Հայաստանի իշխանությունները ոչ թե քայլ են անում Հայաստանի շահերից ելնելով, այլ ռուսների ինադու
Խնդիրը ռուսների հետ անհամաձայնությունը չէ, խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունները ոչ թե քայլ են անում Հայաստանի շահերից ելնելով, այլ ռուսների ինադու։ Իսկ էլերին ինադ անողը քամակը գելերին է տալու։
Թող մեկը բացատրի, ցույց տա, որ այս քաղաքականությամբ ավելի լավ վիճակում է Հայաստանը հայտնվելու ձեններս կտրենք։ Չեն կարող ցույց տալ, իրենք միայն սպասվող դժբախտությունների համար մեղավորներ են նշանակում, իրենցից բացի իհարկե։
Ոչ հանցավոր իշխանությունը կգնար սուր անկյունները չեզոքացնելու ճանապարհով, պետք լիներ հանուն պետության ու ժողովրդի մի բան էլ կուլ կտար, բայց թույլ չէր տա, որ պետությունն ու ժողովուրդը արյունահոսեն։ Մի Ադրբեջանի հարց լուծել չկարողանալով մտնում ես Թուրքիա, Ռուսաստան, Իրան, ԱՄՆ հակասությունների և շահերի դաշտ։ Դե եթե մարդիկ պատրաստ են նոր ողբերգությունների, ապա ինչ ասեմ։
Բորիս Մուրազիի Ֆեյսբուքյան էջից