Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպաստավոր իրավիճակ է ստեղծվել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սկզբում՝ ԱՄԷ-ն, իսկ հիմա՝ Վրաստանը. ժողովրդից և իր ընտրողից գաղտնի ինչի՞ մասին է բանակցում Փաշինյանը (տեսանյութ) Կառավարությունը չի հերքում՝ Փաշինյանը չի մեկնի Պուտինի երդմնակալության արարողությանը
1
Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսող «քպ-ի լրագրողին» դատի են տվել ՔՊ-ականներն արդեն բացահայտ են խոսում. «Մեր ադրբեջանցի զինվորները» Լևոն Քոչարյանի օգնականը պատասխան է պահանջել Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսած քպ-ի «լրագրողից» Պաշտպանե՛նք Տավուշը, որ Երևանը «Էրիվան» չդառնա․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ալիևը պահանջ է դրել Տավուշում քանդել պաշտպանական համակարգը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Տավուշի գյուղերը պիտի մնան հայկական, որ Երևանը մնա հայկական․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Տավուշում լուծվում է Երևանի կենտրոնում սուրճ խմող քաղաքացիների հարցը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Պիլոտային սահմանազատումը» իրականում Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է. Արթուր Խաչատրյան Պատերազմ Արցախում
ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին կապված է Ռուսաստանից հեռանալու հետ. Բոգդան Բեզպալկո (տեսանյութ) «Մեզ միջնորդներ պետք չեն»․ Ալիև Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Բաբայան ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին Տավուշի մարզի զոհված հերոսների ծնողները միացել են հանուն Տավուշի շարժմանը ՔՊ հերթական «ձեռքբերումները» Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին Ճշմարտությունն է իմ խաչը և ես ապրելու եմ այդ ճշմարտության համար. Բագրատ Սրբազան Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպաստավոր իրավիճակ է ստեղծվել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իշխանության նորամուծություններից է ընտանիք մտնելը, զավակներին կպնելը․ Փաստաբան Ո՞րտեղ կլինեն ու ի՞նչ կաշխատեն, եթե չլինեն պատգամավոր ու նախարար. «Կարճ ասած» (տեսանյութ) Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին Ինչ նոր հարված կհասցնի Նիկոլը Հայաստանին․ Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսող «քպ-ի լրագրողին» դատի են տվել «Չարի վերջի» հերոսի օրինակով, դուք էլ ասում եք` սա էլ զիջենք, որ լավ ապրենք. Թադևոս Ավետիսյան (տեսանյութ) ՔՊ-ականներն արդեն բացահայտ են խոսում. «Մեր ադրբեջանցի զինվորները» Հրեշն անկեղծացել է․ կարևորը՝ աթոռն է Լևոն Քոչարյանի օգնականը պատասխան է պահանջել Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսած քպ-ի «լրագրողից» Սկզբում՝ ԱՄԷ-ն, իսկ հիմա՝ Վրաստանը. ժողովրդից և իր ընտրողից գաղտնի ինչի՞ մասին է բանակցում Փաշինյանը (տեսանյութ) Խաղի կանոնները կփոխվեն, եթե ասենք՝ համաձայն չենք. Ավետ Ադոնց (տեսանյութ) Շվեդիայի հայկական միությունների վարչությունը դատապարտում է Փաշինյանի քաղաքականությունը Այս շարժումը բոլորիս մասին է. Էլինար Վարդանյան «Վերջին պայմանավորվածությունն արդյունավետ է ընթանում»․ Բայրամով Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Կառավարությունը չի հերքում՝ Փաշինյանը չի մեկնի Պուտինի երդմնակալության արարողությանը «Շոգեքարշ է պետք, որ ուսանողներին դուրս բերի փողոց․ մենք այդ շոգեքարշի դերում ենք»․Մ․Սուքիասյան

«Դոգից՝ Dogg Հայաստան». քաղբանտարկյալ Աշոտյանի «տարվա ամփոփումը»

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն անդրադարձել է ավարտվող տարվա ընթացքին, մասնավորապես գրել. «Կարճ՝ 2023 թվականի մասին

Տարեվերջին ավանդաբար մամուլը և հանրային գործիչները փորձում են ամփոփել անցնող տարին, և  այս ռեֆլեկտոր գայթակղությանը չդիմացա նաև ես՝ փորձելով ձեզ ներկայացնել համեստ, բայց շատերից տարբերվող կարծիքս:
Եթե հակիրճ բանաձևենք, ապա կարելի է ասել, որ գալիք տարին մենք կրկին դիմավորում ենք Նիկոլի հետ և արդեն՝ առանց Արցախ:
Այս բանաձևի առաջին և երկրորդ մասերն օրգանապես շաղկապված են իրար հետ
. մենք առանց Արցախ ենք, որովհետև Նիկոլի հետ ենք: Եվ ինչքան դեռ ամեն գալիք տարին, ամիսը, շաբաթը և առավոտը դիմավորենք Նիկոլի հետ, ապա «առանցների» ցանկը միայն ընդլայնվելու է:
Անցնող 2023թ. «ծովից ծովի» մասին երբեմնի երազող Հայաստանը դարձել է «Դոգից՝ Dogg Հայաստան»: Առաջին հայացքից կարող է թվալ, որ 18+ եթերներով հայտնի գործչի և համաշխարհային նախկին աստղի՝ Հայաստանի վրա ազդեցությունների միջև որևէ կապ չկա:
Բայց դա միայն առաջին հայացքից: Քանզի իրականում երկու փաստերն էլ երկրի համակարգային ճգնաժամի երկու սիմվոլիկ դրսևորումներն են:
Նիկոլի ջանքերով Հայաստանում կլինիկական մահ է ապրում քաղաքականությունը: Չկա գաղափար, նպատակ, իշխանություն, ընդդիմություն, չկան կանոններ: Անապատացած դաշտում սթրիմինգային «կարծիքի առաջատարների (opinion leader)» վերածվելը «թագադրողների (king-maker)», ինչպես եղավ Երևանի ավագանիում, խրտնեցնող է, բայց օրինաչափ:
Snoop Dogg-ի համերգի  կազմակերպման նախաձեռնությունը պետական հսկայական միջոցների հաշվին ազգին պատած համակարգային ճգնաժամի ամենացայտուն օրինակներից է:  Իսկ կառավարության հիմնավորումը ՝ «համերգի շնորհիվ բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը աշխարհում», գարշահոտ խորխաբշտիկ է 5000 տարվա պատմություն ունեցող ազգի դաբաղած երեսին:
Արցախի հայաթափումը 2023թ.-ը դարձրեց ոչ թե «հերթական» սև տարի, այլ արտառոց ողբերգության տարեթիվ, իսկ «Դոգից՝ Dogg Հայաստանը»՝ մարդկության պատմության մեջ «հավեսով» անդունդը գլորվող ազգի նախադեպը չունեցող օրինակ:
Տարածված դառը հումոր է, երբ «ի՞նչ է լինելու» հարցին մարդիկ արձագանքում են. «մի քիչ էլ կվատանա, ու այդպես կմնա»: Ավա՜ղ, այդպես չի լինելու: Քանի դեռ ամեն տարի, ամիս, առավոտ մենք դիմավորում ենք «Նիկոլ վարչապետի» հետ, վատանալու է անվերջ, անդադար, անընդհատ և անդառնալի»:
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
26.12.2023թ.

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan