Ո՞րն է Ալեն Սիմոնյանի ու մյուս ՔՊԿ-ականների հայրենիքը (տեսանյութ) Յուղոտ կտորներ՝ պետգնումներում. Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքվել են միլիոնավոր դրամների պայմանագրեր Իշխանությունները չեն հասկանում թուրքի հոգեբանությունը. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
28
Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները Փաստորեն, զրահապատ նոր մեքենան Արցախն ուրանալու ու պատմությունը կեղծելու դիմաց է 65,000 վարդով 2 բեռնատար Լարսից հետ են ուղարկել, ֆինանսական լուրջ կորուստներ ունենք․ ջերմոցային տնտեսության տնօրեն Վերին Լարսի մոտ շուրջ 1500 հայկական բեռնատար է սպասում իր հերթին Սա շատ մեծ քաղաքական սխալ է. Բորդյուժան՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի դիրքորոշման մասին (տեսանյութ) Ավտոներկրողների ակցիան՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց. ուղիղ Կտրուկ անկում․ «Հայաստան» Համահայկական հիմնադրամին հանգանակությունները՝ 2018-2023թթ․․ ինֆոգրաֆիկա Ռումբի ահազանգը կեղծ էր Ռումբի ահազանգ՝ թիվ 76 հիմնական (արգենտինական) դպրոցում Նորից փող է պահանջել. այս անգամ՝ 8.5 միլիոն դրամ Պատերազմ Արցախում
«Ո՞վ է այն անխելք ներդրողը, որը կհավատա մի կառավարության, որը...» Եկեք երկրի անունը դնենք գժանոց ու գնանք այդ գժանոցից. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները «Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունեցել հաշվեհարդար և փողոցային արդարադատություն». Լևոն Բաղդասարյան Փաստորեն, զրահապատ նոր մեքենան Արցախն ուրանալու ու պատմությունը կեղծելու դիմաց է 65,000 վարդով 2 բեռնատար Լարսից հետ են ուղարկել, ֆինանսական լուրջ կորուստներ ունենք․ ջերմոցային տնտեսության տնօրեն Ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը 258 զինծառայող է կորցրել, որոնց մեծ մասը՝ Արցախում Ո՞րն է Ալեն Սիմոնյանի ու մյուս ՔՊԿ-ականների հայրենիքը (տեսանյութ) Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Գերմանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները ՀՀ-ում և Կորեայում փոխադարձության հիմունքներով դեսպանատներ կբացվեն Փաշինյանը հասկացրել է՝ չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի ՌԴ-ից. Ջեյմս Օ՛Բրայեն 44-օրյայի ընթացքում՝ մարտի ժամանակ, գումարտակի հրամանատարի տեղակալն ինքնակամ լքել է մարտադաշտը «Թող վերցներ, երևի չէր կարողանում»․ Վահագն Խաչատուրյանը՝ Արցախը Փաշինյանից առաջ Ադրբեջանի չգրավելու մասին Յուղոտ կտորներ՝ պետգնումներում. Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքվել են միլիոնավոր դրամների պայմանագրեր Իշխանությունները չեն հասկանում թուրքի հոգեբանությունը. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Հարցը միայն երաշխիքները կամ դրանք տրամադրողները չեն․ «Փաստ» Աղբահանությունը չի կատարվում բնականոն ընթացքով․ կա նաև աղբամանների պակաս (լուսանկար) Վերին Լարսում ավելի քան 2660 մեքենա թույլտվության է սպասում Կայացել է Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը. Քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթաց Ադրբեջանի նպատակը զուտ հայկական 8 գյուղերի նկատմամբ վերահսկողությունը չի. Տիգրան Աբրահամյան Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար «Հայաքվեին» դեմ քվեարկելը նույնականացնում ենք նոր կապիտուլյացիային կողմ քվեարկելուն Արցախի հարցով միջազգային հանձնախումբ են ուզում ձեւավորել «Մեր առաքելությունն է՝ լինել հայամետ». Հարություն Հարությունյան (տեսանյութ) Ո՞վ կհիշեցնի՝ ինչ է ասել Փաշինյանը ընդամենը երկու օր առաջ.«Կարճ ասած» (տեսանյութ) Վերին Լարսի մոտ շուրջ 1500 հայկական բեռնատար է սպասում իր հերթին Որքան էլ Փաշինյանը հղում անի Պուտինի հետ իր լավ հարաբերություններին, ամեն դեպքում լարվածություն կա. Խաչատրյան (տեսանյութ) Սա շատ մեծ քաղաքական սխալ է. Բորդյուժան՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի դիրքորոշման մասին (տեսանյութ) «Այս տիկինը լավ կանի իր հանցագործության մասին խոսի»․ Բորիս Մուրազի Աբխազիայի հայերն ունեն այն ամենը, ինչ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ երաշխավորել ղարաբաղցի հայերին. Ասլան Բժանիա

Կարեն Անդրեասյանի ու Գրիգոր Մինասյանի փակ հանդիպումը. հանդիպման վայր են գալիս առանձին-առանձին, հեռանում՝ հերթով. Ֆեյսբուքյան օգտատեր․ Լուսանկար, տեսանյութ

Քիչ առաջ 168.am-ը «Մոնտե Քրիստո» անունը կրող կեղծ օգտատիրոջ կողմից ստացել է մի հրապարակման հղում:

Հղումը, ի դեպ, բաց է, և ցանկացած ոք կարող է ծանոթանալ դրա բովանդակությանը: Հրապարակումն ուղեկցվում է տեսանյութով և լուսանկարներով:

Տեսանյութը վերաբերում է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցող արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ու այդ վարույթները քննող Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանի, ըստ հրապարակման, հունիսի 23-ին երևանյան սրճարաններից մեկում տեղի ունեցած հանդիպմանը:

Հրապարակումը ներկայացնում ենք ամբողջությամբ, առանց փոփոխության:

 

«ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԵՎ ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

Սիրելի հայրենակիցներ, նախ և առաջ՝ ցանկանում եմ նշել, որ ես դիտավորյալ եմ քողարկված հանդես գալիս, քանի որ տեղյակ եմ Հայաստանում արդարադատության համար պայքարողների հանդեպ բռնաճնշումների մասին, ընդհուպ՝ մինչև փաստաբաններին ծեծի ենթարկելը: Նյութերը, որոնք հրապարակում եմ, ինձ տրամադրել է մի մարդ, ով նշված պատճառներով որոշել է գաղտնի մնալ:

Այսպես, Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ նախագահ նշանակվելուց ի վեր մամուլում պարբերաբար խոսվում է ՀՀ արդարադատության նախարար (մինչ այդ՝ նախարարի տեղակալ, նախարարի պաշտոնակատար) Գրիգոր Մինասյանի հետ նրա ընկերական և բիզնես կապերի մասին, նշվում է, որ դա հիմք է, որպեսզի Գրիգոր Մինասյանի կողմից ԲԴԽ ներկայացված դատավորների կարգապահական վարույթների գործերով Կարեն Անդրեասյանն ինքնաբացարկ հայտնի: Այդպիսի գրեթե բոլոր գործերով դատավորներն այդ միջնորդությունները ներկայացրել են, սակայն ԲԴԽ-ն առանց բացառության բոլոր միջնորդությունները մերժել է: Ի թիվս նշված հանգամանքների՝ Կարեն Անդրեասյանին՝ որպես դատավորի, արգելված է հանդիպել Գրիգոր Մինասյանին՝ որպես վարույթի կողմի, այն կարգապահական վարույթների քննության ընթացքում, որոնցով ԲԴԽ-ին միջնորդություն ներկայացնողն արդարադատության նախարարն է: Սակայն պարզվում է, որ այս օրերին, երբ ԲԴԽ-ում քննվում է նման երկու վարույթ, այդպիսի հանդիպումներ, նրանք, այնուամենայնիվ, գաղտագողի անցկացնում են:

Այդ հանդիպումները տեղի են ունենում ԲԴԽ շենքից ոչ շատ հեռու՝ Իսահակյան 24/1 հասցեում գտնվող «Rosemary» սրճարանում, որը տեղակայված է Գրիգոր Մինասյանի բնակության շենքի հարևանությամբ և, մեր տեղեկություններով, պատկանում է հենց Մինասյանին:

Հանդիպումները, որպես կանոն, տեղի են ունենում հետևյալ կերպ:

Անդրեասյանն ու Մինասյանը հանդիպման վայր են գալիս առանձին-առանձին՝ մի քանի րոպեի տարբերությամբ, հանդիպումն անցկացնում են փակ սրահում, որից հետո դարձյալ մի քանի րոպեի տարբերությամբ լքում են տարածքը: Ակնհայտ է, որ նրանք լավ գիտակցում են, որ դատավորների կարգապահական վարույթների ընթացքում իրավունք չունեն թույլ տալու նման հանդիպումներ, ուստի ամեն ինչ անում են, որ իրենց հանդիպումները մարդկանց աչքերից հեռու լինեն:

Բնականաբար, իրենց գաղտնի հանդիպումների մասին նրանք չեն տեղեկացնում նաև իրենց «պասերով» պատժվող դատավորներին:

Հունիսի 23-ին՝ ժամը 12:50-13:40-ի ժամանակահատվածում կայացած նրանց հանդիպումից հրապարակում եմ մեկ լուսանկար, որից երևում է, որ նրանք նստած են միևնույն սեղանի շուրջ:

Չեմ կարծում, որ նրանք հանդիպում են միմյանց դեմքերով հիանալու համար: Հրապարակում եմ նաև երկու տեսանյութ, որոնցից մեծի ամենասկզբում տարածքից դուրս է գալիս Գրիգոր Մինասյանը, դրանից 3-4 րոպե անց՝ Կարեն Անդրեասյանը, իսկ այդ ժամանակահատվածի գրեթե մեջտեղում՝ նաև ԲԴԽ անդամ Հայկ Գրիգորյանը:

Ամենաամոթալին այն է, որ այս ամենից հետո Կարեն Անդրեասյանն ու Գրիգոր Մինասյանը շարունակում են հանդգնաբար պնդել, որ իրենց ընկերական և բիզնես հարաբերությունները չեն ազդում դատավորների կարգապահական վարույթների վրա: Միգուցե այս հրապարակումից հետո նրանք բացատրեն, թե ինչ են քննարկում իրենց գաղտնի հանդիպումների ժամանակ: Այս հրապարակման ճշմարտացիությունը կարելի է ստուգել սրճարանի տեսախցիկներով կամ մատուցողներին հարցուփորձ անելով, եթե, իհարկե, սրանից հետո նրանք այդ նյութերն անհապաղ չոչնչացնեն կամ մատուցողներին մեկ օրում աշխատանքից չազատեն»:

Մանրամասները՝ 168.am–ի տեսանյութում: 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan