Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
28
Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Պատերազմ Արցախում
Հայաստանում այդքան բանտ չկա, որ բոլորին նստացնեն. Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան 2018-ին է՛լ սկզբում չկար նախահեղափոխական վիճակ. Կարեն Քոչարյան Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ

ՏԵՂԵԿԱՆՔ № 13՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Yerevan.today շարունակում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

08․05․2018թ․, ելույթ՝ Հանրապետության հրապարակում

Խոստում - Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտը, ինչի նախապայմանները, ըստ էության, այսօր առկա են մեր երկրում:

Իրական պատկեր - Հայկական ՏՏ ընկերությունների ճնշող մեծամասնությունն արտահանում է իր պրոդուկտը և վարձատրվում է արտարժույթով։ 2022-ին դոլարի ու եվրոյի փոխարժեքի կտրուկ անկումը, ինչպես և սպասվում էր, այս ընկերությունների համար հանգեցրել է լուրջ խնդիրների։ Մի շարք ընկերություններ կրճատումներ արեցին, որոշները փակվեցին, մի մասին էլ կառավարությունը դրամաշնորհ տվեց` խնդիրները մեղմելու համար: Կառավարության 2022-ի դեկտեմբերի 1-ի որոշմամբ,  10 մլրդ դրամ պետական աջակցություն էր տրամադրվել տեղեկատվական տեխնոլգիաների (ՏՏ) ոլորտի ընկերություններին։ Վերջերս, սակայն, մամուլը պարզել էր, որ ՏՏ ընկերությունները պետբյուջեից դրամաշնորհ են ստացել և լուծարվել:

Նշենք նաև, որ ՏՏ ոլորտն առաջնահերթություն հայտարարած երկրում, որը ԱԺ փոխխոսնակը համարում է աշխարհում ամենամրցունակը, ամիսներով չի գործում դատարաններում գործերի ավտոմատ էլեկտրոնային մակագրման համակարգը, համակարգիչը խափանվում է և ամիսներով չվերականգնվում:

 09․08․2018թ․, Կառավարության նիստ

Խոստում - Հայաստանի պետական կառավարման համակարգը ուռճացված է։ Կառավարման համակարգը ո՞նց է աշխատել մինչև հիմա՝ հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ, բոլորին բերել լցրել են պետական կառավարման համակարգ։ Հիմա այսպիսի խնդիր չկա դրված։ Պետական կառավարման համակարգը պետք է արդյունավետ օգտագործվի։

Իրական պատկեր – Խնամի-ծանոթ-բարեկամ համակարգով աշխատանքի տեղավորումն այսօրվա իշխանության ամենաակնհայտ չկատարած խոստումներից է: Հեղափոխությունից հետո առաջին նշանակումներն իսկ արվել են ԽԾԲ համակարգով։ Հիշենք հազարավոր դեպքերից ընդամենը մի քանիսը, որոնք հրապարակվել են մամուլում․

  • Նիկոլ Փաշինյանի եղբոր տղան, աներորդին, քավորի եղբայրը դարձան ԱԺ պատգամավորներ, քավորը՝ Տավուշի մարզպետ, դպրոցական ընկերը՝ ոստիկանապետ, հիմա՝ ներքին գործերի նախարար: Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի՝ «Հայկական ժամանակ»-ի երկու լրագրող և տնօրենը դարձան պատգամավոր, Փաշինյանի անգլերենի ուսուցչուհին` ևս, այժմ՝ ԱՄՆ-ում դեսպան, իսկ նրա, այսինքն՝ Լիլիթ Մակունցի եղբայրը՝ պաշտպանության նախարարի օգնական։
  • Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի ազգականը՝ մորաքրոջ թոռ Ռաֆիկ Մաշադյանը, նշանակվեց ՊԵկ փոխնախագահ, վերջինիս որդին՝ դատախազ, Աննա Հակոբյանի մյուս ազգականը՝ Վահագն Մկրտչյանը, նշանակվեց Գյումրու փոխքաղաքապետ։ Աննա Հակոբյանն ինքը դարձավ «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների ղեկավար։
  • ՔՊ-ական Սասուն Միքայելյանը, դարձավ ԱԺ պատգամավոր, որդին՝ Հրազդանի քաղաքապետ, դուստրը՝ Կոտայքի մարզպետի օգնական։
  • Պատգամավոր ընտրվելուց հետո Հովիկ Աղազարյանի կինն աշխատանքի անցավ Ազգային ժողովում, որդին՝ Հովսեփ Աղազարյանը, նշանակվեց Երևանի Աջափնյակ վարչական շրջանի փոխթաղապետ, մյուս որդին՝ Վահեն, պաշտոնի անցավ Զվարթնոցի մաքսատանը։
  • Գարիկ Սարգսյանը երբ նշանակվեց Արարատի մարզպետ, ազգականներից մեկը նշանակվեց Վեդու ՋՕԸ-ի տնօրեն, բաջանաղը՝ Արարատի մարզային ՃՈ պետ, մյուս բաջանաղը՝ փոխմարզպետ, քեռու տղան՝ օգնական։ Գարիկ Սարգսյանին հաջորդեց մարզպետի պաշտոնում Ռազմիկ Թևոնյանը, որի հրաժարականից հետո էլ նրան փոխարինեց որդին՝ Սեդրակ Թևոնյանը, որը մինչ այդ ՔՊ-ական պատգամավոր էր։
  • Ռուստամ Բադասյանը արդարադատության նախարար նշանակվելուց հետո քավորին նշանակեց խորհրդական, մանկության ընկերոջը՝ աշխատակազմի ղեկավար, կինը աշխատում է ԱԺ-ում, ընկերը՝ ԴԱՀԿ-ում՝ որպես պետ։
  • Սասուն Խաչատրյանը նշանակվեց ՀՔԾ պետ, եղբայրը՝ բարձրագույն դատական խորհրդի անդամ։ Մորաքրոջ որդին, ում նկատմամբ քրեական գործ կար հարուցված, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ։
  • Այժմ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը երբ աշխատանքի անցավ Շիրակի մարզպետարանում՝ որպես մարզպետ, եղբոր կինն աշխատանքի անցավ Գյումրու քաղաքապետարանում որպես վարչության պետ, քավորը նշանակվեց փոխմարզպետ, մյուս ազգականը՝ պոլիկլինիկայի տնօրեն։
  • Պատգամավոր են Լենա Նազարյան և Նարեկ Բաբայան ՔՊ-ական ամուսինները։
  • Վերջերս աղմուկ բարձրացրեց ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի բացատրությունը, թե ինչու է ամուսնուն նշանակել իրեն օգնական․ «ինձ գործի է բերում-տանում․ որպեսզի դրսում չնստի, օգնական եմ գրանցել»։ Պարզվեց, որ նրա եղբայրը ևս ԱԺ պատգամավորի օգնական է աշխատում։
  • Նշանակվելով փոխվարչապետ՝ ՔՊ-ական Համբարձում Մաթևոսյանի մորաքույրը նշանակվեց Ախուրյանի դպրոցի տնօրենի ԺՊ, մորաքրոջ ամուսինը՝ Ախուրյանի փոխոստիկանապետ, ամուսնու եղբայրը՝ մեկ այլ դպրոցի տնօրենի ԺՊ։
  • Գագիկ Մելքոնյանը դարձավ պատգամավոր, որդին՝ քրեակատարողական հիմնարկի պետ։

Դեպքերը կարելի է շարունակել շատ երկար․ դրանք այնքան շատ են, որ ավելի հեշտ կլինի նշել այն պաշտոնյաներին, որոնք այս կամ այն ձևով կապ չունեն ՔՊ-ականների հետ:

 05.08.2019թ․, ելույթ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում

Խոստում - Մենք հույս ունենք Արցախի կառավարության հետ համատեղ մինչև 2023 թվականը լուծել Պաշտպանության բանակի բոլոր զինծառայողների բնակարանային խնդիրները։ Եվ մենք անպայման կլուծենք այդ խնդիրը։

Իրական պատկեր - Հասկանալի է, որ խոստումը տապալվել է ամբողջությամբ։ Ոչ միայն չլուծվեց Արցախի ՊԲ զինծառայողների բնակարանային խնդիրը, այլ մինչ այդ ում խնդիրն էլ լուծվել էր, բնակարանները հանձնվեցին Ադրբեջանին։

29.11.2019թ․, Ելույթ՝ ՀՔԾ ծառայողի օրվան նվիրված միջոցառմանը 

Խոստում - Եկեք արձանագրենք, որ ՀՀ-ում պետական պաշտոնյաները շատ արագ ձեռք են բերում իշխանի, բդեշխի բարդույթ և մեր խնդիրն է, որ պետական պաշտոնյայի իշխանի և բդեշխի բարդույթը փոխակերպվի, կներեք այդպիսի ձևակերպման համար, Հիսուսի բարդույթով:

Իրական պատկեր – Այս խոստումը շատ ավելի բարոյախրատական դաշտում է։

Քաղաքացիները հաճախ են բողոքում ոչ միայն պետական պաշտոնյաների, նաև համայնքային պաշտոնյաների վատ վարքագծի պատճառով։ Վարքագիծը վատ դրսևորում է ստացել անգամ ուղիղ հեռարձակմամբ։ 30․11․2023թ․ Համացանցում հրապարակվեց տեսանյութ, թե ինչպես է Վանաձորի համայնքապետի ԺՊ Արկադի Փելեշյանը սեռական հայհոյանքներ տալիս ավագանու նիստին մասնակից քաղաքացիներին։ 

Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը այս խոստումից հետո քանիցս իրենց իշխանությանը համեմատել է Աստծո հետ։ Վերջին նման դեպքը տեղի ունեցավ 21․04․2023թ․, երբ խորհրդարանում հայտարարեց․ «Եթե եկեղեցու հարաբերությունները Կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ»։

 01.09.2022թ․, Կառավարության նիստ

Ելույթ - Իմ դիտարկմամբ, Հայաստանի բազմաթիվ գյուղեր դատարկվել են նաև այն պատճառով, որ նախադպրոցական տարիքից սկսած՝ երեխաների պատշաճ կրթություն ստանալու ոչ մի հնարավորություն ու հեռանկար չի եղել այդ գյուղերում, և ծնողները նախընտրել են հեռանալ նաև երեխաների կրթության համար հեռանկար ստեղծելու համար: Այժմ գյուղերում բացվող մանկապարտեզները, դպրոցները, մեր մի շարք գյուղերի վերածննդի անկյունաքարն են դառնալու:

Իրական պատկեր - Գյուղերում մնալու և կրթություն ստանալու ջատագով Փաշինյանը 2023թ․ նոյեմբերի 24-ի օնլայն ասուլիսում պատասխանելով քաղաքացու հարցին, որն առաջարկում էր համալսարան բացել Վայոց ձորում, որ ստիպված չլինեն երիտասարդները կտրվել մարզից և քաղաք գալ, պատասխանեց, որ շատ կարևոր է, որ երեխան դուրս գա իր գյուղից և մարզից և գնա մենակ ապրելու:

Ինչ վերաբերում է դպրոցական շենքերի թարմացմանը, կառավարությունը վիճակագրություն չի հրապարակել, թե դպրոցական շենքերի վերանորոգումից հետո յուրաքանչյուր դպրոցում որքան է ավելացել աշակերտների թիվը։ Սակայն կա վիճակագրություն այն մասին, որ 2022 թվականին Հայաստանից գնացել-չի եկել 28 հազար մարդ, 2021-ին՝ 44 հազար մարդ։ Եթե սեզոնային աշխատանքի մեկնողները գնում են միայնակ՝ ընտանիքները թողնելով երկրում, ապա արտագաղթողները, մեծամասամբ, դա անում են ընտանյոք հանդերձ։

Դպրոցների վերանորոգումը շատ կարևոր քայլ է՝ պատշաճ պայմաններում կրթություն ստանալու տեսանկյունից, բայց վերանորոգված դպրոցը պատշաճ կրթության ապացույց չի կարող լինել։

 Շարունակելի
Հղումով կարող եք ծանոթանալ նաև «Տեղեկանք 12-ի» բովանդակությանը
https://yerevan.today/eterum/teghekanq/133788/teghekanq-%E2%84%96-12%D5%9D-nikol-pashinyanin-yntratsneri-hamar

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan