Սասուն Խաչատրյանը չի հիշում՝ բնակարանը զեղչով է գնել, թե առանց զեղչի
![Սասուն Խաչատրյանը չի հիշում՝ բնակարանը զեղչով է գնել, թե առանց զեղչի](/timthumb.php?src=/disc/31-05-23/88b4d6a797d267db6730c55c8eb9c203.jpg&w=450)
Դիտել նաև
Ինչու՞ եք 1988թ. քարտեզը գաղտնի պահում, հրապարակե՛ք. Արթուր Խաչատրյան
«Գիտակցում են, որ մարդկանց պոռթկումն անհնար է ճնշելը»․ Արթուր Խաչատրյան
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց 5 մլն դրամ գրավի դիմաց
Տիրան Խաչատրյանի փաստաբանների հայտարարությունը
News.amը գրում է.
«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը Երեւանի «Բյուրեղ» թաղամասում ձեռք բերված բնակարանի ընդամենը 10 տոկոսն է վճարել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սասուն Խաչատրյանը: «Ես չգիտեմ՝ դա զեղչով եմ ձեռք բերել, թե՝ առանց զեղչի: Ձեռք եմ բերել այդ ժամանակ գոյություն ունեցող արժեքով:
Ընդ որում ձեռք չեմ բերել, գնման իրավունք եմ ձեռք բերել, մինչեւ օրս վճարել եմ այդ բնակարանի ընդամենը 10 տոկոսը»,- ասաց Սասուն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, ինչից հետո կարճվել էր քրգործը «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի սեփականատեր Վահագն Արսենյանի դեմ հարուցված քրգործը: