ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ) Ե՞րբ է Փաշինյանը հայտարարելու «Հայաստանի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին (տեսանյութ)
18
Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան Մեր դիմաց կանգնած է համակարգային հրեշը. առաջիկա մեծ հանրահավաքին կասենք մեր քայլերը. Բագրատ Սրբազան Պատերազմ Արցախում
Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Սա սահմանազատում-սահմանագծում չէ, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան Առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ. փաստաբան Փաշինյանի ՊՆ-ի թույլիկ արձագանքը ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին․ Գառնիկ Դանիելյան Ե՞րբ է Փաշինյանը հայտարարելու «Հայաստանի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին (տեսանյութ) Կիրանցի բնակիչները դժգոհ են Տավուշի մարզպետի հետ հանդիպումից Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Այս իշխանությունները հանձնառություններն են իրականացնում արևմտյան և թուրք-ադրբեջանական իրենց տերերի հանդեպ․ Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Ի՞նչ անել, եթե ուժայինները փորձում են հասանելություն ձեռք բերել Ձեր հեռախոսին Գուրգեն Արսենյանը պատրաստ է քննարկել Բագրատ սրբազանի հետ հանդիպման առաջարկը «Կիրանցի դպրոցը ադրբեջանական զինյալներից գտնվելու է 35-50 մետր հեռավորության վրա»․ Ոսկան Սարգսյան Նիկոլ Փաշինյանը նոր կադրային նշանակում է արել Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Ինչու՞ եք 1988թ. քարտեզը գաղտնի պահում, հրապարակե՛ք. Արթուր Խաչատրյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչով դիմել է միջազգային հանրությանը Ֆրանսիական համալսարանի ուսանողությունը ևս աջակցում է համաժողովրդական շարժմանը

Ինչու է Նիկոլ Փաշինյանը ցուցադրաբար սրում հայ-ռուսական հարաբերությունները

Նիկոլ Փաշինյանը միտումնավոր և ցուցադրաբար սրում է հայ-ռուսական հարաբերությունները: Նա նաև անձամբ Պուտինի դեմ է քայլեր անում: Պատճառը շատ պարզ է. անել ամեն ինչ, որպեսզի Կրեմլը հակահայկական քայլեր անի և ինքը կարողանա հայ ժողովրդին ներկայացնել, որ ռուսներն են մեղավոր ամեն ինչի համար: Ռուսները շատ լավ հաշվել են Նիկոլի գավառական շուստրիությունը և չնկատելու են տալիս նրա գործողությունները:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ հայտարարում է, որ Պուտինի հաղթանակն Ուկրաինայում անցանկալի է: Նույն բանը նա ասեց Բաքվում՝ ավելացնելով, որ այդ հաղթանակը կվնասի Ադրբեջանին: Նիկոլը շատ լավ գիտի, որ այդ հաղթանակը օգտակար կլինի Հայաստանի համար, բայց վնասակար անձամբ իր համար: Դրա համար էլ շահագրգռված չէ այդ հաղթանակով:

Նիկոլի նաև գիտի, որ Ուկրաինայից հետո ՌԴ-ն ակտիվ զբաղվելու է Հարավային Կովկասով, իսկ դա նշանակելու է Արևմուտքի ու Թուրքիայի քայլերի սահմանափակում մեր տարածաշրջանում, ինչն էլ իր հերթին նշանակելու է իր իշխանության հովանավորների թուլացում՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով:

Նիկոլը պատրաստվում է բավարարել Ադրբեջանի պահանջները, բայց դա ուզում է անել այնպես, որ ռուսները մեղավոր դառնան: Նախկինների մեղավորության կոդն արդեն չի աշխատում: Հո չի՞ կարող ասել, որ նախկիններն են Տավուշում 30 տարի առաջ հանձնել տարածքները: Դրա համար էլ ուզում է ռուսներին գրգռել, որպեսզի նրանք կոշտ քայլերի գնան:

Նիկոլն անում է ամեն ինչ, որպեսզի ռուսական ուժերը Տավուշում հեռացվեն առաջնագծից, որպեսզի հետագայում, երբ ինքը տարածքները հանձնի, դա ներկայացնի որպես ՌԴ-ի կողմից հայերին «քցելու» քայլ:

Նիկոլը նաև ցուցադրաբար Պուտինի դեմ է քայլեր անում: Նա թատերական պաուզա վերցրեց ՌԴ նախագահական ընտրություններից հետո՝ Պուտինի հաղթանակն ուշացումով շնորհավորելով: Եվ դա այն դեպքում, երբ նույն Նիկոլը Թուրքիայի նախագահ Էրդողանին շնորհավորել էր, կարելի է ասել, ընտրությունները դեռ չավարտված: Այսինքն՝ ըստ Նիկոլի Էրդողանը բարեկամական երկրի ղեկավար է, իսկ Պուտինը՝ ոչ: Թե ինչի է հանգեցնելու այս ամենը ՀՀ-ի համար, դժվար չէ կռահել: Մեկ անգամ Նիկոլն այդպես «դուխով» իրեն պահել էր Պուտինին Հայաստանում դիմավորելիս, ավելի ճիշտ՝ չդիմավորելիս: Պողոսներին դա մատուցվեց որպես դուխով քայլ, բայց դրա գինը վճարեց ՀՀ-ն:

Հայ-ռուսական հարաբերությունների փչացումը, ավելի ճիշտ՝ թշնամացումը ձեռնտու է Թուրքիային ու Ադրբեջանին: Մինչև հիմա նրանք օգտվում են Նիկոլի հակառուսական քաղաքականությունից:

Օգտվում է նաև Արևմուտքը, որի համար կարևորը Մոսկվային վնասելն է: Իսկ թե ինչ գնով, դա նրանց չի հետաքրքրում: Նիկոլին էլ չի հետաքրքրում այդ գինը: Ինքն իր գինը բարձրացնում է Թուրքիայում ու Արևմուտքում՝ առաջնորդվելով բացառապես անձնական շահով:

Պետրոս Ալեքսանյան
7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan