Սոթքում, Կութում, Չինարիում, Մոսվեսում և Արավուսում թշնամին կրակ է բացել
Դիտել նաև
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան
ՀՀ ղեկավարությունը ոչ թե գյուղ ու տարածք է ուզում տալ, այլ տալիս է հյուսիսարևելյան պաշտպանական գիծը
Փաշինյանը կապում է սեփական ձեռքերն ու մորեմերկ կանգնում ցլերի առաջ. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Թշնամին Վերին Շորժայի մոտ կրակել է մեր դիրքերի ուղղությամբ
Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ:
Մասնավորապես, կրակ է բացվել ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն Իշխանասարի ուղղությամբ ժամը 21:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում դիտարկել են նաև ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ:
ՀՀ ՊՆ