Գյումրեցիները 100 տարի առաջ զգացել են այն, ինչ արցախցիները զգացին 2023թ-ին Գյումրու ընտրությունները համահայկական նշանակություն են ունենալու. ռուսաստանցի քաղաքագետ Արդյունավետ համագործակցություն, որը ստեղծեց բաց հարթակ գյումրեցի կանանց զարգացման, տեղեկացվածության և փորձի փոխանակման համար (տեսանյութ)
16
Կարեն Սիմոնյան. «Մեր թիմը հետևողական է լինելու, որ խնդիրները գտնեն իրենց արդար լուծումները» «Ցայգ» ՀԸ ռեպորտաժը՝ արցախցիների հետ «Մայր Հայաստան»-ի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի հանդիպումից Կարեն Սիմոնյանի ընտրարշավը մեկնարկեց Գյումրիում բնակվող արցախցիների հետ հանդիպմամբ Միացի՛ր, որ փոխենք. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Հայաստանը սողացող կապիտուլյացիայի է ենթարկվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ուզում են արագ տեմպերով Հայաստանը Սիրիա դարձնել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Տրանսպորտի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» նախագծի քննարկումը Երևանի ավագանու հանձնաժողովի նիստում. ընդհատված նիստի շարունակությունը Երևանի քաղաքապետարանում Անդրանիկ Թևանյանը ներկայացնում է քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» նախագիծը. իշխանությունները դիմեցին սադրանքի (ուղիղ) Փաշինյանը Թուրքիային հրավիրում է Հայաստան․ կդառնանք Սիրիա, եթե Գյումրիում ՔՊ-ն պահի իշխանությունը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քաղաքային տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագիծն այսօր քննարկվելու է հանձնաժողովում (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ժողովուրդ, կռիվը ոչ միայն Գյումրիի, այլև Հայաստանի համար է. Գյումրիի մոտ նոր Ջարդի ձորեր չեն լինելու. Ռուբեն Մխիթարյան Թրամփը կարգադրել է լուծարել «Ամերիկայի ձայնը», «Ազատություն» ռադիոկայանը և ևս 7 գործակալություն․ NYTimes Կարեն Սիմոնյան. «Մեր թիմը հետևողական է լինելու, որ խնդիրները գտնեն իրենց արդար լուծումները» Գյումրեցիները 100 տարի առաջ զգացել են այն, ինչ արցախցիները զգացին 2023թ-ին Կրակոցներ՝ Սարի թաղում․ կա 1 զոհ, 1 վիրավոր Միջազգային դատական հայցերից փոխադարձաբար հրաժարվելով՝ Ադրբեջանը մեկ հիմնական նպատակ է հետապնդում․ Վարդան Օսկանյան (տեսանյութ) Ալիևի տեղապահը ժողովրդին շանտաժի է ենթարկում. Աննա Գրիգորյան «Ցայգ» ՀԸ ռեպորտաժը՝ արցախցիների հետ «Մայր Հայաստան»-ի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի հանդիպումից Շատ մտահոգ եմ քաղաքիս ու երկրիս ներկա իրավիճակով, օր առաջ պետք է ուղղել այն սխալը, որը կատարել ենք 2018-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը չի ընդունելու որևէ փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի պետական շահերի հաշվին․ հայտարարություն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ցավը մենք՝ գյումրեցիներս, շատ լավ ենք հասկանում․ Դերենիկ Մալխասյան (լուսանկար) Կարեն Սիմոնյանի ընտրարշավը մեկնարկեց Գյումրիում բնակվող արցախցիների հետ հանդիպմամբ Մեկ փորձից գուշակեք, թե ո՞վ է 750 միլիոն դոլար «ներարկել» «խաղաղասեր» Փաշինյանի իշխանությանը Միացի՛ր, որ փոխենք. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Մասնակցության մասին որոշումս էլ, դաշինքի ընտրությունն էլ պայմանավորված են մեկ գործոնով՝ քաղաքս տեսնել բարելավված ու զարգացած Գյումրու ընտրությունները համահայկական նշանակություն են ունենալու. ռուսաստանցի քաղաքագետ Արդյունավետ համագործակցություն, որը ստեղծեց բաց հարթակ գյումրեցի կանանց զարգացման, տեղեկացվածության և փորձի փոխանակման համար (տեսանյութ) Հայաստանը սողացող կապիտուլյացիայի է ենթարկվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ծննդատուն է տեղափոխվել 40 օրական տղայի մարմին Հետո կարող է պետք չլինել, հետո կարող է շատ ուշ լինել. «Փաստ» Կործանելով՝ «փրկում» են ու հոխորտում. «Փաստ» «Արցախի բնակիչ Վերա Աղասյանի մարմինը տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ»․ ԱԱԾ Պետբյուջեից 25.5 մլն դրամ կտրամադրվի 30 երիտասարդի այցի համար․ «Ժողովուրդ» Ուզում են արագ տեմպերով Հայաստանը Սիրիա դարձնել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» դաշինքի անդամն անդրադարձել է ՔՊ-ական Նազելի Բաղդասարյանենց ապօրինի շինարարությանը (տեսանյութ) Գյումրու ընտրությունները՝ ազգային անվտանգության ու անկախության յուրօրինակ հանրաքվե․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Հրազենային վնասվածքով «Աշտարակ» ԲԿ է տեղափոխվել 13-ամյա տղա Հաջորդ շաբաթ խորհրդարանում բուռն է լինելու․զեկույց է ներկայացվելու Նիկոլ Փաշինյանի իշխանության զոհերը․ մաս 1 Երևանի հյուրանոցներից մեկում Թուրքիայի քաղաքացին հայհոյել և անհարգալից պահվածք է դրսևորել

Ո՞վ ո՞ւմ էր ուղարկել որոշումը և ինչո՞ւ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս առիթ ունեցանք անդրադառնալու իրավական այնպիսի արտառոցությանը, ինչպիսին էր ԲԴԽ տարածած հրապարակային «պարզաբանումը» առ այն, թե ինչու է Արմեն Աշոտյանի «գործով» դատավոր Վահե Դոլմազյանը որոշում կայացրել ՀՀԿ փոխնախագահին պահել կալանքի տակ: Ընդգծել էինք, որ ԲԴԽ-ն իր այդ արտառոց պահվածքով ուղղակիորեն ապացուցեց, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է:
Արդեն երեկվա դատական նիստում Արմեն Աշոտյանը, ինչպես նաև նրա փաստաբանները դատավոր Վահե Դոլմազյանից ցանկանում էին ստանալ 1 (մեկ) պարզագույն հարցի պատասխան: Ուշադրությո՛ւն, հարցը. «Հարգարժան դատարան, այդ Դո՞ւք եք Ձեր կայացրած որոշումը տրամադրել դատական դեպարտամենտին, ԲԴԽ-ին: Այո՞, թե՞ ոչ»:
Դատավորի շուրթերից այդպես էլ հոդաբաշխ ու կոնկրետ պատասխան չհնչեց՝ ի՞նքն է որոշումը տրամադրել հիշյալ «պարզաբանիչ» կառույցին, թե՞ ոչ: Պատասխան կա, որ ոչինչ չի ասում: Բայց չպատասխան էլ կա, որ շա՜տ բան է ասում:
Այստեղ «աղը», իսկ ավելի շուտ՝ «աղերը» հետևյալն են:
Առաջին. ինչպե՞ս է դատարանի որոշումը հայտնվել «պարզաբանիչ» ԲԴԽ տրամադրության տակ այն պարագայում, երբ պաշտպանական կողմին նույն այդ որոշումը տրամադրված չի եղել: Այստեղ գործ ունենք դատաիրավական տարրական էթիկայի խախտման հետ:
Երկրորդ «աղն» այն է, որ «պարզաբանողները» կատարել են անընդունելի մի բան, որի իրավասությունը չունեին, ըստ էության: Դա վկայում է այն մասին, որ այս ասպարեզում «բեսպրեդելը» մի այլ կարգի է ծաղկել, իսկ գործադիր իշխանության հրահանգներ կատարողները չեն էլ մտահոգվում, թե ինչպես, ինչ մեթոդներով են կատարում այդ հրահանգները:
Երրորդ. եթե դատավոր Դոլմազ յանն ինքն է իր որոշումը տրամադրել ԲԴԽ-ին, ըստ որում, նախքան այն դատավարական պաշտպանվող կողմին ներկայացնելը, ապա նա առնվազն պետք է ինքնաբացարկ հայտնի, քանզի այլևս չի կարող դիտարկվել որպես օբյեկտիվ կամ անկողմնակալ:
Բայց է՛լ ավելի վատ տարբերակ կա: Հնարավոր է՝ Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու որոշումը «թխել» է ոչ թե տվյալ դատավորը, այլ այն մարմինը, որը այդ որոշումը ափալ-թափալ «պարզաբանում» էր, և «ուղարկել» դատավորին: Եթե այո, ապա դա ուղղակի խայտառակություն է, «բեսպրեդելից» էլ այն կողմ:
Եվ, ի՞նչ իմանաս, գուցե ամենից առաջ հենց ա՞յդ պատճառով էր, որ երեկ դատավորն այդպես էլ որևէ պարզաբանում չտվեց՝ առաջարկելով դիմել ԲԴԽ-ին: Դժվար է միարժեքորեն պնդել, թե ԲԴԽ-ն հատկապես ինչի էր ձգտում իր «պարզաբանմամբ», բայց ակնհայտ է, որ այդպիսով բացի այն, որ ևս մեկ անգամ ապացուցեց, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է, նաև չափազանց անդուր խաղ խաղաց «յուրային» դատավորի ու նրա հեղինակության գլխին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan