Արթուր Սուքոյանը կալանավորվեց՝ դառնալով «ժողովրդավարության բաստիոնի» հերթական քաղբանտարկյալը «Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
2
Վաղ առավոտյան փաշինյանական սևաբերետները հարձակվեցին Կիրանցի վրա. բերման են ենթարկել ճանապարհը փակած հայ տղամարդկանց Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսող «քպ-ի լրագրողին» դատի են տվել ՔՊ-ականներն արդեն բացահայտ են խոսում. «Մեր ադրբեջանցի զինվորները» Լևոն Քոչարյանի օգնականը պատասխան է պահանջել Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսած քպ-ի «լրագրողից» Պատերազմ Արցախում
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում Արթուր Սուքոյանը կալանավորվեց՝ դառնալով «ժողովրդավարության բաստիոնի» հերթական քաղբանտարկյալը Վաղ առավոտյան փաշինյանական սևաբերետները հարձակվեցին Կիրանցի վրա. բերման են ենթարկել ճանապարհը փակած հայ տղամարդկանց Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը՝ ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման Հատուկ միամիտների ու հիմարների համար արտադրված կտերի մասին. «Կարճ ասած» (տեսանյութ) Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Լուծարվում է հերթական պետական հիմնարկը Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց «Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը . Խոսրով Հարությունյան Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են»,- Վահրամ Սահակյան Ինչպիսի մայիս է մեզ սպասվում Հարցի լուծումը այստեղ է՝ մայրաքաղաքում. Կարեն Միրզոյան Սուրեն Պապիկյան, արա՛, 15 զոհ ես տվել մի գիշերվա ընթացքում. հրդեհից զոհված զինվորի հայր Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին կապված է Ռուսաստանից հեռանալու հետ. Բոգդան Բեզպալկո (տեսանյութ) «Մեզ միջնորդներ պետք չեն»․ Ալիև Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Բաբայան ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին Տավուշի մարզի զոհված հերոսների ծնողները միացել են հանուն Տավուշի շարժմանը ՔՊ հերթական «ձեռքբերումները» Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև

Քանի դեռ դաշնակիցների թիվն ավելացնելու փոխարեն զբաղված ենք մեր բնական դաշնակիցների հետ միտումնավոր թշնամանալով.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին օրերի քննարկումային հիմնական թեմաներից մեկն այն է, որ Ադրբեջանը Հայաստանից պահանջել է անհապաղ իրեն հանձնել «իր 4 գյուղերը»: Խոսքը, այսպես կոչված, «անկլավների», իսկ իրականում Հայաստանի տարածքի այն հատվածների մասին է, որոնք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստ է հանձնել թշնամուն, ինչն անելու համար արդեն տևական ժամանակ է՝ «նախապատրաստական աշխատանքներ» է իրականացնում: Մասնավորապես, համապատասխան «հանձնողական» քարոզչություն են վարում, կարկառուն քպականները նմանօրինակ շեշտադրումներով ելույթներ ու հարցազրույցներ են ունենում: Արմատավորում են հանրային ընկալման տիրույթում, թե՝ «դրանք նրանցն էին», և այսպես շարունակ:
Ի վերջո, դա կատարվում է, ինչպես ասվում է՝ օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ, ականջներին՝ լսելի: Ու ոչ մեկը հարց չի բարձրացնում, որ, ախր, դրանք հայկական տարածքներ են, Հայաստանի հողուջուրն է, եթե անգամ ինչ-որ մի 50 տարի առաջ այս կամ այն բնակավայրում ինչ-որ ադրբեջանական թուրք տվյալ վայրում ապրել՝ ոչխար է արածեցրել: Չէ՞ որ հենց միայն դրանով այդ բուն հայկական հողը չդարձավ «ադրբեջանական»: Թեպետ, այս ինչի մասին ենք խոսում: Հիմա ո՞վ է հիշում, որ Նախիջևանը, որի հետ այդպես անզուսպ ուզում է անպայման Սյունիքի վրայով ու Սյունիքի հաշվին կապ ունենալ Ադրբեջանը, բուն հայոց երկրամաս է, հայկական հողուջուր: Ճի՛շտ է, հայկական բազմահազարամյա պատկանելության մասին վկայող պատմամշակութային հուշարձանները այնտեղ ադրբեջանական իշխանությունների կողմից արդեն հիմնովին բնաջինջ են արվել:

Այնպես, ինչպես դա այսօր արվում է Արցախում: Նիկոլ Փաշինյանի մեղքով ու նրա ջանքերով հազարամյակների ընթացքում առաջին անգամ լիովին հայաթափված Արցախում: Հարց. ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը Ալիևին էլի տարածքներ խոստացել, ինչո՞ւ է պատրաստվում նորանոր զիջումներ անել: Դա ի՞նչ «փաթեթավորմամբ» են ծախում Հայաստանի հանրության վրա:

Իշխանություն կոչվածի ասածն այն է, թե այդպիսով խուսափում են պատերազմից, թե՝ այդպիսով հասնելու են խաղաղության, թե՝ սահմանազատում և սահմանագծում են անելու: Չի լինելու ոչ մի խաղաղություն նման պայմաններում: Այսպես կոչված՝ «անկլավները» հանձնելուց հետո թշնամին արագորեն ամրանալու է այդ «գյուղերում», դրանք դարձնելու է ռազմականացված ամուր հենակետեր, որտեղից, արդեն էլ ավելի լկտիացած ու ոգևորված, հարձակվելու է շրջակա հայկական բնակավայրերի վրա, գնդակոծելու է հասանելիության գոտում հայտնված փոխադրամիջոցները, հետագայում շարունակելու է այդ պլացդարմներից ինտենսիվ հարձակողական գործողություններ վարել: Ճիշտ այնպես, ինչպես հիմա հարձակվում է Ներքին Հանդի կամ Տեղ գյուղի վրա, ինչպես հիմա թառել է Ջերմուկի ու Վարդենիսի, Կապանի ու Գորիսի, Սիսիանի ու Եղեգնաձորի գլխին:

Թշնամին, չհանդիպելով որևէ դիմադրության, կանգ չի առնելու: Արդեն տևական ժամանակ է, ինչ փոխեփոխ՝ մե՛կ Բաքվից, մե՛կ Անկարայից հայտարարում են «Զանգեզուրի միջանցքի», այն է՝ Սյունիքը զավթելու ցանկության մասին: Հայաստանում, ի դեպ, շատերը, երբ մեկնաբանում են թշնամու այդ անթաքույց մղումների մասին հայտարարությունները, խոսում են այն մասին, որ դա Հայաստանը կկտրի Իրանից, նպատակը դա է, նպատակը թյուրքական աշխարհի չընդհատվող կապ ունենալն է: Սկզբունքորեն՝ այո, ասվածի մեջ սխալ բան չկա:

Բայց հազվադեպ է լինում, որ ուշադրություն դարձվի այն իրողությանը, որ Սյունիքի զավթումը գործնականում նշանակում է Հայաստանի, որպես պետության վերացում, Հայաստանի անկլավացում: Այսինքն, այդ դեպքում արդեն այն, ինչ կմնա Հայաստանից, կդառնա անկլավ, այսպես ասենք՝ ինչ-որ էթնիկ արգելավայր՝ բաց երկնքի տակ: Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է նստած վարչապետի աթոռին, քանի դեռ նրա ՔՊ-ն է իշխանություն, թշնամին շարունակելու է զավթել, գրավել, հոխորտալ, սպառնալ, պահանջել, ստանալ: Այ, մի ադրբեջանական զինվոր էր գերի ընկել, հաջորդ իսկ վայրկյանին վերադարձրեցին՝ անունը դնելով «բարի կամքի դրսևորում»:

Իսկ Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը դա ներկայացնում է որպես հայկական կողմի վախի արտահայտություն, այն է՝ իրենք պահանջեցին, հայերն էլ, վախեցան ու վերադարձրեցին: Հիմա երբեմն-երբեմն փաշինյանական իշխանության ներկայացուցիչները, չգիտես՝ դերասանաբար, թե իսկապես, նեղսրտում են, թե՝ ադրբեջանական կողմը նոր պահանջներ է առաջ քաշում, նոր պայմաններ է դնում: Կարելի է կարծել, թե իրենք ինչ-որ այլ բան էին ակնկալում: Թե՞ փաշինյանական իշխանության կարկառունները իսկապես մտածում էին, որ կտան Արցախը ու արդեն հանգիստ կապրեն, կվայելեն իրենց պարգևավճարյալ իշխանավարումը...

Ադրբեջանական պահանջները չեն դադարելու, քանի դեռ Ալիևի դիմաց Նիկոլ Փաշինյանն է: Ադրբեջանական պահանջները չեն դադարելու, քանի դեռ Հայաստանը չի պատրաստվում համարժեք վարվել իր թշնամիների հետ, քանի դեռ Հայաստանը, դաշնակիցների թիվն ավելացնելու փոխարեն, զբաղված է իր բնական դաշնակիցների հետ միտումնավոր թշնամանալով: Դա էլ՝ այն բանի համար երևի, որ Թուրքիան ու Ադրբեջանն ավելի քիչ խնդիրներ ունենան: Տվեցի՞ն անկլավները, Բաքուն պահանջելու է տալ նաև չանկլավները: Կամ պահանջելու են կրճատել Հայաստանի բանակը: Պահանջելու են, որ Հայաստանի բանակը միայն ատրճանակներով զինված լինի: Հետո էլի նման բաներ... Սա՛ է Փաշինյանի «խաղաղության օրակարգը»»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan