Մանդատը վերցնելու եմ և իշխանափոխություն անելու օրակարգով եմ խորհրդարան գալու․ Միհրդատ Մադաթյան
Դիտել նաև
Քոչարյանաֆոբիայի բարդացած դեպքերը հաճախ արտահայտվում են շիզոֆրենիկ զառանցանքների տեսքով․ Մադաթյան
Արմեն Չարչյանին, ըստ համամասնական ցանկի, կփոխարինի Միհրդատ Մադաթյանը
Եթե հիմա Քրիստոսը գա Հայաստան, ապա 200 հոգի մարդ չի կարողանա դուրս բերել փողոց. Միհրդատ Մադաթյան. Տեսանյութ
Մարդու ձեռքերից բռնել ու թքել վրան այլասերված արարք է․ Միհրդատ Մադաթյան. Տեսանյութ
Ցեխոտ ոտքերով, մաքրության տաճար մտնելն արժանավայել չէ
«Հայաստան» դաշինքի անդամ, հոգեբան Միհրդատ Մադաթյանը վերցնելու է պատգամավորական մանդատը։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց նա։
Միհրդատ Մադաթյանն ասաց, որ մանդատը ծառայեցնելու է իշխանափոխությանը։ «Այսօր մի առաքելություն կա, որն անում ենք՝ այս իշխանություներին հեռացնելն է։ Ես ևս այդ օրակարգով եմ գալիս խորհրդարան»,-հավելեց նա։ Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Արմեն Չարչյանի փոխարեն մանդատը կվերցնի Միհրդատ Մադաթյանը։