Բաքվում Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել է
![Բաքվում Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել է](/timthumb.php?src=/disc/02-10-23/aed359a08faa76767f2a1b16f376037c.jpg&w=450)
Դիտել նաև
Ինչու՞ եք 1988թ. քարտեզը գաղտնի պահում, հրապարակե՛ք. Արթուր Խաչատրյան
«Գիտակցում են, որ մարդկանց պոռթկումն անհնար է ճնշելը»․ Արթուր Խաչատրյան
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց 5 մլն դրամ գրավի դիմաց
Տիրան Խաչատրյանի փաստաբանների հայտարարությունը
Ադրբեջանում ավարտվել է Ադրբեջանի ուժայինների կողմից առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը, գրում է APA-ն։
Ավելի վաղ Ադրբեջանը Խաչատրյանին մեղադրել էր հանցավոր խումբ ստեղծելու մեջ։ Հուլիսի 29-ին Ադրբեջանի ուժայինները թույլ չեն տվել Լաչինի միջանցքով 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի ելքը, որին ԿԽՄԿ մեքենայով դստեր ուղեկցությամբ տեղափոխում էին Հայաստանի բուժհաստատություններից մեկը։ Մի քանի ժամ նրա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէր։ Ավելի ուշ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարեց Խաչատրյանին կալանավորելու մասին՝ նրան մեղադրելով 1991 թվականին իբր կատարված ռազմական հանցագործությունների մեջ։
Հայաստանի ԱԳՆ-ն ադրբեջանցիների գործողությունները որակեց՝ որպես առևանգում։