևանավտոբուս»-ում օրական 30 մլն դրամ գնում է ինչ-որ մարդկանց գրպանը. Ելքն արտարհերթ ընտրությունն է. Մանուկ Սուքիասյան ՌԴ-ն կարող է, վճռականություն ունենալու դեպքում, քայլեր գործադրել մեր գերիների ազատ արձակման համար. Լեռնիկ Հովհաննիսյան Հայաստանը պետք է պահանջի, որ Բաքվում գտնվող բոլոր ռազմագերիները հայտնվեն ազատության մեջ․ պատգամավոր Պատերազմ Արցախում
Վրաստանի նախագահը հայկական Լոռին և Տաշիրը «պատմական Վրաստան» է համարում Չարենցավանում տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակցել է 26-ից ավելի անձ, կան ձերբակալվածներ և տուժածներ ԿԽՄԿ-ն հոկտեմբերին տեսակցել է Ադրբեջանի բանտերում ապօրինի պահվող հայ գերիներին «Գոյ» թատրոնի աշխատակիցների ասուլիսը (տեսանյութ) Սրբուհի Գալյանն ազատվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից Վրաստանի արևմտամետ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տարածքային պահանջներ ունի Հայաստանից Վեհափառի օծման և գահակալության 25-րդ տարեդարձն է Ծանր է բեռը եպիսկոպոսի, դժվարին է ու պատասխանատու նրա առաքելությունը Երևանում համայնքային ոստիկանության բաժինների պետեր են նշանակվել Մոլդովայում Արևմուտքը իր հերթական «պյուռոսյան» հաղթանակը տարավ և ցույց տվեց իր լիակատար երկերեսանությունը ՔՊ-ն երևանցիների անունից նորից սուտ ու կեղծիք է տարածում Ադրբեջանը Ռուսաստանի հետ ստրատեգիական պայմանագրեր է կնքել. Ստեփան Դանիելյան Ո՞ւր է անհետացել 25 մլն դոլարը․ թալանում են քաղաքացիներին (տեսանյութ) Մեդվեդևը Թրամփի համար կանխատեսում է Քենեդու ճակատագիրը Սա ծաղր է. Մոլդովայի իշխանությունները բարդ պայմաններ են ստեղծել ՌԴ-ում քվեարկելու համար (տեսանյութ) Տիգրան Ավինյանի և Սուրեն Գրիգորյանի սուտը (տեսանյութ) «Հայ ժողովրդի ճակատագիրը հանձնված է արտաքին ուժերի տնօրինմանը»․ Տիգրան Աբրահամյան Սիսիանում ձյուն է տեղում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Եվրակեղծիքներ Մոլդովայում․ չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան Սանդուն հայտարարել է Մոլդովայի նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին Պահանջում են, որ Մելիքբեկյանը հեռանա Հենց 100 դրամանոց ունենալու հակասահմանադրական պարտադրանքի մասին Քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնելու հերթական քայլը (տեսանյութ) Ընտրակեղծիքը շարունակվում է․ ինչու է Նիկոլ Փաշինյանը թաքցնում արտահերթ ընտրությունների ժամկետը Կոյուղատար համակարգի խնդիրը լուծում չի ստանում (տեսանյութ) Ապրիլմեկյան սուտը փոխարինվեց նոյեմբերմեկյան ստով Հայրենիքն առևտրի առարկա դարձրած մեծահարուստները պատրաստ են Ալիևի օլիգարխներ էլ դառնալ (տեսանյութ) Ազգային պատկերասրահը հոսանքազրկվել է միջազգային փառատոնի բացման ժամանակ «Կարմիր գծերը» և ուրացման շարունակական ընթացքը. «Փաստ»

Սա պետական դավաճանություն է. Հայաստանի վարչապետը, փոխվարչապետը, կառավարությունն անցել են թշնամու կողմը. Վարդան Պողոսյան (տեսանյութ)

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, սահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

• Աննախադեպ սուտ է, երբ գործող իշխանություններն այս սահմանազատման գործընթացը ներկայացնում են՝ որպես աննախադեպ հաջողություն։ Երբ երկրի վարչապետը Ոսկեպարի, Կիրանցի բնակիչներին ասում է՝ եթե չհանձնենք այդ տարածքները, պատերազմ է լինելու, հետո մայիսի15-ից հետո,երբ կատարվեց այդ հակասահմանադրական, հակաօրինական քայլը, ասում է, թե սա աննախադեպ հաջողություն է, այստեղ տրամաբանություն չկա։

• Ինչո՞ւ է այս սահմանազատումը հակասահմանադրական, հակաօրինական։ Փաշինյանն ասում է, որ մենք վերարտադրում ենք ԽՍՀՄ-ի սահմանները, մենք նոր սահմաններ չենք գծում։ Այնինչ, նախ պետք է սահմանազատումն իրականացնեն քարտեզի վրա, որոշվի Ադրբեջանի հետ սահմանները, ձեռք բերվի համաձայնեցում, հետո դրան պետք է հաջորդի սահմանագծումը, ապա նոր տեղադրեն սահմանային նշանները, սյուները։ Երկու երկրների հանձնաժողովների հանդիպումից հետո մայիսի 15-ին տարածած մամլո հաղորդագրությամբ տեղեկացնում են, թե իրականացվում է այդ գյուղերի սահմանազատումը: Մի կողմից՝ասվում էր, թե նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել , թե ինչպիսին պետք է լինի գիծը, մյուս կողմից՝ ասում են, թե մինչև մայիսի 15-ը պետք է ստորագրվի համապատասխան փաստաթուղթ, և այդ ժամանակ, երբ կֆիքսվի արձանագրությունում, այդ սահմանը կլինի վերջնական:

• Այս ամբողջ գործընթացը հակասում է ՀՀ սահմանադրությանը և մի շարք օրենքների: Սահմանադրությանը հակասում է, որովհետև հանձնվող տարածքները դե յուրեՀՀ տարածքներ են, որքան էլ ՀՀ կառավարությունը և իր վարչապետը հակառակը պնդի, իսկ եթե ՀՀ տարածքներ են հանձնելու կամ տարածքային փոփոխություն կատարելու ժամանակ պետք է ՀՀ Սահմանադրության 205 հոդվածի համաձայն՝ հանրաքվե անցկացվի, իսկ մինչ այդ բազմաթիվ քայլեր կան, որոնք սահմանված են Պետական սահմանի մասին և միջազգային օրենքներով:

• Երկրորդ,Սահմանային հանձնաժողովը որևէ իրավասություն չունի, այդ իրավասությունը պատկանում է ՀՀ ԱԳՆ-ին։ Փոխվարչապետի գլխավորած հանձնաժողովն ընդամենը խորհրդակցական մարմին է, որը ձևավորվել է վարչապետի որոշմամբ։ Այդ մարմնի ղեկավարնԱդրբեջանի հետ ստորագրել է մի փաստաթուղթ, որը ոչ թե նախնական բնույթ ունի, այլ փաստացի ՀՀ սահմանը Ա կետից տեղափոխվում է Բ կետ՝ ի վնաս ՀՀ-ի:

• Եվ ապրիլի 17-ի և մայիսի 15-ի հաղորդագրություններում հստակ ասվում է, որ որոշ ժամանակ անց երկու երկրների սահմանապահները պետք է կանգնեն երկու երկրների սահմանագծի երկայնքով: Այսինքն՝առանց ներպետական ընթացակարգերը պահպանելու, մի հանձնաժողով, որը դրա իրավասությունը չունի, կնքում է բովանդակային առումով մի պայմանագիր, որի արդյունքում փոփոխություններ են տեղի ունենում արդեն գետնի վրա:

• Մեր օրենսդրությամբ հարևան պետության հետ պայմանագիր ստորագրելուց առաջ ԱԳՆ-ն պետք է դիմի կառավարությանը, կառավարությունը պետք է որոշում ընդունի ստորագրման մասին, պայմանագիրըստորագրելուց հետո ՍԴ-ն պետք է եզրակացություն տա այդ փաստաթղթի սահմանադրականության մասին, և վերջում այդ փաստաթուղթը պետք է վավերացնի ԱԺ-ն: ԱԺ-ի վավերացումից հետո միայն կարող է որևէ փոփոխություն արվի ՀՀ սահմանի հետ, եթե, իհարկե, չի հակասում սահմանադրությանը, իսկ այս դեպքում արդեն անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել:

• Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական, հակաօրինական է, հակահայկական է: Այս գործընթացը հաջողություն է Ալիևի համար, որն ասում է՝ առանց կրակոցի ստանում ենք մեր հողերը։

• Փաշինյանի ասածների մեջ տրամաբանություն ման գալն անիմաստ գործողություն է, երբ ասում էր՝ Հայաստանը չունի կադաստրի վկայական, ամենայն հավանականությամբ նկատի ուներ ՀԽՍՀ-ն, որը չուներ միջազգայնորեն ճանաչված տարածք։

• Փաշինյանն ասում է՝մենք առաջին անգամ ունենում ենք սահմանազատված սահման Ադրբեջանի հետ, այնինչմենք նման սահման ունեցել ենք 1991 թվականին՝ անկախացումից հետո։ Մենք նման միջազգայնորեն ճանաչված սահման ունենք Թուրքիայի և Իրանի հետ։ Ադրբեջանի հետ մենք չունենք որևէ պայմանագիր։ Այս դեպքում մնում է միայն մեկ փաստաթուղթ՝ ՀՀ օրենսդրությունը։ ՀՀվարչատարածքային բաժանման մասին օրենքը, որտեղ մանրամասն նկարագրված է, թե ինչպես են անցնում բոլոր այն համայնքները, որոնք սահմանակից են Ադրբեջանին։ Բայց մինչև հիմա այս օրենքների հիմքում դրված քարտեզներն այս իշխանությունները թաքցրել են։

• 1976 թվականի քարտեզը չի արտացոլում ԽՍՀՄ փլուզման պահին ՀԽՍՀ և ԱԽՍՀ 1988-ից հետո գոյություն ունեցող սահմանը։ Իշխանությունները ստում են, որ 1988 թվականին ՀԽՍՀ և ԱԽՍՀ միջև ստորագրված արձանագրությունները վավեր չեն, որովհետև չեն հաստատվել Մոսկվայում։ Այնինչ ստեղծվել էր հանձնաժողով, որը 1984-87 թվականներին ավարտել էր աշխատանքները և տեղադրել սահմանային նշաններ։ Այդ աշխատանքներով չեն վերականգնել միայն 69 թվականի սահմանը, կատարել են բազմաթիվ ճշտումներ և փոխանակումներ, որոնք կատարվել են Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համաձայնությամբ։ Սահմանակից տարածքների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, և 1988 թվականի հունվարի արձանագրությունը փաստել է, որ կատարվել են այդ աշխատանքները։ Այս փաստաթղթերը վերջնական են և ուժի մեջ են մտել։

• Փաշինյանը և ՀՀ կառավարությունը պնդում են, որ այդ արձանագրությունները գաղտնի են, ինչը պարզապես ծիծաղելի է։ Այն դեպքում, երբ Կարսի պայմանագրում հստակ նկարագրված է ամբողջ սահմանը, և դա գաղտնի չէ, ուստի1988 թվականի արձանագրությունները և կից սխեմաները չեն կարող լինել գաղտնի, իսկ եթե փորձեն վերացնել այդ փաստաթղթերը, ապա դրանով ոչինչ չի փոխվի, դրանք պահպանվում են նաև Մոսկվայում:

• ՀՀ կարառավարությունը և Փաշինյանն ասում են, որ այդ արձանագրություններն իրավական ուժ չունեն, որովհետև պետք է տրվեին ԳԽ հաստատմանը։ Մինչդեռ 1978 թվականի ՀԽՍՀ սահմանադրության 119 հոդվածի համաձայն՝ Կառավարությունն է եղել միակ մարմինը, որն իրավունք ուներ կնքելու սահմանի վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ։

• 1988 թվականի արձանագրությունն իրավաբանորեն միակ ճիշտ հիմքն է երկու հանրապետությունների միջև սահմանային վեճերը լուծելու համար։ Բայց ամենակարևորն այն է, որ այդ ժամանակ ոչ միայն քարտեզի վրա է եղել արձանագրված, այլ նաև գետնի վրա կատարվել է սահմանագծում։Հայաստանի կառավարությունը կոպիտ մանիպուլյացիա է անում՝ պնդելով, որ իրավաբանական ուժ չունեն այդ արձանագրությունները։

• ՀՀ տարածքը 29743 քկմ հայտարարելով՝ Փաշինյանը ֆիքսում է պարզապես մի թիվ, որ կա տարբեր հանրագիտարաններում։ Ո՞րն է Փաշինյանի տրամաբանությունը, երբ ասում է, որ ՀՀ-ն չունի իրավաբանորեն սահմանված պետական տարածք, ինչը նշանակում է, որ պետք է գնալ, նախորդ հանրապետության արձանագրած տարածքը հիմք ընդունել։ Այսօր մենք չենք կարող ասել, թե ՀՀ դեյուրե տարածքը որքան է, որովհետև այս իշխանությունները որևէ հաշվարկ չեն կատարել։

• Հայկական կողմը թմբկահարում է հաջողություն՝ նշելով, որ որպես սահմանազատման գործընթացի հիմք ընդունվել է Ալմա Աթայի հռչակագիրը, բայց Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հաղորդագրությունում նշված է, որ եթե հետագայում այլ սկզբունքներ որոշվեն, դրանք կարող են փոփոխվել, այսինքն՝ որևէ երաշխիք չկա, որ սահմանազտման հիմքը չի փոխվի, այդ թվում՝ նաև 1991 թվականի հռչակագիրը որպես հիմք։

• 1991 թվականի հռչակագիրն Ադրբեջանին պետք էր, որպեսզի ասեր, որ ԼՂ-ն ադրբեջանական տարածք է։ Փաշինյանը սկսեց վկայակոչել 1991-ի հռչակագիրը, որպեսզի ազատվի այդ «թոկից»՝ Արցախի բեռից։

• Ալմա Աթայի հռչակագրի վկայակոչումը մեզ ապագայում տանելու է դեպի շատ մեծ վտանգների և կորուստների։

• Փաշինյանն իր տրամաբանությամբ և գործողություններով հարցականի տակ է դնում այսօրվա Հայաստանի գոյությունն ու լեգիտիմությունը։

• Եթե Փաշինյանը և Ալիևը ձեռքձեռքի տված իրականացնում են այս ծրագիրը, Արևմուտքը կամ Ռուսաստանը ինչո՞ւ պետք է կանգնեցնեն Փաշինյանին, օտար պետությունների համար կարևոր են իրենց շահերը, ոչ թե Հայաստանի շահերը։ Եթե Հայաստանի կառավարությունը չի պաշտպանում իր շահերը և ենթարկվում է Թուրքիայի և Ադրբեջանի պահանջներին, ապա որևէ մեկը չի գալու և չի պաշտպանելու Հայաստանին։

• Փաշինյանը պատրաստ է հանձնել անկլավները, որոնք, մեր օրենսդրությամբ, վարչատարածքային բաժանման համաձայն՝ ՀՀ տարածք են: Ադրբեջանի պահանջով այս 4 գյուղերը հանձնելուց հետո առնվազն անկլավներում Տավուշի մարզում մնացող գյուղերը հայտնվելու են ամբողջությամբ Ադրբեջանի շրջափակման մեջ:

• Եթե Փաշինյանը հայտարարում է, որ դրանք 1991 թվականից սկսած Ալմա Աթայի հռչակագրով ադրբեջանական տարածքներ էին, այդ դեպքում հարց է առաջանում՝ քո զինված ուժերն ի՞նչ էին անում այդտեղ: Ադրբեջանն ունենալու է բոլոր իրավական հիմքերը՝ միջազգային տարբեր ատյաններում Հայաստանին կանգնեցնելու փաստի առջև՝ տարբեր տեսակի փոխհատուցումների ձևով:

• Փաշինյանի կառավարությունը շարունակելու է միակողմանի զիջումները և եթե հաջողի, նույնիսկ, եթե ունենանք դե յուրե անկախ հանրապետություն, այդ հանրապետությունն ինքն իրեն պաշտպանելու ունակ չի լինելու:

• Փաշինյանը և Ալիևն այս ամբողջ գործընթացն իրականացնում են մենմենակ, առանց միջազգային միջնորդների: Իսկ միջնորդներից հրաժարվելը լուրջ վտանգ է ներկայացնում. միջնորդները պետք են, հատկապես, երբ բանակցող կողմը, տվյալ դեպքում՝ Հայաստանը, թույլ է:Հիմա Փաշինյանը գնում է առանց միջնորդների՝ուղղակի բանակցությունների, որի արդյունքում նա պարզապես միակողմանի զիջումների է գնում, և դրանք շարունակվելու են։

• Հայաստանի կառավարությունն իրականացնում է մի գործընթաց, որն այլ կերպ, քան պետական դավաճանություն, չի կարելի համարել: Հայաստանի վարչապետը և փոխվարչապետը (Մհեր Գրիգորյանը,-հեղ.)անցել են թշնամու կողմը և ի վնաս Հայաստանի տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության գործողություններ են իրականացնում ՀՀ տարածքները զիջում են Ադրբեջանի Հանրապետությանը:

• Խնդիրը գլոբալ է, և «Տավուշը հանուն Հայաստանի» շարժումը վերաբերում է բոլորիս, վաղը ես և դուք, բոլորս ենք հայտնվելու կիրանցեցու վիճակում։
Մանրամասն՝ տեսանյութում:

 



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan