«Ունենք մեզ անհանգստացնող գլխի վնասվածք». Բժիշկը՝ Արթուր Չախոյանի մասին Եվրոպամետ կոչվածները պետք է միավորվեն ՔՊ-ի հետ ու առաջիկա ընտրություններում հանդես գան «Թուրքական դաշինք» անունով Իմպիչմենտով փորձում են «լուծել» Քոչարյանի հարցը. Բորիս Մուրազի
30
Սերգեյ Կիրիենկոն՝ Հայաստանի հետ հարաբերությունների համակարգող Արամ Զավենիչի «եվրոպական» արժեքները ցայտուն կերպով երևացին Նոր Նորքի թաղապետարանում Արթուր Չախոյանին ծեծելու դեպքով 6 անձ է ձերբակալվել. ոստիկանություն Լկտիությունը չպետք է անհետևանք մնա. Մանուկ Սուքիասյան (ուղիղ) Փաշինյանի ոստիկանները բերման ենթարկեցին ոչ թե յուրային պաշտոնյային ու նրա մանկլավիկներին, այլ նրանց հարձակումից տուժած քաղաքացուն Մի՛ մտեք մեր գրպանը. տնտեսվարողների բողոքի ակցիան ԱԺ-ի մոտ. ուղիղ Փաշինյանի խուլիգան պաշտոնյաները. խմբակային հարձակվել և վարչական շենքում ծեծել են քաղաքացուն (տեսանյութ) Նիկոլը Մայիսի 9-ին չի կարող չգնալ Մոսկվա․ հիմա բացատրեմ՝ ինչու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայաստանում ոստիկանությունը ցուցարարների դեմ մի քանի անգամ ապօրինի ուժ է կիրառել. Amnesty International Երևանում կառավարման խոր ճգնաժամ է և մայրաքաղաքը անտերության է մատնված (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Արցախի Հանրապետության ներկայացուցչության որևէ մարմնում կամ անհատի մոտ գրավադրված չէ. Փաստաբան Սերգեյ Կիրիենկոն՝ Հայաստանի հետ հարաբերությունների համակարգող «Ունենք մեզ անհանգստացնող գլխի վնասվածք». Բժիշկը՝ Արթուր Չախոյանի մասին Փաշինյանին հիշեցրեցին տված խոստումը. Վիգեն Հակոբյան «Արթուր Չախոյանը մի քանի օր կմնա հիվանդանոցում»․ Վահե Եփրիկյան Եվրոպամետ կոչվածները պետք է միավորվեն ՔՊ-ի հետ ու առաջիկա ընտրություններում հանդես գան «Թուրքական դաշինք» անունով Արամ Զավենիչի «եվրոպական» արժեքները ցայտուն կերպով երևացին Նոր Նորքի թաղապետարանում Սա քաղաքական բարձրագույն հովանավորության արդյունք է. Թաթոյանը՝ Չախոյանի հետ կապված միջադեպի մասին Արթուր Չախոյանին տեղափոխեցին հիվանդանոց «Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Արթուր Չախոյանին կտանեն քննչական բաժին»․ Վահե Եփրիկյան Արթուր Չախոյանին ծեծելու դեպքով 6 անձ է ձերբակալվել. ոստիկանություն ԱԱԾ նախկին սպա Արամ Գասպարյանի մոտ սրտի սուր ինֆարկտ է տեղի ունեցել Նորմալ երկրում այս պահին արդեն կեսը աշխատանքից ազատված կլինեին, մյուս կեսն էլ՝ ձերբակալված․ Սամվել Հակոբյան Իրավական նիհիլիզմն այսպիսի տեսք է ունենում. Արամ Վարդևանյան Գիտակից ցանկացած հայաստանցու համար պարզ է, որ հենց Նիկոլ Փաշինյանն է հրահրել պատերազմը, որը կարող էր եւ չլինել «Մայիսը նույնպես կլինի տեղումնառատ». Գագիկ Սուրենյան Չախոյանին ծեծի ենթարկած ՔՊ-ական թաղապետը աղմկոտ քրեական գործով է անցել. մանրամասներ Պահանջվում է քրեաիրավական գնահատական փաշինյանական թաղապետի ու նրա մանկլավիկների խուլիգանությանը, քաղաքապետ համարվողին՝ քաղաքական պատասխանատվություն Լկտիությունը չպետք է անհետևանք մնա. Մանուկ Սուքիասյան (ուղիղ) Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին Իրավապաշտպաններն ակնկալում են, որ հնարավոր կլինի իրավապահներին վերադարձնել օրինականության դաշտ Փաշինյանի ոստիկանները բերման ենթարկեցին ոչ թե յուրային պաշտոնյային ու նրա մանկլավիկներին, այլ նրանց հարձակումից տուժած քաղաքացուն Մի՛ մտեք մեր գրպանը. տնտեսվարողների բողոքի ակցիան ԱԺ-ի մոտ. ուղիղ Ինչ կատարվեց Մոսկվայում Իմպիչմենտով փորձում են «լուծել» Քոչարյանի հարցը. Բորիս Մուրազի Արցախցիներին տրվել է «նա ստարտ» հրահանգ. «Իրավունք» Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի կենտրոնում գտնվող հագուստի շուկայում Այս մարդիկ գիտե՛ն, որ արդեն գնում են, դրա համա՛ր գործ չեն անում. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Փաշինյանի խուլիգան պաշտոնյաները. խմբակային հարձակվել և վարչական շենքում ծեծել են քաղաքացուն (տեսանյութ) Երևան քաղաքն ապրում է իր ամենաանփառունակ ժամանակաշրջանը

Էլ ինչե՞ր պիտի անի, որ.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչի՞ համար են մեր հասարակության ամենատարբեր շերտերի, ամենատարբեր բնակավայրերի ներկայացուցիչներ առնվազն վերջին մեկ տարում մեծ կամ փոքր խմբերով բողոքի ակցիաներ արել, ներառյալ՝ ճանապարհ փակելը, հրապարակային դժգոհություն ու անհամաձայնություն հայտնելը:
Փորձենք հընթացս «գույքագրել», ու, եթե որևէ դեպք չհիշատակենք, ապա ներողամտորեն և ինքնուրույն ավելացրեք ցանկին: Խոսքը քաղաքական ուժերի կողմից կազմակերպված հանրահավաքների մասին չէ, որոնց նույն այդ մեր հարգելի քաղաքացիներից շատերը չեն էլ մասնակցում: Խոսքը «թեմատիկ» ակցիաների մասին է:
Եվ այսպես. մարդիկ վերջին ամիսներին բողոքի ակցիաներ են արել՝ «վրացական համարանիշերով» մեքենաների վերաբերյալ փաշինյանական կառավարության որոշման դեմ, ձկնաբուծարաններին վերաբերող խնդիրներով, սիգի որսի հետ կապված (սա ոչ այնքան բողոքի ակցիա էր, որքան ուղիղ ֆիզիկական դիմադրություն՝ փաշինյանական իշխանությանը, ի դեմս նրա ոստիկանական պարեկների), Վարդենիսի «անձնագրային բաժնի լուծարման», մարտունեցի «խոպանչիների»՝ արտագնա աշխատանքի մեկնածների եկամուտը հարկելու հետ կապված:
Էլի մի քանի հանգամանք կարելի էր հիշատակել, բայց մեր «մտքի թելն» այլ շեշտադրում ունի: Այսինքն, մարդիկ, հասարակության այս կամ այն շերտի ներկայացուցիչներ փողոց են ելնում (ելել) միայն այն դեպքերում, երբ խնդիրն ուղղակիորեն վերաբերվել է իրենց գրպանին, այդ գրպանին իշխանության կողմից «կպնելուն», կարճ ասած՝ երբ իշխանության, կառավարության այս կամ այն քայլը, որոշումը հարվածել է կամ հասել է անմիջականորեն իրենց մաշկին:
Նույնիսկ նորմալ է, եթե մարդն, ի վերջո, հասկանում է, որ սխալվել է ժամանակին, հատկապես 2021 թվականին՝ աջակցելով, վերընտրելով աղետաբեր իշխանությանն ու նրա ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին: Բայց տարօրինակ է, որ սխալվելու ընկալումը վրա է հասնում բացառապես սեփական, անձնական շահերին սպառնացող վտանգի պարագայում, բայց ոչ երկրի, ոչ պետության...
Ստացվում է՝ զուտ «սոցիալական» հարցերի համար մարդիկ կարող են փողոց փակել, իշխանության հասցեին ինչ ասես արտահայտվել, իսկ այն, որ նույն իշխանության գործունեության հետևանքով, պատկերավոր ասած, երկիրն է, կներեք, «վարի գնում», կարծես մի զգալի հատվածին առանձնապես չի էլ հուզում: Լավ, էլ ինչե՞ր պետք է անի Նիկոլ Փաշինյանը, էլ ինչե՞ր պետք է զիջի, էլ որքա՞ն երիտասարդի պիտի զոհի, էլ ի՞նչ հայտարարություններ պիտի անի, որ մեր հանրությունը վերջապես գիտակցի, որ ամեն ինչ գրպանով ու ստամոքսով չի որոշվում, որ այս իշխանությունը երկիրը տանում է կործանման
»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan