Փաշինյանը գործարք է առաջարկում Ալիևին Բեյրութի օդանավակայանի մոտ ուժգին պայթյուններ են տեղի ունեցել իսրայելական նոր հարձակումներից հետո (տեսանյութ) Ում այսօր այդպես անմնացորդ քծնում ես, նա հենց այդ «որակներիդ» համար քեզ ժամանակին կոչեց նատաշկա․ Ռուբեն Հակոբյանը՝ Պետրոս Ղազարյանին
5
Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Քաղաքը չի բեռնաթափվել․ այստեղ էլ են խաբել (տեսանյութ) Եզդիական համայնքում Բաքոյան Ռուստամը այլևս եզդի չի համարվում ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ պահանջում են COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Ո՞րն է Թուրքիայի իրական դերակատարումը արաբա-իսրայելական կոնֆլիկտում Վրացական ու հայկական երազանքները․ ի՞նչ ազդեցություն կունենա վրացական ընտրությունը Հայաստանի վրա․ Անդրանիկ Թևանյան Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Հայաստանում մարզպետները պետք է ընտրվեն, և պետք է լինեն մարզային խորհրդարաններ․ Իրական օրակարգ (տեսանյութ) Բագրատ սրբազանը Հ1-ի եթերում Հ1-ը հատուկ պահպանվող օբյեկտ է. մեր ծառայությունն ենք իրականացնում. ոստիկանապետ Պատերազմ Արցախում
ՀՀ օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆ Ի գիտություն Փաշինյանի՝ սա վերաբերում է նաև իր տղային. Հայկ Նահապետյան Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Տղերք, կարող ա՞ ձեզ հետ ոչ մեկ չի ուզում հանդիպել․ «Կարճ ասած» Քաղաքը չի բեռնաթափվել․ այստեղ էլ են խաբել (տեսանյութ) Ադրբեջանը Հայաստանի հետ չի բանակցում՝ զիջումներ է պարտադրում. Արթուր Խաչատրյան Փաշինյանը գործարք է առաջարկում Ալիևին Եթե անհրաժեշտ լինի, Իրանը նորից կհարվածի Իսրայելի ռեժիմին. մեր գործողությունն օրինական էր. այաթոլլահ Ալի Խամենեի Հայաստանում անցկացվել է Զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի դաշտային վարժանք Կիրականացվի 2 պայթյուն․ ՊՆ «Ակնհայտ պատերազմական սպառնալիք է»․ Տաթևիկ Հայրապետյան Անդրանիկ Քոչարյանը նախարարի իր թեկնածուն ունի Ուրիշ ինչ է արել այս կառավարությունը... Եթե Ձեր միակ ռեսուրսը ժողովուրդն է, ապա ժողովրդի առջեւ պետք է լինեք բացարձակ թափանցիկ... Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան 2-րդ պատերազմը. Ալիև Պատմության թեստ հայերիս համար. մենք խելացի՞ ենք, թե՞ հիմար Եզդիական համայնքում Բաքոյան Ռուստամը այլևս եզդի չի համարվում Փաշինյանը հայկական Ելցինն ու Գորբաչովն է՝ մեկ սրվակի մեջ. Կոնստանտին Սիվկով (տեսանյութ) Սա կհանձնի բոլորին, ինչպես հայ առաջին բոլշևիկները հանձնեցին Սարդարապատի բոլոր հերոսներին, կհանձնի բոլոր նրանց, ովքեր չեն հաշտվի Արցախի կորստի հետ. Արա Սահակյան Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1 մլն 590 հզր դրամ է Ինչ իրավիճակ է իսրայելա-լիբանանյան սահմանին․ ռեպորտաժ առաջնագծից Բեյրութի օդանավակայանի մոտ ուժգին պայթյուններ են տեղի ունեցել իսրայելական նոր հարձակումներից հետո (տեսանյութ) Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին Ադրբեջանական թանգարան, մզկիթ և հրապարակ Շուշիում՝ Հայոց ցեղասպանության ավերված հուշարձանի տարածքում ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ պահանջում են COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Ում այսօր այդպես անմնացորդ քծնում ես, նա հենց այդ «որակներիդ» համար քեզ ժամանակին կոչեց նատաշկա․ Ռուբեն Հակոբյանը՝ Պետրոս Ղազարյանին Արևմուտքը փորձում է հասնել նրան, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից. ՌԴ ԱԴԾ տնօրեն Տղամարդը փորձել է Կիրանցի երեխաներին առևանգել Իրավապահ մարմինները քրգործ չեն բացում և վարչապետին չեն հրավիրում ցուցմունք տալու համար․ քաղաքագետ Հայաստանը պետք է հետաքննի ռազմական հանցագործությունները և պատժի մեղավորներին. Ալիևի օգնական

Նիկոլ Փաշինյանի սուտը ՌԴ-ի՝ զենք չմատակարարելու մասին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեկ տարուց ավել արդեն մամուլում պետական պաշտոնյաների եւ Ն.Փ-ի միջոցով պտտվում է այն դիզինֆորմացիան, թե, իբր, Ռուսաստանը, վերցնելով ՀՀ-ից զենքի մատկարարման համար գումարը, չի մատակարարել համապատասխան զենք-զինամթերքը:

ՀՀ-ի եւ ՌԴ-ի մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարության և «ՍՄԵՐՉ» տեսակի հրթիռներ արտադրող ռուսական АО «НПО “Сплав”» գործարանի միջեւ պայմանագիր է կնքվում, համաձայն որի՝ ռուսական գործարանը ստանում է գումար և արտադրում է ՀՀ-ի համար անհրաժեշտ հրթիռներ:

Այնուհետև տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ին, որ ապրանքը պատրաստ է մատակարարման, և կարող են ուղարկել ՊՆ-ի մասնագետներին ապրանքը ընդունելու: Ընդունելուց հետո 1 տարի 3 անիս ՀՀ ՊՆ-ն չի կարողանում ապրանքը տեղափոխել Հայաստան: Ապրանքը վերցնելու համար АО «НПО “Сплав”» գործարանը 3 անգամ դիմում է ՊՆ-ին, որպեսզի սեղմ ժամկետներում գնան իրենց ապրանքի հետևից, քանի որ այդ չափի ապրանք չի կարող երկար ժամանակ մնալ պահեստներում:

Այսքան դիմումներից հետո ՀՀ ՊՆ-ն չի կազմակերպում ապրանքի տեղափոխումը: Այնուհետև սկսվում է ռուս-ուկրաինական պատերազմը, և ՌԴ-ն օգտագործում է այդ հրթիռները: Միանշանակ այդպես կվարվեր յուրաքանչյուր պատերազմող երկիր: Չնայած պատերազմական վիճակին՝ ՌԴ-ն տեղեկացնում Է ՀՀ ՊՆ-ին, որ, այնուամենայնիվ, հաշվի առնելով հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները՝ ապրանքը կմատակարարվի խմբաքանակներով:

Մեզ հայտնի է դարձել նաև, որ 2020 թվականի պատերազմից հետո ՌԴ-ն առաջարկել է և պատրաստ է եղել ՀՀ-ին մատակարարելու 1 մլրդ $ ԱՄՆ և 400 մլն $ԱՄՆ զենք-զինամթերք՝ վարկային 20 տարի վճարման ժամկետով: 400 մլն $ ԱՄՆ արդեն հաստատված է եղել, և պայմանագրերն էլ պատրաստ են եղել կնքման, իսկ 1 միլիարդին մնացել էին հաշված օրեր երկու երկրների կառավարություններում, ֆինանսների նախարարություններում հաստատելու համար:

Հանկարծակիորեն, սակայն, Հայաստանը հրաժարվում է այս պայմանագրերից: Փոխարենը պայմանագրեր է կնքում Հնդկաստանի մասնավոր կազմակերպությունների հետ՝ փոխանցելով միանգամից 500 մլն $ ԱՄՆ եւ մինչև այժմ չստանալով այդ ապրանքի 5%-ը: Հաշվի չեն առնվում նաև այլ երկրների արտադրանքների հները, չեն համեմատում այլ արտադրատեսակների հետ:

Մեր տվյալներով՝ ապրանքները գնվել են 3 անգամ ավելի թանկ: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ՊՆ մեկնաբանության համար, որտեղից հորդորեցին հարցերն ուղարկել գրավոր: Գրավոր հարցումը ուղարկված է. սպասենք պաշտոնական պատասխանին»։ 

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan